Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50. Միրզոյանը մանրամասնել է

14/01/2026 schedule11:05

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում պատասխանում է լրատվամիջոցների հարցերին:

Նա որոշակի մանրամասներ է հայտնել համատեղ հայտարարության վերաբերյալ:

ԱԳ նախարարը մի քանի անգամ ընդգծել է՝ TRIPP-ն իրականացվելու է ՀՀ լիակատար ինքնիշխանության ներքո, և այդ մասին մի քանի անգամ հիշատակվում են փաստաթղթերում, հայտարարության տեքստում:

Միրզոյանը նաև հայտնել է, որ ամերիկյան ընկերությունը նախնական TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50 տարի: ՀՀ-ն կառուցապատման իրավունք է տալու TRIPP ծրագրի համար, բայց որևէ հող ՀՀ-ից չի օտարվելու:

«Մասնաբաժինների բաշխումն արտացոլում է երկրների ներդրումների ծավալները: Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 տոկոս մասնաբաժինը և ՀՀ-ի համար պահպանել 26 տոկոսը:

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու ոչ միայն քաղաքական, այլև ֆինանսական: ՀՀ-ի հիմնական ներդրումը, մեծ հաշվով, կառուցապատման իրավունքն է: Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է:

Խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է: Պայմանագիրը ևս 50 տարով երկարացվելու դեպքում բաժնեմասերի համամասնությունը փոխվելու է, և գրեթե հավասար ենք դառնալու»,- ասել է Միրզոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
499 դիտում

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուս

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ պաշտոնյայի ու ևս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

Նման փոխշահավետ և պետական շահը լիարժեք պաշտպանող պայմանագիր Հայաստանը երբևէ չի ունեցել․ Գաբրիելյան

Ինչ է առաջարկում Հայաստանը, և ինչ է ակնկալում ԱՄՆ-ն. Պապոյանն առանձնացրել է ԹՐԻՓՓ նախագծի մի քանի հատված

Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ․ դա շատ լավ նորություն է. վարչապետ

Թրամփն իր հերթական ելույթում ծաղրանքով նմանակել է Բայդենին. տեսանյութ

Չի կարող այդպիսի բան տեղի ունենալ առանց ՀՀ-ի համաձայնության. Միրզոյանը՝ TRIPP-ի բաժնեմասերը վաճառելու մասին

Թրամփը հայհոյել և միջնամատ է ցույց տվել իրեն խիստ քննադատող քաղաքացուն. տեսանյութ

Ժամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին

Ամերիկյան ընկերությունը TRIPP-ի համար պատասխանատու կլինի 49 տարի, հետո՝ ևս 50. Միրզոյանը մանրամասնել է

Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը վնասվածքներ է ստացել

Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Համաձայնեցված է այն ամբողջը, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. չկա չհամաձայնեցված կետ. ԱԳ նախարար

Հերթական սարսափը՝ Կապսի նախկին դպրոցի շենքը. Չախոյանը ցույց է տվել նոր կառուցված դպրոցն ու հին շենքը

Հարավային Կորեայի նախագահը և Ճապոնիայի վարչապետը համատեղ գագաթնաժողովն ավարտել են երաժշտական դուետով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Թրամփի ուղին թույլ կտա իրացնել Հարավային Կովկասի ներուժը՝ զարկ տալով բարեկեցությանն ու անվտանգությանը. Ռուբիո

Փակ և դժվարանցանելի հատվածներ, բուք, մերկասառույց, ձյան տեղումներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարություն

Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ուղղությամբ

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը

ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին

Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում

Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին

Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին

Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ

Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է

Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը

Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին