Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանն առաջարկում են փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում:
Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին, կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: Թագուհի Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցիոնալ մեխանիզմները:
««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:
Հարցուպատասխանի ձևաչափում բոլոր եկեղեցիներին և եկեղեցիներում պահպանվող իրերին հատուկ նշանակություն ու կարգավիճակ տալու և այդկերպ պաշտպանելու առաջարկ է հնչել: Թագուհի Ղազարյանի գնահատմամբ՝ անկախ կրոնական համոզմունքներից՝ հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները և արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով:
«Մենք պնդում ենք, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող բոլոր եկեղեցիները պետք է շարունակեն պատկանել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն»,- նշել է զեկուցողը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ջուլիետա Ազարյանը:
Կառավարությունը սկզբունքային դիտարկումներ և առաջարկներ չունի: Այդ մասին բարձրաձայնել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ նշելով, որ Կառավարությունն առաջնորդվել է այն դիրքորոշմամբ, որ մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո պետք է լինի:
Հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 20-ի նիստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից
Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ավստրիայում ՀՀ դեսպանը AIES նախագահին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP-ը
«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները․ տեսանյութ է տարածվում
Հունաստանում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր․ լուսանկարներ, տեսանյութ
Չպլանավորված այցս դեղատուն էր․ Ավանեսյանը հետևել է էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման, դեղի բացթողնման ընթացքին
Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
Սրանք էդքան պլոճիկ չունեն, որ բան վիժեցնեն. Կարապետյանը 5 րոպե հայերեն խոսի՝ լեզվի ինսուլտ կստանա. տեսանյութ
Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ
Փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցների տրանսպորտը կաշխատի մինչև 24:30-ը․ երթուղիներ
Փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը․ Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն
Սամվել Կարապետյանի շուրջ փուչիկը մեծացնում են. միլիարդատիրոջ հայտարարությունները ծիծաղ են առաջացնում
«Հիշատակի մեծ խաչ շքանշան»՝ Վահագն Խաչատուրյանին, «Փառքի շքանշան»՝ Հունաստանի նախագահին․ տեսանյութ
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորությամբ կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, հայտնի է մահացածի ինքնությունը․ ՆԳՆ-ն՝ Երևանի կրակոցների մասին
ՀՅԴ-ն միացել է Քոչարյանի և 2 օլիգարխի հետ՝ մասնակցելու ՀՀ ինքնիշխանության դեմ վերջին արշավանքին․ կանխելու ենք
Ընդունելություն ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում․ ովքեր և երբ կարող են դիմել
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը
Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
Ով էր տեսել քաղաքի կենտրոնում օրը ցերեկով ավտոմատի ձայն․ ինչ է պատմում քաղաքացին Երևանի կրակոցների մասին
Ինչ վիճակում են Երևանի կրակոցների հետևանքով տուժածները․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել
Ինչպես են դիմավորել Աթենք ժամանած ՀՀ նախագահին․ Վահագն Խաչատուրյանը Կոստանտինոս Տասուլասին հրավիրել է Հայաստան
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը այս պահին վիրահատվում են. 30-35 տարեկան են. մանրամասներ
Այս թռչունով եմ թռչելու Վաշինգտոն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Չնայած մարտահրավերներին՝ ՀԵՄԱ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելուն
10 վիրավոր կա․ ինչ է հայտնի Երևանում հնչած կրակոցների դեպքից
Երևանում կրակոցներ են հնչել․ տեսանյութ
Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը
Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Խանդանյան
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում․ պաշտոնական
Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթով խափանման միջոցի վերացումը Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
2027-2028 ուստարում Ֆրանսերեն առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ համաձայնագիր
ԱՄՆ Տեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվում. տեսանյութ
Երբ մարդ անկուշտ է, նա ոչ մի բանով չի կշտանա. Ալեքսանյանը հայտնել է ՀԷՑ-ի արած մի շարք հավելագրումներ
Հայտնաբերվել են մեքենայից գողացված գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ինչ է կատարվել Մասիսում
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական ողջույնն է հղել քաղաքացիներին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT