Երևան
12 °C
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում ելույթ է ունեցել «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի» խորագրով լիագումար նիստին։


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը.
«Պատիվ է հանդես գալ այս միջազգային ֆորումում, որը նվիրված է Խաղաղության և վստահության միջազգային տարուն, Չեզոքության միջազգային օրվան և Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին։
Շնորհակալություն եմ հայտնում Թուրքմենստանի նախագահին և կառավարությանը՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու և Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում խաղաղության, վստահության և չեզոքության առաջմղման գործում ցուցաբերվող հետևողական առաջնորդության համար։

Այսօրվա պլենար նիստի խորագիրը՝ «Խաղաղություն և վստահություն. միասնության նպատակներ հանուն կայուն ապագայի», լավագույնս արտացոլում է այն, ինչի կարիքը մեր աշխարհն ունի այսօր։ Մինչ հակամարտությունները, բաժանումները, մարդու իրավունքների խախտումները և գլոբալ անվտանգության բացակայությունը մարտահրավեր են նետում միջազգային կարգին, մենք պետք է վերահաստատենք մեր նվիրվածությունը բազմակողմ համագործակցությանը՝ խարսխված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա։
Գլխավոր վեհաժողովի՝ 2025 թվականը Խաղաղության և վստահության միջազգային տարի հռչակելու վերաբերյալ բանաձևը հնարավորություն է ստեղծում առաջ մղելու վեճերի խաղաղ կարգավորումը և պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները։
Այս տարի լրանում է Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչման 30-րդ տարեդարձը։ Մշտական չեզոքությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր գործոն է հանդիսացել։ Մենք բարձր ենք գնահատում Թուրքմենստանի ներդրումը միջազգային խաղաղության և անվտանգության գործում չեզոքության, վստահության և երկխոսության սկզբունքների խթանման միջոցով։ Հայաստանը միշտ աջակցել է այս ուղղությամբ Թուրքմենստանի նախաձեռնություններին ՄԱԿ-ի շրջանակում։

Խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն պահանջում է շարունակական ջանքեր՝ խթանելու երկխոսությունը, արդարությունը, մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը։ Պետությունների և ժողովուրդների միջև վստահության կառուցումը խաղաղության ամրապնդման հիմնարար նախապայման է։
ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի սկզբունքներով առաջնորդվելով՝ Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում։
Ձեզ հայտնի է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ Նույն օրը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդները՝ որպես վկա, ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը հնարավորություն կտա լիարժեք բացել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները։
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծի իրականացումը կնպաստի տնտեսական զարգացմանը, երկխոսությանը և ժողովուրդների միջև շփումներին՝ ամրապնդելով փոխվստահությունը, կայունությունն ու բարեկեցությունը։

Այս պատմական ձեռքբերումը մեզ վստահություն է ներշնչում, որ մենք բացում ենք հարատև խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության նոր էջ Հարավային Կովկասում։ Մենք ակնկալում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության առաջմղման գործում։

Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի և Խաղաղության ու վստահության միջազգային տարվա կապակցությամբ եկեք վերահաստատենք մեր համատեղ հանձնառությունը՝ առաջ մղելու խաղաղությունն ու փոխվստահությունը երկխոսության, փոխըմբռնման և համագործակցության միջոցով»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից. դրական եզրակացություն՝ Առողջության համընդհանուր ապահովագրության նախագծին
Երևանի համայնքային 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է
Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում. քննարկվել է Բրունների առաջիկա այցը Հայաստան
Տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ»-ը, որի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը
Կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր ընտրություն կազմակերպելու օնլայն հնարավորություն. ինչպես միանալ պահանջին
Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան
Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. ՀՀ նախագահի ելույթը
Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները
ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ
Պայթյուն Նորապատ գյուղում. կա տուժած
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին
ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան
Փաշինյանը Մոսկվայում այցելել է «Ատոմ» թանգարան, մասնակցել միջազգային կոնֆերանսի. լուսանկարներ
Բա էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում, թե՞ Սերժը թևեր չէր տվել. Ղազարյան
Կալիֆոռնիայում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ. տեսանյութ
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատարանում է
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Նեմոն վերադարձնում է իր մրցանակը՝ միանալով մի շարք երկրների բոյկոտին
«Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի լեհ երկրպագուներ
Կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ. Հակոբյան
Հայաստանը 15 հազար էլեկտրոմոբիլի քվոտա ստացավ․ Պապոյան
ՀՀ 5 մարզում սպասվում է քամու ուժգնացում. եղանակը կցրտի, որոշ շրջաններում ձյուն և ձնախառն անձրև կտեղա
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
2025թ. հարկային հավաքագրումները՝ կարելի է ասել պետբյուջեն, առնվազն 700-800 մլն դոլարով ավելի կլինեն. Մուրադյան
Անդրեասյանը Մարեկ Պալուսին ներկայացրել է առաջիկա տարիներին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մրցաշարերը
Մեսսին Հնդկաստանում անձամբ կբացի իր 20-մետրանոց արձանը. տեսանյութ
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. Մհեր Գրիգորյան
Երևանի Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի կնքումը լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում. Տոկաև
Տվերում անօդաչու թռչող սարքը մխրճվել է բնակելի շենքի մեջ. 7 մարդ վիրավորում է ստացել. տեսանյութ
Պետական պարտքն անհատի պարտք չէ. այն, ինչ փորձում են անել իրենցձևովականները, մոլորեցնելու փորձ է. Մանավազյան
Քոբայրավանք և Պեմզաշեն վանական համալիրների վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի. ԿԳՄՍՆ
Հայաստանի և Իրաքի նախագահները Աշխաբադում քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ
«Նոան» հաղթել է և ապահովել Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որ եկեղեցում է առաջիկա կիրակի մասնակցելու Սուրբ պատարագի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT