Երևան
12 °C
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի ունեցավ Ծառայության 2025 թ․ գործունեության հաշվետու խորհրդակցությունը։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնելով նախարարին ներկայության համար՝ նշել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, տիկի՛ն նախարար, մեր տարեկան ամփոփմանը ներկա գտնվելու համար։ Անշուշտ, Ձեր ներկայությունը մեզ ավելի է պարտավորեցնում մեր հետագա աշխատանքներում գործել ավելի արդյունավետ և ավելի պարտաճանաչ»։
Օրակարգի համաձայն՝ ՀԿԱԾ տեսչական, վերլուծական բաժնի պետ Հակոբ Պետրոսյանը ներկայացրել է Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքային ցուցանիշները։
Զեկուցվել է, որ հաշվետու տարում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել շուրջ 2,8 մլն․ կատարողական վարույթի, բռնագանձվել շուրջ 64 մլրդ․ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ցուցանիշը գերազանցել է 11%-ով: Բռնագանձված գումարից պետական բյուջեի օգտին գանձվել է շուրջ 21 մլրդ․ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ ավելի քան 39 մլրդ․ դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 3 մլրդից ավելի, ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ 9 մլն․ դրամ։
Ծառայության ամփոփ տվյալների համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից Կառավարության որոշմամբ ուժի մեջ մտած անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից հաշվետու տարում օգտվել է շահառու ճանաչված 12,464 պարտապան։

Ամփոփելով արձանագրված ցուցանիշները՝ գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել Ծառայության 2025 թվականի գործունեությունը՝ միաժամանակ շեշտելով, որ 2026 թվականին անելիքները շատ են․ «Հարգելի՛ գործընկեր, պետք է նշեմ, որ ներկայացված թվական ցուցանիշներն, ըստ էության, խոսում են Ծառայության դրական գործունեության մասին։ 2025 թվականի ընթացքում թեև հարուցված և վերսկսված կատարողական վարույթների քանակը նվազել է, այնուամենայնիվ, հօգուտ պահանջատերերի բռնագանձված գումարն էականորեն գերազանցում է Հարկադիր կատարման ծառայության պատմության ընթացքում որևէ տարեթվին կատարված գանձումները։ Նշված դրական ցուցանիշների հետ մեկտեղ պետք է արձանագրեմ, որ Ծառայությունը դեռևս ամբողջ ծավալով չի իրացրել իր պոտենցիալը կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովելու մասով։ Պետք է աշխատենք թիմային մթնոլորտում՝ նպատակ ունենալով ապահովել պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»։
Սիրո Ամիրխանյանը 2026 թվականի առաջնահերթություններից առանձնահատուկ շեշտել է թվայնացման շարունակականությունը, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի արդյունավետ կիրարկումը, հարկադիր կատարողների մշտապես վերապատրաստումը, միջազգային և միջգերատեսչական համագործակցությունը։
Խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի հրամանով տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ և բարեխիղճ կատարած Ծառայության մի շարք աշխատակիցների հանձնվել են գերատեսչական պարգևներ ու շնորհակալագրեր։
Ավանդույթի համաձայն՝ «Լավագույն բաժին» փոխանցիկ անվանակարգային մրցանակներ են հանձնվել ՀԿԱԾ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնին և Ֆինանսական բաժնին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմությունը հուշում է, որ ՀՅԴ-ի համար Մայր Աթոռը մշտական սրբավայր չէ, այլ ժամանակավոր բունկեր․ Դավոյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ տեսանյութ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Ժողովուրդ» օրաթերթին
Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Հայաստանի համար․ փոխվարչապետն ընդունել է դեսպան Շիրղոլամիին
100 հազար դոլար՝ երկու րոպեանոց ելույթի համար. «իրենց մեթոդներով» խաբել են IRF-ի կազմակերպիչներին. ԶԼՄ
ԿԸՀ-ն երբ կսահմանի ԱԺ ընտրությունների անցկացման հիմնական գործողությունների ժամանակացույցը
Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ ապակենտրոնացմանը և ՏԻ բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկել
Ո՛չ «Մեր ձևով»-ին, ո՛չ էլ Քոչարյանին, ձայնս տալու եմ Փաշինյանին, նրան եմ վստահում. հարցում. տեսանյութ
Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել
Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ
Լավրովը ճիշտ կանի՝ չխառնվի մեր գործերին. TRIPP-ի կյանքի կոչման ճանապարհին չենք հանդուրժի խոչընդոտներ
Արդարադատության նախարարին է ներկայացվել ՀԿԱԾ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Ծնողները երեխաների հույզերն օգտագործելով կարեկցանքի, շահույթի ակնկալիքով տեսանյութեր են տեղադրում սոցցանցում
ԱԺ ընտրությունների օրը հայտնի է․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ տղամարդիկ կալանավորված են․ տեսանյութ
WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին
Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում
Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
Գարեգին Բ-ի ապաեկեղեցական գործունեության ևս մեկ ապացույց է հրապարակվել․ լուսանկար
Ուրախությամբ ներկայացնում ենք Դեյվիդ Ալենին․ ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում բուք կլինի
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Բժշկական կենտրոններից վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ քննարկվել է 2025-ի հաշվետվությունը
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույք
Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
Լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ է շրջանառում, սուտ է. ԱՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով ներկայացված նախագծերը դրական եզրակացություն են ստացել
Կտրիճը առանց որևէ մեկին հարցնելու, առանց ազգային եկեղեցական ժողովի ՌԴ-ի թեմի անունը դրել է Առաքելական ուղղափառ
Հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին. նախնական տեղեկությամբ՝ հրացանով ինքնասպան է եղել
Որտե՞ղ և ինչպե՞ս են ձևավորվում ընդդիմադիրների ցուցակները՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս. Հովհաննիսյան
ԵԱՀԿ-ն խոր ճգնաժամի մեջ է. Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT