Երևան
12 °C
Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին կաշառք տալու և նրա կողմից փողերի լվացմանն օժանդակելու համար մեղադրվող անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:
Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Կ.-ն, իր օգտին գործողություն կատարելու համար դիվանագիտական բարձր պաշտոն զբաղեցնող անձ Լ. Ս.-ին մինչ այդ վերջինիս հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2014 թվականին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույք, ապա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Լ. Ս.-ի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշյալ գույքի ծագման աղբյուրը և իրական պատկանելությունը թաքցնելուն ու խեղաթյուրելուն։
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն, ընդունելով իրեն պատկանող ընկերության կողմից Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար կայանալիք մրցույթին հաղթելու և կառուցապատման գործընթացին մասնակցելու Լ. Ս.-ի առաջարկը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագայում նույն տարածքում իր կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից որոշակի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել Լ. Ս.-ին:
Այնուհետև խոստացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը Լ. Ս.-ին փոխանցելու նպատակով Ա. Կ.-ն նախաձեռնել է վերջինիս հետ փոխկապակցված անձի և տվյալ տարածքի սեփականատերերի միջև իրավունքի առուվաճառքի ձևական պայմանագրի կնքման գործընթաց, որի արդյունքում Լ. Ս.-ին որպես կաշառք փաստացի տվել է Երևան քաղաքի Աբովյան, Արամի, Նալբանդյան և Պուշկին փողոցների հատվածում կառուցվող բնակելի շենքի՝ ընդհանուր 200 քմ մակերեսով, առնվազն 22մլն 872 հազար ՀՀ դրամին համարժեք բնակարանի ձեռքբերման իրավունք:
Արդյունքում 2014 թվականի հունիսի 16-ին բնակարանի նկատմամբ գրանցվել է Լ. Ս.-ի հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը: Այդ կերպ Ա. Կ.-ի օժանդակությամբ փաստացի Լ. Ս.-ին պատկանող բնակարանն օրինական քաղաքացիաիրավական գործընթացների շղարշի ներքո օրինականացվել է:
Կաշառք տալու և փողերի լվացմանն օժանդակելու համար Ա. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ա. Կ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քեզ մոտ տաքսու վարորդ աշխատելը և քաղաքականությամբ զբաղվելը նույն կերպ անբնական է ստացվում. Մանավազյան
Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել
ԿԳԲ գործակալ լինելը ցմահ է. Կտրիճ Ներսիսյանը ևս այդ ցանցի մեջ կարող է լինել. Բագրատ Առաքելյան. տեսանյութ
Սեքսաքաղց են, ասում են՝ գիտեք հեշտ է առանց կնոջ, պատկերացնում եք՝ ոնց են արդարացնում շնությունը. տեսանյութ
Ազգային ժողովի այգու փոխարեն՝ Կիրանցի հիմնական դպրոց. ամանորյա տոնական միջոցառումն այս տարի տեղափոխվեց Տավուշ
Ինչ հարցերի է անդրադարձել ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
ՀՀ պաշտոնյաներից մեկի կինը ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է հափշտակել
Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի երեք դափնեկիրների աստղերը
Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ
Մ-4 ճանապարհին ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Գյումրիում կին է ընկել գնացքի տակ
Իշխանասար. Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում, երկկողմ հարաբերությունները զարգանում են. Պուտինը՝ Փաշինյանին
Խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան
Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար. ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. հանդիպման մանրամասները
Թե բա՝ ադրբեջանական բենզին չենք գնելու. ելույթներից առաջ հագուստներդ փորձաքննեք՝ «կարճ միացում» չտա թեզերի հետ
«Քվանտա» ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում դասախոսում է հրավիրյալ պրոֆեսորը Պատրասի համալսարանից. տեսանյութ
Բավարարվել է Վոլոդյա Գրիգորյանի հոր սեփականաշնորհած հողամասը Փարաքարին վերադարձնելու դատախազության պահանջը
Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին առևտրի և ներդրումների նախարարի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Նախկին բարձրաստիճան պաշտոնյային կաշառելու, փողերի լվացմանն օժանդակելու վարույթով մեղադրյալի գործը դատարանում է
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Իրենց խնդիրն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, մարդիկ գերի են օտարերկրյա գործակալություններին. Խաչատրյան
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում. ՏիկՏոկ-ում տարածվող տեղեկությունը կեղծ է
Կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է հայ-ֆրանսիական համագործակցությունը. հանդիպել են Գալյանն ու Իզաբել Ժեգուզոն
Գեղաշեն գյուղի «Նոր-Ագրո» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Գևորգ Պապոյանն ու Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, գործընկերների հետ շրջայց կատարել «Էրմիտաժ»-ում
Կառավարության ֆինանսավորմամբ Երևանի մետրոպոլիտենի 4 կայարան ամբողջությամբ նոր շարժասանդուղքներ ունի. տեսանյութ
Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագի. Բաղդասարյանը՝ Մայր Աթոռ գնալու մասին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 22-ին
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում
Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում
КГБ-ի գործակալ Եզրասին արդարացնողները նույն «օֆիսի» աշխատողներն են ու արդարացնում են իրենք իրենց. Ղազարյան
Ավելի լավ է՝ ես մենակով հաց ու սոխ ուտեմ, քան ձեզ հետ գամ ֆուա-գրա ուտելու. Եղոյանը՝ ընդդիմությանը
Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ սանրում է բեղերը. տեսանյութ
Կիրանց գյուղ․ մեր երեխաները երջանիկ են, սա է իրական Հայաստանը. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում 12-ամյա աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրենի վրա. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT