Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ

12/02/2026 schedule18:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, և այնտեղ կրթությունը հռչակվել է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ցանկացած խնդրի լուծում կապված է կրթության հետ, այդ թվում՝ քննարկվող թեմայի համատեքստում, քանի որ էներգետիկ վերափոխումը ընդհանուր առմամբ աշխարհում առաջնային օրակարգ է։

63088_b.jpg (862 KB)

Վարչապետը խոսել է պատմությունից դասեր քաղելու կարևորության մասին և ընդգծել. «Իմ կարծիքով՝ վերջին տարիների մեր բոլոր քաղաքականությունները և որոշումները, ես կարող եմ նույնիսկ կոնկրետ թիվ ասել՝ 2024 թվականից սկսած՝ մեր բոլոր որոշումները, որոնք մենք կայացրել ենք, կամ գուցե դրանից առաջ, քայլ-քայլ, ուղիղ ձևով կապված են մեր պատմությունից քաղած դասերի հետ»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պատմությունից քաղած դասն այն է, որ չպետք է կրկնել այն, քանի որ այն ցիկլային է.

«Այսինքն՝ ցիկլը, որի մասին ես խոսում եմ, հետևյալն է՝ աշխարհաքաղաքական բարենպաստ միջավայրի պայմաններում, երբեմն նույնիսկ մեր կամքից չկախված՝ մենք ստացել ենք պետականություն, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է այդպես եղել, հետո աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, ու մենք, նորից անկախ մեր կամքից, կորցրել ենք պետությունը: Հիմա, իմ կարծիքով և իմ գնահատմամբ, ո՞րն է այսօրվա իրավիճակը։ Այսօրվա իրավիճակն այն է, որ մենք այդ ցիկլն անցանք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ցիկլն անցել ենք 2020-2025 թվականների ընթացքում։

63080_b.jpg (559 KB)63076_b.jpg (714 KB)

«Մենք այդ ցիկլի մեջ էինք՝ պետք է կորցնե՞նք, թե՞ չկորցնենք, արդեն հասունացել էր, եկել էր այն պահը, որ պատմական այդ ցիկլի կուլմինացիային էինք հասել 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին, և, այնուամենայնիվ, 2024 թվականին հանգուցալուծումը տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ պատմական ցիկլի փոփոխություն․ այն, որ մենք այն պահին, երբ պետք է կորցնեինք մեր պետությունը, մենք չկորցրինք մեր պետությունը։ Ընդ որում՝ ես ձեզ ուզում եմ ասել, որ այդտեղ կան նույնիսկ կոնկրետ ամիսներ, ամսաթվեր, իրադարձություններ, եթե դա ձեզ հետաքրքրի, ես նույնիսկ դրանով կարող եմ կիսվել: Ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հիմա բոլորովին ուրիշ բան է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության հետ. զոհերի և զոհողությունների գնով մենք հասել ենք մի կետի, որ Հայաստանը հենց այսօր՝ 2026 թվականի փետրվարի 12-ին, երեկ էլ, երեկ չէ առաջին օրն էլ ու վաղը, մյուս օրն էլ է այդպես լինելու, աշխարհի ծայրագավառից, ընդ որում՝ ֆիզիկապես ոչ մի տեղ չտեղափոխվելով՝ տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն: Եվ սա ամենակարևոր նորությունն է, որ ես ուրախ եմ ձեզ հայտնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

63085_b.jpg (754 KB)63075_b.jpg (639 KB)63074_b.jpg (447 KB)

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանում էներգիայի արդյունավետ կառավարման, շինարարության, օդի աղտոտվածության, կրթության զարգացման և այլ թեմաների շուրջ։ Քննարկվել են միջոցառման մասնակիցների գաղափարները քաղաքային լուծումների վերածելու հնարավորությունները: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:

63084_b.jpg (624 KB)63089_b.jpg (711 KB)

Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու Հայաստանի «Քաղաքապետների դաշինք՝ Արևելք» ծրագրի հետ համագործակցությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1182 դիտում

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը

Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ