Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, և ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը և տուրքերը վճարող բոլոր մարդկանց՝ անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։
Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել, և արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, և թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։
Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը և տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։ Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին և ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին և աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաև սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունը, ըստ էության, վերացման շեմին է, և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։
Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Բայց նաև պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու և հղկելու, ավելին իմանալու և իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաև վերամասնագիտացումը, որովհետև օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան։ Եվ առավել ևս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը աշխատանք ունենալու և ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։
Այս խոսույթն ամենևին չի նշանակում մարդու արդեն իսկ ունեցած հմտությունների թերագնահատում, պարզապես չկա մարդ, որ գիտի ամեն ինչ, իսկ նոր իմացությունը, հմտությունն ու կարողությունը մարդուն դարձնում են ավելի մրցունակ։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացինե՛ր,
Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է և դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։
Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության և կրթության համար։
Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար և շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։
Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։
Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց
Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ
Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ վարչապետը ուղերձ է հղել
Վթարվել է «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը․ որ հասցեներում ջուր չի լինի մայիսի 1-ին և 2-ին
Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա
Անասնաբուժությունը ժամանակակից աշխարհում դարձել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը
Դասական հիբրիդային հարձակում է․ մեր օրակարգ եք բերում Արևմտյան Ադրբեջան զավթողական սպառնալիքը․ Աբրահամյան
Վստահություն, հասանելիություն, որակ․ շուրջ 1500 գործարք ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում․ տեսանյութ
Մարկո Ռուբիոն և Չինաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
ԵԽ կողմից աջակցության հզոր ազդանշան է․ դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
«Ջերմուկ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղված է ոչ միայն մեր տնտեսության, այլև ՀՀ ինքնիշխանության դեմ․ Սարգսյան
ՀՀԿ-ի թաղային խուժանների խոսույթն է. ընտրատասովչիկները հիմա էլ կալուգացի օլիգարխին են ծառայում. տեսանյութ
Ստորագրվել է ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի 2026-30թթ․ Երկրի գործընկերության շրջանակը ներկայացնող փաստաթուղթը
«Tour of Armenia» հեծանվավազքի անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Պրոռուսական ուժերը ասում են՝ չեղարկելու են TRIPP-ը․ բա սա չի՞ նշանակում, որ պատերազմ են բերելու. տեսանյութ
Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված աննախադեպ համերգ կկայանա Գյումրիում․ տեսանյութ
Մամուլի ազատության՝ վերջին 25 տարվա ամենացածր մակարդակն աշխարհում․ ՀՀ-ն 34-ից հայտնվել է 50-րդ հորիզոնականում
Որակի հարցում միլիմետր զիջում չի արվելու, հետևանքները և ֆինանսական բեռը շինարարին զուգահեռ կկրեն տեխհսկողները
Շարունակվում է «Միմյանցից ոգեշնչված» նախագծի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացման փուլը․ «Իմ քայլը»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել 8 կուսակցության՝ փաթեթներում տեղ գտած անճշտություններն ուղղելու համար
Արսեն Թորոսյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն, հետևել վերակառուցման աշխատանքներին
Եվրոպական Միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
Համոզված եմ, որ մեր սիրելի գյումրեցիները շատ ջերմ, բարեկամական ընդունելություն կցուցաբերեն Մակրոնին․ վարչապետ
2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում, ըստ հերթագրման ցուցակի, փուլային կարգով կլուծվի․ Պապիկյան
Շքերթ, ուղղաթիռներ, համերգ, հրավառություն․ մայիսի 1-ին Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ կլինեն
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել է
Մեր ընդդիմության մի մասը յուր լրագրողներով ամեն օր իրականացնում է Ալիևի երազանքը․ Ղազարյան
Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը
Բացահայտումների հետ կապված դիրքորոշում ունե՞ք, մասնակցո՞ւմ եք ընտրություններին․ Սիմոնյանը՝ քաղաքական ուժերին
Դմբուլիկ, որձ թոռ, Վարդան Մամիկոնյան անել, շուն-շանգյալ․ թույլիկների Մորզեի այբուբենը․ Թորոսյան
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT