Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում

17/03/2026 schedule17:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը։

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այս ծրագրով Կառավարությունը ֆինանսավորելու է նոր, առնվազն 1417 տան կառուցում մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այն նախատեսված է 3 խումբ շահառուների համար։ Առաջին խումբը մոտ 400 շահառուներն են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Վերջիններս այն քաղաքացիներն են, որոնք բավարարում են ծրագրի բոլոր չափանիշները և շինթույլտվությունը ստացել են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը, և այն քաղաքացիները, որոնք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հողամաս են ձեռք բերել կամ հողամասի սեփականության իրավունքն են գրանցել։

Սահմանվել են 774 նոր քվոտաներ նաև այն բնակավայրերի համար, որտեղ բնակչության թվի համամասնության 10 տոկոսից քիչ տներ են կառուցվել: Այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններից բացի՝ նախատեսվում է, որ ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 12 ամիսներին հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ Ըստ նախարարի՝ այն կնպաստի համաչափ տարածքային զարգացման ապահովմանը։

Վարչապետը ներկայացրել է բնակավայրերը։ Այսպիսով, Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Այգեձոր բնակավայրում՝ 32 տուն, Այգեպարում՝ 17 տուն, Արծվաբերդում ՝ 41 տուն, Մովսեսում՝ 49 տուն, Չինարիում՝ 24 տուն, Չորաթանում՝ 13 տուն, Պառավաքարում՝ 17 տուն, Վերին Կարմիրաղբյուրում՝ 34 տուն, Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան բնակավայրում՝ 10 տուն, Ոսկեվանում՝ 21 տուն, Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ բնակավայրում՝ 79 տուն, Կայան ավանում՝ 10 տուն, Վազաշենում՝ 14 տուն, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան բնակավայրում՝ 10 տուն, Խնձորեսկում՝ 12 տուն, Շուռնուխում՝ 10 տուն Որոտանում՝ 10 տուն, Կապան խոշորացված համայնքի Բարգուշատ բնակավայրում՝ 10 տուն, Գեղանուշում՝ 10 տուն, Գոմարանում՝ 10 տուն, Դավիթ Բեկում՝ 16 տուն, Դիցմայրիում՝ 10 տուն, Եղվարդում՝ 10 տուն, Խդրանցում՝ 10 տուն, Ծավում՝ 10 տուն, Կաղնուտում՝ 10 տուն, Ճակատենում՝ 10 տուն, Ներքին Հանդում՝ 10 տուն, Շիկահողում՝ 10 տուն, Սզնակում՝ 10 տուն, Սյունիքում՝ 10 տուն, Սրաշենում՝ 10 տուն, Վարդավանքում՝ 10 տուն, Ուժանիսում 10 տուն, Տաթևի Խոտ գյուղում՝ 10 տուն, Տեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրում՝ 10 տուն, Խնածախում՝ 19 տուն, Խոզնավարում՝ 10 տուն, Կոռնիձորում՝ 19 տուն, Վաղատուրում՝ 10 տուն, Տեղում՝ 25 տուն, Քարաշենում՝ 10 տուն, Գեղարքունիքի մարզի Ճամբարաի խոշորացված համայնքի Վահան բնակավայրում՝ 21 տուն, Վարդենիսի Ներքին Շորժա բնակավայրում՝ 10 տուն, Նորաբակում՝ 10 տուն, Վերին Շորժայում՝ 10 տուն, Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքի Բարձրուն բնակավայրում՝ 10 տուն, Խնձորուտում՝ 11 տուն։

16 մլն դրամի ծրագիրը կվերաբացվի նաև այն բնակավայրերում, որտեղ 300 դպրոց ծրագրով կառուցված կամ կառուցվող դպրոցներն ունեն աշակերտների համալրվածության խնդիր, ազատ տեղերը գերազանցում են 50%-ը։ Նախատեսվում է այնքան քվոտա տրամադրել, որպեսզի համալրվածությունը բերվի 20%-ի։ Ըստ նախարարի՝ խոսքը 243 քվոտայի մասին է։ Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ծրագրի հիմնական պայմաններից բացի՝ ընտանիքը պետք է ունենա նաև առնվազն մեկ 10 տարին չլրացած երեխա։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այդ բնակավայրերը։ Այսպես․ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Լուսակն բնակավայրում՝ 13 տուն, Հացաշենում՝ 10 տուն, Սորիկում՝ 10 տուն, Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Ավազան բնակավայրում՝ 10 տուն, Արփունքում՝ 10 տուն, Մարտունի խոշորացված համայնքի Լեռնահովիտ բնակավայրում՝ 14 տուն, Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքի Գոմք բնակավայրում՝ 14 տուն, Արենի խոշորացված համայնքի Չիվա բնակավայրում՝ 19 տուն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում՝ 10 տուն, Աճարկուտում՝ 10 տուն, Նոյեմբերյանի Դովեղ բնակավայրում՝ 11 տուն, Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Հագվի բնակավայրում՝ 10 տուն, Ամոջում՝ 10 տուն, Տաշիր խոշորացված համայնքի Մեդովկա բնակավայրում՝ 18 տուն, Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Գորայք բնակավայրում՝ 20 տուն, Ծղուկում՝ 15 տուն, Իշխանասարում՝ 17 տուն և Շաքիում՝ 22 տուն։

Ընդգծվել է, որ առաջին փուլով ծրագրում ընդգրկվել է 2319 ընտանիք. Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում՝ 41 տուն, Այգեձորում՝ 29 տուն, Ներքին Կարմիրաղբյուրում՝ 34, Վերին Կարմիրաղբյուրում՝ 15, Չորաթանում՝ 12, Պառավաքարում՝ 26, Չինարիում՝ 6, Մովսեսում՝ 1, Իջևան խոշորացված համայնքի Ազատամուտ բնակավայրում՝ 4, Բերքաբերում՝ 103, Կիրանցում՝ 58, Այգեհովիտում՝ 179, Սարիգյուղում՝ 118, Սևքարում՝ 174, Վազաշենում՝ 8, Ծաղկավանում՝ 50, Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս բնակավայրում՝ 59, Բարեկամավանում՝ 1, Ոսկեվանում՝ 14, Ոսկեպարում՝ 56, Կողբում՝ 277, Կոթիում՝ 69, Բերդավանում՝ 181, Դովեղում՝ 15, Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրում՝ 51, Խնձորեսկում՝ 39, Ներքին Խնձորեսկում՝ 8, Բարձրավանում՝ 1, Հարթաշենում՝ 18, Կապան խոշորացված համայնքի Ճակատեն բնակավայրում՝ 2, Ծավում՝ 1, Շիկահողում՝ 1, Դավիթ Բեկում՝ 3, Ագարակում՝ 4, Եղվարդում՝ 3, Սյունիքում՝ 9, Վարդավանքում՝ 1, Խդրանցում՝ 1, Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարում՝ 1, Քարաշենում՝ 9, Կոռնիձորում՝ 9, Տեղում՝ 32, Վաղատուրում՝ 2, Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր բնակավայրում՝ 10 տուն, Տաթև խոշորացված համայնքի Խոտ բնակավայրում՝ 20, Վայոց ձորի Արենի բնակավայրում՝ 221 տուն, Խաչիկում՝ 41, Վայքի Գոմք բնակավայրում՝ 27, Բարձրունիում՝ 5, Սերսում՝ 6, Խնձորուտում՝ 2, Նոր Ազնաբերդում՝ 2, Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում՝ 74 տուն, Ազատում՝ 15, Կութում՝ 8, Ներքին Շորժայում՝ 1, Վերին Շորժայում՝ 2, Ճամբարակի Վահան բնակավայրում՝ 8, Արարատ խոշորացված համայնքի Երասխում՝ 75, Պարույր Սևակում՝ 70 տուն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1722 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ