Միևնույն անձի կողմից կառավարվող բազմաթիվ էջեր. Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը. Media.am

06/04/2026 schedule12:10

2026 թվականի փետրվարի 18-ին ստեղծվել են 17 ֆեյսբուքյան էջեր, որոնք համակարգված կերպով հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ և ստեղծում աջակցության իմիտացիա գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի օգտին, գրում է Media.am-ը։

Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, նույնականացրել է։

Ֆեյսբուքյան 17 այդ էջերն են՝ Week/News ArmeniaLurer AysorTime NewsYerevan TimesBreakNews ArmYerevanTimesVoice.YerevanLiberty News ArmeniaTarm NewsHay NewsTop News ArmYVN PulseArm Urban VoiceArmenia PulseLive Updates ArmeniaFocus on ArmeniaArmeniaNow։

766.gif (1.42 MB)

Ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք միևնույն անձի կողմից կառավարվող էջերի հետ՝ այն տարբերությամբ, որ անուններն ու գլխավոր նկարները տարբեր են։

Մեկ օրում ստեղծված այս էջերը գրեթե միաժամանակ, րոպեների տարբերությամբ, 12:30-12:45-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել են վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարներով տեսանյութ, որում պնդում է արվում, թե Հակոբյանը նախկինում կրում էր 5000 դրամ արժեքով ականջօղեր, իսկ որպես վարչապետի կին նրա ականջօղերի արժեքը հասել է 2 մլն 500 հազար դրամի։

Հետաքրքիր է, որ էջերը ոչ թե տարածել (share) են առկա տեսանյութը, այլ գրեթե նույն ժամին վերբեռնել են դրանք «Ֆեյսբուք»։

765.webp (991 KB)

Էջերի համակարգված երկրորդ արշավը տեղի է ունեցել փետրվարի 19-20-ը։ Վերջիններս տարածել են տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի նկարով։ Ուղեկցող տեքստում ակնարկ է հնչում, թե վարչապետը «սեռական շեղումներ» ունի։

Հրապարակումների զգալի մասը արվել է ուղիղ ժամը 5:43-ին։

763.webp (827 KB)

Փետրվարի 23-ին տարածվեց էջերի հաջորդ տեսանյութ-ահազանգը։ Այն կոչ էր անում չքվեարկել Փաշինյանի օգտին, քանի որ վերջինս տարածքներ է «բաժանում Ադրբեջանին»։

764.webp (470 KB)

Փետրվարի 23-ին համակարգված արշավ սկսեց Աշոտ Փաշինյանի՝ վարչապետի որդու դեմ․ էջերը հրապարակել էին ենթադրաբար նրա մասնակցությամբ տեսանյութ և պնդում էին, թե վերջինս ծանր թմրանյութերի ազդեցության տակ է՝ չներկայացնելով ասվածն ապացուցող որևէ փաստ։

762.jpg (30 KB)

Հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին, գրեթե միաժամանակ հրապարակված տեսանյութերում պնդում է արվում, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ մարդիկ ձայն են տալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

761.jpg (35 KB)

Իսկ ավելի վաղ տարածվում էր ԱԲ-ով ստեղծված մեկ այլ տեսանյութ, որում ադրբեջանական զորքերն իբր ներխուժում են Երևան։

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերեցինք նաև «Ֆեյսբուք»-ում համակարգված աշխատող կեղծ օգտատերերի, որոնք տարածում են վերոնշյալ էջերի պատրաստած տեսանյութերն ու լրատվամիջոցների սոցիալական էջերում քննադատում գործող իշխանությանն ու դրական բովանդակությամբ մեկնաբանություններ անում Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի մասին։

Խումբը կազմված է ավելի քան 60 նույնականացված կեղծ օգտահաշվից։ Այս թիվը վերջնական չէ, և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ լինի։ «Ստուգված է»-ն շարունակում է հետևել «ֆեյքերի» վարքին, և բավարար ապացույցների առկայութան դեպքում մենք հանդես կգանք նոր հրապարակմամբ։

Նշված շուրջ 60 կեղծ օգտահաշիվների և 17 էջերի միջև կապը և համակարգվածությունը ապացուցվում է մի շարք ընդհանրություններով։

Օրինակ՝ քարոզչական էջերի՝ Փաշինյանի սեռական շեղումների մասին տեսանյութը տարածել են ֆեյքերի այդ խմբի բոլոր անդամները (որոշները հետագայում հեռացրել են)։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1554 դիտում

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը