ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը 85 տարեկան է

04/01/2026 schedule13:39

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Նորայր Մեհրաբյանը տասնամյակներ շարունակ ծառայել է հայկական պարարվեստին՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելով աշխարհի տարբեր բեմերում։

Պարարվեստի անվանի գործիչն իրականացրել է 5 տասնյակից ավելի խորեոգրաֆիկ բեմադրություններ, որոնց թվում՝ Բեթհովենի «Դաշնամուրային վարիացիաները», Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Շոստակովիչի «Թզուկի երազը», Ռոսսինիի «Տարանտելան», Օրֆի «Կարմինա Բուրանան», Սայաթ-Նովայի «Աշխարհումս», «Էշխեմեդ», Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Վաղարշապատի պար», Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն», Երանյանի «Կիլիկիա», Խաչատրյանի «Սուսերով պար», «Վարդագույն աղջիկներ», «Գարուն-Երևան», «Ուզունդարա», «Լեզգինկա», «Շալախո», «Վալս», «Ռուսական պար», «Լեռնեցիներ» պարերը, Վ. Հայրապետյանի «Յոթ աստվածներ» և Էլբերտի «Գրիգոր Լուսավորիչ», Սաթյանի «Լիլիթ» ռոք-օպերաները:

Նա մարմնավորել է 15 կերպար, որոնց թվում՝ Կարենի կերպարը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում, ծաղրածուի կերպարը Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետում, փեսացուն Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» բալետում, Պաոլոն Պյոտր Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» բալետում, ծաղրածուն Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» բալետում, Բազիլ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետում, Տիբալտ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետում և այլն:

Նորայր Մեհրաբյանը հանդես է եկել նաև Լենինգրադի խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խմբում:

Նա «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի հիմնադիրն է, եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ, ինչպես նաև աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում՝ մարմնավորելով գլխավոր դերեր:

Նորայր Մեհրաբյանը կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում, հրավիրվել ու աշխատել է համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարի խմբերի հետ։

Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալներով և այլ պարգևներով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1031 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին