Երևան
12 °C
Ինչպես հայտնել ենք, 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Երվանդի Ծատուրյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին և հարազատներին՝ տեղեկացնելով, որ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով։
Նիկոլայ Ծատուրյանի կենսագրությունը
Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ. հունվարի 8-ին Երևանում։
Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը (ղեկ.՝ Վարդան Աճեմյան)։ Այնուհետև վարպետաց դասեր է ստացել Մոսկվայում՝ ուսանելով Անդրեյ Տարկովսկու, Սիմյոն Թումանովի և Գեորգի Դանելիայի մոտ։
Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ հանդիսանալով նաև «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Որպես ստաժոր «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է նաև Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Շուրջ 20 տարի որպես ռեժիսոր աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում, որոնց թվում՝ Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ. Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ալ. Օստրովսկու «Կատաղի փողեր», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն։
Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ դասավանդել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
Շուրջ 12 տարի՝ 1992-2004 թթ., ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը՝ բեմադրելով Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
1973 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։
Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացում։ Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ. Ա. Մանարյան)։
2004 թվականին նշանակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2014 թվականից եղել է նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն։
Նիկոլայ Ծատուրյանն աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ (Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։
Լավագույն բեմադրություններն են՝ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգ», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս. Կոսյանի «Թռիչք», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին, վերահաստատել լայն գործընկերություն կառուցելու հանձնառությունը
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա․ ինչ է քննարկվելու Լավրովի հետ
ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում
Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին
Պլան Ա-ն տապալվել է. Ռուսաստանն ունի պլան Բ. ինչու են պնդում, թե ընտրությունները կեղծվել են. տեսանյութ
Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրվելուն. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
ԿԸՀ հրապարակած նախնական թվի համեմատ ՔՊ-ի ձայներն ավելացել են 1031-ով․ Ալեքսանյան
Քվեարկությունը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը․ Լյուքսեմբուրգի ԱԳՆ
Ընտրությունների արձանագրությունների քաղվածքները հրապարակված են, կոչ ենք անում կեղծ տվյալներ չտարածել․ ԿԸՀ
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ջրատար փոսը․ կան վիրավորներ
Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց․ երբ կգործարկվի
Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան
ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, ներկայացրել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքը
Մեր քաղաքականության արդյունքում ՀՀ-ում գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան
Արտուր Օսիպյանի կալանքը կվերացվի
Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել․ Խուդաթյան
Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Գան ԱԺ՝ քաղաքականապես պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է
Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ
Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи
Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել
Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում
«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան
«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը
Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից
ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ
ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը
Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան
Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին
Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է
Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը
Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ
Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT