Երևան
12 °C
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած զանգվածային ավիահարվածների արդյունքում:
Նրա մահը հաստատել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Ավելի ուշ որոշ մանրամասներ են ի հայտ եկել:
Ինչպես են սպանվել Խամենեին և ընտանիքը
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ լայնածավալ գործողությունը նախապատրաստվում էր մի քանի ամիս։
«Wall Street Journal»-ը, հղում անելով ամերիկյան և իսրայելական հետախուզության աղբյուրներին, հաղորդել է, որ փետրվարի 28-ի հարվածներին մասնակցել է մոտ 200 կործանիչ։
Հրապարակման համաձայն՝ թիրախներից մեկը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպելն էր։ Իսրայելը պնդում է, որ նույնականացրել է նման երեք հանդիպում, սակայն այաթոլլան մասնակցել է դրանցից միայն մեկին։ Աղբյուրները այդ պահը նկարագրում են որպես «այնքան եզակի», որ հարձակման որոշումը կայացվել է ցերեկը, այլ ոչ թե մինչև մթնշաղը։
Գործողությանը մասնակցել են ամերիկյան և իսրայելական ինքնաթիռներ, որոնք հարվածել են Իրանում գտնվող մոտ 500 թիրախի։ Թերթի տվյալներով՝ դա Իսրայելի պատմության մեջ ամենամեծ օդային գործողությունն էր։
Իսրայելական կողմի տվյալներով՝ Խամենեիի նստավայրի վրա նետվել է մոտ 30 ռումբ։ Հաղորդվել է նաև գլխավոր անվտանգության խորհրդական Ալի Շամխանի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրի և պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեի մահվան մասին։
Իսրայելի ռազմական հետախուզության նախկին տնօրեն Ամոս Յադլինը նշել է, որ մեծ մասը գիշերային հարձակման էր սպասում, ինչպես տեղի ունեցավ 2025 թվականի ամռանը, սակայն ցերեկային հարվածը «մարտավարական անակնկալ» էր։
Արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ Ալի Խամենեիի պալատը ամբողջությամբ հողին է հավասարվել:
Ինչպես և ում կողմից է կառավարվելու երկիրը
Մինչև Խամենեիի իրավահաջորդի ընտրությունը երկիրը կկառավարի երեք անդամից բաղկացած ժամանակավոր խորհուրդը։
Իրանական պետական լրատվամիջոցները մարտի 1-ին հաղորդել են, որ ժամանակավոր ղեկավարության մեջ են մտնում նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էյեն և Պահապանների խորհրդի անդամը:
Նրանք կստանձնեն այաթոլլա Խամենեիի՝ նախկինում կրած պարտականությունները, մինչև Փորձագետների ժողովը՝ 88 ազդեցիկ հոգևորականներից բաղկացած մարմինը, նոր գերագույն առաջնորդ ընտրի:
Իրանի օրենսդրության համաձայն՝ Փորձագետների ժողովը պարտավոր է հնարավորինս շուտ նշանակել իրավահաջորդ, սակայն թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, դեռևս անհայտ է։
Փահլավին ու աքսորյալ ընդդիմությունը կրկին ակտիվ են
Խամենեիի մահից հետո Իրանի վերջին շահի որդին և Իրանի աքսորյալ ընդդիմության ամենաակնառու դեմքերից մեկը՝ Ռեզա Փահլավին, վերահաստատել է երկրի ղեկավարությանն ուղղված իր պահանջը: Մարտի 1-ին The Washington Post-ում հրապարակված հոդվածում նա գրել է. «Շատ իրանցիներ, հաճախ իրենց կյանքը վտանգելով կրակի տակ, կոչ են արել ինձ առաջնորդել այս անցումը։ Ես հիանում եմ նրանց քաջությամբ և ընդունել եմ նրանց կոչը»։
Նա նշել է, որ առաջ շարժվելու ուղին ներառում է նոր սահմանադրության ընդունում հանրաքվեի միջոցով և ազատ ընտրությունների անցկացում միջազգային հսկողության ներքո։
«Երբ իրանցիները քվեարկեն, անցումային կառավարությունը կլուծարվի»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրանը չի կրկնի իրաքյան պատերազմից հետո տեղի ունեցած «սխալները». «Չի լինի ինստիտուտների լուծարում, իշխանության վակուում, քաոս»։
Երկրի ներսում՝ սուգ ու բարկության նոր ալիք, դրսից՝ նոր սպառնալիքներ
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի մահվան կապակցությամբ Իրանը հայտարարել է 40-օրյա ազգային սուգ և յոթօրյա արձակուրդ, պետական կառույցների վրա բարձրացրել սգո դրոշը:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին «աննախադեպ ուժով», եթե Թեհրանը հակահարված տա ամերիկա-իսրայելական հարվածներին։
«Ավելի լավ է՝ նրանք դա չանեն, որովհետև եթե դա անեն, մենք կհարվածենք նրանց այնպիսի ուժով, որը աշխարհը երբեք չի տեսել»,- գրել է նա Truth Social հարթակում։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ ռմբակոծությունները կշարունակվեն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», և որ Խամենեիի մահը իրանցիներին տալիս է «ամենամեծ հնարավորությունը»՝ իշխանությունը զավթելու ներկայիս ռեժիմից:
Նա նաև նախկինում գրել էր. «Սա արդարադատություն է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև բոլոր մեծ ամերիկացիների և աշխարհի շատ երկրներից եկած մարդկանց համար, որոնք սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա արյունարբու ավազակախմբի կողմից»:
Առաջնորդի մահվան լուրը հաստատելուց հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնալիքներ էր հնչեցրել Իսրայելի և Միացյալ Նահանգների հասցեին:
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենահզոր հարձակողական գործողությունը կսկսվի առաջիկա րոպեներին ամերիկացի ահաբեկիչների օկուպացված տարածքների և բազաների դեմ»,- ասվում է իրանական լրատվամիջոցների մեջբերած հայտարարության մեջ:
Մեկ այլ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շեշտել է, որ զինված ուժերը և «հսկայական ժողովրդական Բասիջը» հզոր կերպով կշարունակեն իրենց առաջնորդի ուղին և անսասանորեն կհակադրվեն ներքին և արտաքին դավադրություններին, ինչպես նաև կպատժեն իսլամական հայրենիքի ինքնիշխանությունը խախտողներին»: Իրանի կառավարությունը հայտարարել է, որ «այս մեծ հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա և նոր էջ կբացի իսլամական աշխարհի և շիա իսլամի պատմության մեջ»:
Հարվածները սկսվել ու չեն դադարում. Հորմուզի նեղուցը փակ է
Ըստ տեղեկությունների՝ Իրանն արդեն իսկ պատասխան հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք թիրախների, այդ թվում՝ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների։
Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սահմանափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները ռադիոյով զգուշացնում են նավերին, որ «ոչ մի նավի թույլատրված չէ անցնել Հորմուզի նեղուցով»։
«Նավերի և տանկերների Հորմուզի նեղուցով շարժման դադարեցմամբ այն գործնականում փակ է»,- հաղորդում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից լրատվամիջոցները։
Իրանի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել նավագնացության դադարեցման մասին։
Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային նավթի արտահանման կենսական նշանակություն ունեցող երթուղի, որը կապում է Պարսից ծոցի արտադրողներին Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Թեհրանը նախկինում բազմիցս սպառնացել է փակել այս երթուղին Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում։
Հարվածներ Թեհրանին
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են մարտի 1-ի գիշերը Իրանի վրա հասցված լրացուցիչ հարվածների մասին։ Իսրայելական կողմի տվյալներով՝ հարձակումները ուղղված էին բալիստիկ հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ։
Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են Թեհրանում տեղի ունեցած պայթյունների մասին։
AFP-ի լրագրողի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում լսվել է առնվազն երեք պայթյուն։
Իրանը պատասխանել է մի շարք երկրներում առկա թրիախների հարվածներով
ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը ի պատասխան՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իրանական հրթիռները ուղարկվել էին նաև Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի վրա, հաղորդվել է ԱՄՆ ռազմական բազաների վրա հարվածի մասին։
Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Իրանի հարձակումները ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի և Հորդանանի վրա։
Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ թագավորությունը պատրաստ է իր բոլոր հնարավորությունները հասանելի դարձնել «ցանկացած միջոցի» համար, որը կարող է ձեռնարկել իրանական հարձակումներին ի պատասխան։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված իր ուղերձում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի և վճռականորեն կհետևի Ալի Խամենեիի ճանապարհին։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հատել են մեր կարմիր գծերը և կբախվեն հետևանքների հետ։ Մենք կշարունակենք վճռականորեն հետևել Ալի Խամենեիի ուղուն»,- հայտարարել է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ավիացիայի, նաև քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած թռիչք
Մենք մեր հողերը ոչ մեկին չենք տվել, մենք ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. վարչապետ
Զոհերի ու զոհողությունների, զրկանքների, տառապանքի գնով, դժոխքով անցնելով ձեռք բերվեց այն, ինչ ունենք. վարչապետ
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես պաշտպանված է. վարչապետը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան
Կարվի առավելագույնը՝ Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար. ՋԿ նախագահն այցելել է Շիրակի մարզ
Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մ հեռու դասի են գնում, 30 մ հեռու՝ ֆուտբոլ խաղում. խաղաղությունը սա է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի նաև պարտադիր իրավական ուժ. Նիկոլ Փաշինյան
Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպումը․ վարչապետ
Կալուգայի Սամոյի, Ծառուկյանի և Քոչարյանի քաղաքական թիմերի մեջ կա 1 հայտարարված վարչապետի թեկնածու. Ալեքսանյան
Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել
Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք. մանրամասներ
Իրանում պատերազմը գրեթե ավարտվել է. Թրամփ. տեսանյութ
Ինձ համար չկան տարբեր ազգեր, մեծագույն հարգանք ունենք ՀՀ-ում ապրող բոլորի նկատմամբ. վարչապետը՝ եզդի համայնքին
Սա՞ է ձեր ուժը՝ կերակրող կանանց միջոցով ընտրակաշառք բաժանեք ու թաքնվեք նրանց թիկունքում. Չախոյան
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 15-ին ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ
Գորիսի թատրոնի դերասանները տեսան՝ ինչպես «կանսերվի բանկեքով» խրամատները դարձան ամրացված կառույցներ. Խաչատրյան
Վարչական հսկողությունն այս դեպքում փրկություն է, «կերակրող մորը» չեն ստիպի ընտրակաշառք բաժանել. Հովհաննիսյան
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Որպես ՀՀ քաղաքացի՝ ես էլ չունեմ արդարադատության և արդարության զգացում․ սա ֆունդամենտալ պրոբլեմ է. վարչապետ
ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը
Էսօր ասում են՝ դե լավ, կերակրող մայր է, թող ընտրակաշառք բաժանի, վաղը կասեն՝ դե լավ, ընտրություն էր, կեղծեցինք
Ընտրություններին հեռարձակումը կապահովվի ընտրողների ավելի քան 99 տոկոսը ներառող մոտ 1800 տեղամասից. ԿԸՀ նախագահ
Ասում է՝ եկեք հանրահավաք անենք իշխանությունների դեմ, որ բռնում է ընտրակաշառք բաժանելու համար. Հարությունյան
Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը
Եթե նորածնի մայրը հանցանք է անում, ուրեմն անմե՞ղ է դառնում. Իոաննիսյան
Բոլոր ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ձերբակալվելու են. Ռուբինյան
Այո, դասական երաժշտության համերգը կարող է 7000 հանդիսատես հավաքել մարզահամերգային համալիրում. ԿԳՄՍ նախարար
ՀՀ մի շարք հատվածներ դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար
Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում
Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել. սահմանվել է վարչական հսկողություն
Կանադայում ՀՀ դեսպանն ու պատգամավոր Սթիվեն Գիլբոն քննարկել են COP17-ում ՀՀ առաջնահերթությունները
500 մարզիկ 30 երկրից․ Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Երևանում
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Կանանց ԱԱ-2027․ Հայաստանի հավաքականը տանը խոշոր հաշվով զիջել է Բելառուսի թիմին
Զինծառայող է մահացել․ ընթանում է քննություն․ ՊՆ
«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT