Երևան
12 °C
Գործադիրի հավանությանն են արժանացել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կիրարկման ընթացքում վերհանված օրենսդրական բացերը լրացնելու, վրիպակները շտկելու, ինչպես նաև առանձին չկարգավորված հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտությամբ։
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, օրինագծով էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1-ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում` դառնալով շահառու։ Նախարար նշել է, որ արդեն իսկ ապահովագրական համակարգում ներառված անձինք 2027 թ. հունվարի 1-ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ընդգրկել համակարգի մեջ։
Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճար վճարելու ժամկետը ապրիլի 20-ից առաջարկվում է երկարաձգել մինչև հուլիսի 20-ը։ Օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվել է անհետաձգելի։
Անդրադառնալով օրինագծերին Նիկոլ Փաշինյանը նշել է՝ չի եղել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։ Ըստ վարչապետի՝ սա բացառիկ այն դեպքերից է, որը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. «Մենք ստացել ենք մի վիճակ, երբ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքը հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը, որը իր կարիքները հոգում է։ Սա շատ բարդ բարեփոխում է, ճիշտ է՝ մենք կառավարելի տրամաբանությամբ գնում ենք առաջ, բայց մենք այս բարեփոխումը պետք է փայփայենք, ամենօրյա խնամք տանենք դրա նկատմամբ, որ այն զարգանա։ Եվ կարևոր է, որ այս փուլից սկսած ոչ թե որակի անկում ունենանք, այլ՝ շարունակական բարձրացում»։
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ առողջության համընդհանուր ապահովագրության վիճակագրությունն արդեն խոսուն է. «2 մլն 277 հազար 479 այց ենք ունեցել, որից 105 670-ը՝ հիվանդանոցային։ Համակարգից օգտվել է 221 361՝ 65+ տարիքի անձ և միայն դրա համար ՀՀ պետական բյուջեն, որը ձևավորվում է ՀՀ-ում աշխատող քաղաքացիների վճարած հարկերից, ծախսել է 28 մլրդ 438 մլն դրամ։ Կարևոր է արձանագրել, որ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը 361 65+ տարիքի թոշակառու օգտվել է 4 մլն + արժեք ունեցող առողջապահական ծառայություններից, 892-ը՝ 2-4 մլն դրամ, 3883՝ 1-2 մլն դրամ, 7365-ը՝ 500 000- 1 մլն դրամ, 34171-ը՝ 100 000-500 000 դրամ, 34 000 քաղաքացի՝ 50 000 - 100 000, 140 106 քաղաքացի՝ մինչև 50 000 դրամ արժողությամբ առողջապահական ծառայություններից»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել
Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները
Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ
Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում
Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը
Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են
Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ
Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան
Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ
Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան
Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ
Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է
ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան
Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան
«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ
ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է
Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին
Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա
Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ
Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ
Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին
ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»
Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ
Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ
Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել
ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան
ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան
Փաշինյանն անդրադարձել է ՌԴ անձնագիր ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու մասին Պուտինի հայտարարությանը
Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան
Չեն կարողանա հաղթել ձեր ընտրություններում, բայց գոնե ընկերական թողեք մասնակցեն. Եղոյանը՝ Պուտինի խոսքերի մասին
Հիմնանորոգվում է Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT