Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Փաշինյանը խոնարհվել է Չեքիջյանի առջև

30/03/2026 schedule14:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, ներկա է գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։

782.jpg (890 KB)

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։ Անվանակոչման նպատակն է արժևորել Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:

783.jpg (910 KB)

Նախքան անվանատախտակի բացումը կայացել է մաեստրո Չեքիջյանի փորձը երգչախմբի հետ։

784.jpg (861 KB)

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մաեստրոյի և երգչախմբի գործունեության համար. «Հարգելի պարո՛ն Չեքիջյան, հարգելի՛ մաեստրո, իմ խոնարհումը Ձեր առաջ, Ձեր գործունեության առաջ։ Մենք շատ ենք խոսում արժեքների և արժեքահեն հասարակության մասին, և աներկբա է՝ այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից մեկն է։

785.jpg (866 KB)

Եվ պատահական չէ ամենևին, որ Հայաստանի Հանրապետությունը, ի ճանաչումն այդ վաստակների, Ձեզ շնորհել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Միայն մի բանի համար եմ ցավում, որ մենք դեռևս չենք կարողանում գտնել այն բանաձևերը, որ այն, ինչ Դուք ներկայացնում եք, հասու լինի հնարավորինս շատ մարդկանց»։

786.jpg (861 KB)

Խոսելով արվեստի-մշակույթի և մարդու հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ չի պատկերացնում մշակույթ, արվեստ, որը մարդու համար չէ։ 

787.jpg (671 KB)

«Այդքան ասում ենք՝ բարեկեցություն, ի՞նչ է այդ բարեկեցությունը։ Ես չեմ պատկերացնում բարեկեցություն, երբ մարդը մշակույթին հասանելիություն չունի։ Ասում ենք՝ մարդը խմելու ջրին, սննդին հասանելիություն պետք է ունենա, բայց դա բարեկեցություն չէ, դա գոյատևման մակարդակ է։

788.jpg (821 KB)

Իմ ընկալմամբ՝ մարդը հասանելիություն ունի նաև մշակույթին, և ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ հասանելիությունը Կառավարության քաղաքականությունների արդյունքում կապահովվի։

789.jpg (793 KB)

* * *

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է։

790.jpg (960 KB)

1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ՝ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։

791.jpg (992 KB)

Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

792.jpg (715 KB)

Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:

793.jpg (682 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1336 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում