Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է

23/03/2026 schedule10:34

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորը 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում չի իրականացրել հիվանդի մոտ առկա ախտաբանության լիարժեք և համապատասխան գնահատում, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կանխել բարդությունների առաջացումը:

Մասնավորապես չհայտնաբերված երիկամային համակարգի ախտահարումները, երկարատև թոքային պաթոլոգիայի վատթարացումը և անարդյունավետ բուժումները զինծառայողի մոտ հանգեցրել են Վեգեների համախտանիշի ուշացած ախտորոշմանը:

Այնուհետև հիվանդն ուշացած տեղափոխվել է այլ բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ հիվանդության արդեն տերմինալ փուլում հաստատվել է «Վեգեների գրանուլեմատոզ» ախտաբանական պրոցեսը, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվան:

Երևանի կայազորային հոսպիտալի օրդինատորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
359 դիտում

«Kia»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. 19-ամյա զինծառայողը մահացել է, կա 3 վիրավոր

Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ

Իրավապահներն ապօրինի շրջանառությունից ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր են հանել

Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, խոստումնալից երկխոսություն․ սա հեշտ ճանապարհ չէ. Միրզոյան

Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին հորդորել է զգուշավորություն դրսևորել

Տեր կանգնենք մեր խաղաղությանն ու ինքնիշխանությանը․ ներողություն խնդրելու նուրբ արվեստը․ Թորոսյան

Ամիօ փաթեթներ․ քո նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում

Գիտե՞ք՝ ՔՊ-ի առավելությունը նախկին օլիգարխիկ բոլոր կառավարությունների նկատմամբ որն է․ Հարությունյան

Հռոմում գազի պայթյունի հետևանքով շենքեր են փլուզվել․ տեսանյութ

ՄՍԾ աշխատակիցը մեկ ամսվա նպաստի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների մեկ տարվա նպաստի գործընթացը

Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է

Գյուղում 30 տարի մանկապարտեզ չկար․ մեր նորակառույց դղյակը՝ Հոռոմի երեխաների համար․ Չախոյան

Ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

«Ուժեղ տղերք», դուք կարո՞ղ ա կենսաբանությունից եք ուժեղ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոհեր և վիրավորներ Մոսկվայում․ քաղաքի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Որոշ տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Գնացել են «Ջաֆարի ձոր» քարակաքավ որսալու, սակայն բեզոարյան այծ են որսացել․ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ի՞նչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա. վարչապետը մանրամասնել է

Ամերիկա-իրանական փոխադարձ սպառնալիքներ ու պահանջներ. աշխարհը կարող է հայտնվել վառելիքային ճգնաժամի առաջ

Ֆուտբոլ Երևանի քաղաքապետի դեմ. Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ֆուտբոլային հանդիպումից

Երևանում համտեսեցինք ժենգյալով հաց. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքն է, որ ստեղծում է բարեկեցություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է եղել Իլիա Երկրորդի հուղարկավորությանը

Այդ թեմային չեմ կարող առանց էմոցիաների արձագանքել, ներողություն եմ խնդրում. վարչապետը՝ մետրոյի միջադեպի մասին

Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է

Իսրայելը հայտարարել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին

Վրաստանում հրաժեշտ են տալիս Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ին. լուսանկարներ

Ճամբարակում BMW-ն, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ

Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից ժամանած 18 քաղաքացու Երևան տեղափոխման հարցում

Բեռնատարում բռնկված հրդեհը մարվել է

Ներառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց պետք է արտահայտվի մեր գործողություններով

Վարչապետը ժենգյալով հաց է ուտում, մենք՝ երևանյան շաուրմա. Ալեն Սիմոնյան

Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետը Երևանում հանդիպում է քաղաքացիների հետ

Կատարում ռազմական ուղղաթիռ է կործանվել. գտնվել է 6 դի, որոնվում է ևս մեկ մարմին

Ես ղարաբաղցի եմ, միշտ տենց ժողովրդի կողքը մնա. քաղաքացին՝ Փաշինյանին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Իրաքում գտնվող 12 ՀՀ քաղաքացիներից 9-ը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան. նրանք փոխադրվել են