Երևան
12 °C
«Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորմանն աջակցելու նպատակով ՀՀ-ն համագործակցություն կհաստատի երկու հեղինակավոր բուհի հետ:
Այսօրվա որոշումներով արդեն հնարավորություն ենք ստանում անցնելու պայմանագրերի կնքմանը»:
Այս մասին Կառավարության մարտի 12-ի նիստի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա մանրամասնել է, որ առաջին պայմանագիրը կկնքվի Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որն առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանիշավորման համակարգերում՝ որպես արվեստի և դիզայնի բակալավրիական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ, իսկ QS վարկանիշավորման համակարգում ըստ որոշ տվյալների՝ երկրորդ հորիզոնականում է:
«Բացի դրանից՝ Լոնդոնի արվեստների համալսարանն անցել է սեփական ճանապարհը վերակազմակերպման, 6 առանձին հաստատությունների աստիճանական միավորման և ինտեգրման ուղղությամբ: Այդ իմաստով էլ գործնական շատ կարևոր փորձառություն է կրում»,- նշել է նախարարը:
Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը, հիմնադրված լինելով 1847 թվականին, կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից է:
«Սա այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր է առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով»,- ասել է նա:
Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ պայմանագրի արժեքը նախատեսվում է մինչև 371 հազար 325 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամի շրջանակում, իսկ Լոնդոնի համալսարանի հետ պայմանագրի արժեքը՝ մինչև 368 հազար 778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամի շրջանակում: Համագործակցությունը նախատեսված է 3 փուլերով 24 ամիս ժամկետով: Ըստ այդմ՝ նախատեսվում է հայեցակարգի մշակում, նաև աշխատանքներ կարողությունների զարգացման ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխարհի առաջատար փորձի հետ հաղորդակցություն ունենալու հանգամանքը, այն է՝ նմանատիպ կրթական հաստատությունների ինֆորմացիային և փորձին հասանելիություն ունենալը՝ միաժամանակ ընդգծելով, որ համագործակցության շրջանակում մասնագետների այցելություններ կլինեն Հայաստան, նաև Հայաստանից ուսանողների խմբեր կայցելեն այդ հաստատություններ:
Թեմայի շրջանակում վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է նաև Ակադեմիական քաղաքի մասով աշխատանքների ընթացքից:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել է Ակադեմիական քաղաքի զարգացման լրացված հայեցակարգը, որն ամբողջությամբ հիմնվում է մինչ այս կատարված աշխատանքների վրա և նկարագրում է ծրագրի իրականացման փուլերը: Ըստ այդմ՝ առաջին փուլում կկառուցվեն ուսանողական կացարաններ առնվազն 3600 ուսանողի համար, բազմաֆունկցիոնալ մշակութային սրահ, որը կօգնի տարածքը դարձնել գրավիչ քաղաքացիների և միջոցառումների անցկացման համար:
Ըստ նախարարի՝ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030 թվականը: Զուգահեռ ընթանում են տարածքի մաքրման և ՀԷՑ-ի համապատասխան գծերի տեղափոխման աշխատանքներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT