Երևան
12 °C
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է առավել հաճախ հնչող հարցեր՝ Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։
ՀԱՐՑ 1։ Կարո՞ղ եմ օգտվել ծրագրից, եթե բավարարում եմ հիմնական պայմաններին, սակայն հողատարածք չունեմ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից օգտվելու համար հողատարածքի առկայությունը պարտադիր պայման է․ հողատարածք ձեռք բերելուց հետո կարող եք դիմել և աջակցություն ստանալ ծրագրով նախատեսված բնակավայրերից որևէ մեկում տուն կառուցելու համար (բնակավայրերի ցանկը՝ https://mlsa.am/news/1177)։
ՀԱՐՑ 2։ Եթե վարկային վատ պատմություն ունեմ, կարո՞ղ եմ համարվել ծրագրի շահառու։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե բավարարում եք ծրագրով սահմանված հիմնական պայմաններին և նախատեսում եք տունը կառուցել 16 մլն դրամի շրջանակում՝ չներգրավելով հավելյալ վարկային միջոցներ, ապա վարկային վատ պատմություն ունենալը խոչընդոտ չէ։
ՀԱՐՑ 3։ Ծրագրից օգտվելու համար պարտադի՞ր է հաշվառում ունենալ ծրագրով հաստատված բնակավայրերից որևէ մեկում։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրով հաստատված 49 սահմանամերձ բնակավայրերի դեպքում պարտադիր պայման է, որպեսզի շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում հաշվառված լինեն տվյալ բնակավայրում (ցանկը՝ https://mlsa.am/news/1177)։
Մյուս 18 բնակավայրերի դեպքում պարտադիր պայման է, որպեսզի շահառուներն ունենան առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա և նախորդ 1 տարվա ընթացքում Երևան քաղաքում չունենան հաշվառում, անշարժ գույք կամ գնման իրավունք (բնակավայրերի ցանկը՝ https://mlsa.am/news/1177)։
ՀԱՐՑ 4։ Ի՞նչ հիմնական պայմանների պետք է բավարարեմ՝ ծրագրից օգտվելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրի շահառու կարող են դառնալ՝
․ գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները,
․ գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ),
Միաժամանակ շահառու կարող են դառնալ առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնողները՝ այրիները կամ միայնակ մայրերը։
ՀԱՐՑ 5։ Ի՞նչ քայլեր պետք է կատարեմ՝ ծրագրի շահառու դառնալու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերից որևէ մեկին՝ ԱԿԲԱ բանկ, Ամերիաբանկ, Էվոկաբանկ, Կոնվերս բանկ, Յունիբանկ, Ֆասթ բանկ և Ֆինքա ՈՒՎԿ։ Անհրաժեշտ է բավարարել ծրագրի հիմնական պայմաններին և ունենալ հողամաս, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները
Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան․ տեսանյութ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում․ հասցեներ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին
Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Իրանը նոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել
Չմոռանալ, թե ինչ ունեինք. Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է պարզաբանումներ՝ սահմանամերձ և այլ բնակավայրերում բնակապահովման ծրագրի մասին
ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները ստացել են միջազգային նշանակումներ
Տեխասի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը
Ավտովթար Փարպի գյուղի մոտ. մեքենան հրդեհվել է, կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով․ տեղումներ կլինեն
Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել
Պաշտպանության նախարարությունում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել․ ինչ հարցեր են քննարկվել
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գառնիում գտնվող «գյուղատնտեսական» նշանակության հողամասի նկատմամբ
Եղեգնաձորի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է․ վարչապետ
Արտաշատում բնակիչները Սամվել Կարապետյանի աջակիցներին թույլ չեն տվել քարոզչություն անել. ԶԼՄ-ներ
2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի մասին․ Ալեն Սիմոնյան
Արարատյան դաշտում երբ կծաղկեն ծիրանենիները
«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալի փախուստի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտարարվել է հետախուզում
Քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է ապօրինի կառույցներն ապամոնտաժող անձանց․ տղամարդը ձերբակալվել է
Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում մարտի 23-ին և 24-ին
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է․ տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության կանոնները
Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի
Վաղաժամկետ մարվել են ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար
Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա․ մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան
Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիքի համար
Ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը
Նախընտրական պոպուլիզմի հիթ-շքերթում առաջին հորիզոնական բարձրացավ ՀԱԿ-ը. Թունյան
Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել
Հայրենասեր օլիգարխի որդին կրակոցներ է արձակել ու փախել Բելառուս. եկել մեզ ասում է՝ խաղաղություն չկա. Չախոյան
ԱՍՀՆ ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով․ Թորոսյան
Նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարում երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում. լուրերը սուտ են
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT