Ղարաբաղից տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է․ ԿԳՄՍ փոխնախարար

03/12/2025 schedule15:37

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին:

Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է երեխաների հիմնարար կրթության իրավունքի պաշտպանության և իրացման հարցերին՝ նշելով, որ նախարարության խնդիրն է յուրաքանչյուր երեխայի համար ապահովել հասանելի, մատչելի, որակյալ կրթություն։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակներում երեխայի կրթության մեջ ընդգրկվածության և որակյալ կրթություն ստանալու ռիսկերն առավել սուր և արտահայտիչ են դառնում։ Նման իրավիճակ էր առաջացել Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակ․ «Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումն առաջին իսկ օրվանից ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է եղել: Ուրախ եմ, որ մեր կողքին ունեցել ենք նաև միջազգային գործընկերներ, որոնք մեզ աջակցել են՝ լուծելու խնդիրները, քանի որ այդ փուլում որքան էլ պետությունը կենտրոնացնում է իր ողջ պոտենցիալը և փորձում լուծել խնդիրները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում գործընկերային աջակցությունը խիստ պահանջված է։ Մեր հիմնական թիրախը եղել է կրթության շարունակականության ապահովումը և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխարգելումը, որովհետև ընտանիքները դեռևս մշտական բնակության վայր չունեին և հաճախակի էին փոխում բնակավայրը։ Առկա էր նաև այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղում ավագ դասարանների կրթությունը պարտադիր չէր համարվել, իսկ ՀՀ-ում դա պարտադիր կրթություն է, հետևաբար բազմաթիվ ընտանիքներ հետամուտ էին, որ ավագ դասարանների երեխաներն ընդգրկվեն կրթության մեջ: Մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, որպեսզի բոլոր երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում ընդգրկված լինեն պարտադիր կրթության համակարգում: Առանձին ուշադրություն ենք դարձրել նաև մասնագիտական կրթություն ստացողներին, ինչպես քոլեջներում, ուսումնարաններում, այնպես էլ բուհերում: Բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի շարունակել իրենց կրթությունը»:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ պետությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի արտակարգ իրավիճակում կամ ռիսկային պայմաններում հայտնված բոլոր երեխաները կրթությունից դուրս մնալու կամ սոցիալական տարբեր խնդիրների հետևանքով կրթությունն ընդհատելու ռիսկի առաջ չկանգնեն. «Օրեր առաջ Կառավարությունը հաստատել է Ղարաբաղից տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը շարունակելու որոշումը․ այս ուսումնական տարում ևս բուհերի, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողների ուսման վարձը կհատուցվի պետբյուջեի միջոցներով»:

Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների ներգրավումը տարբեր ոլորտներում առկա գործընթացներում՝ մասնավորապես անդրադառնալով օրեր առաջ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին աշակերտական համաժողովին։ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով համաժողովն անցկացվել է այս սեպտեմբերից հայտարարված անվտանգ և ապահով կրթական տարվա շրջանակում՝ փաստելով, որ որակյալ կրթություն հնարավոր է իրականացնել միայն անվտանգ ու ապահով միջավայրում:

Համաժողովն ընթացել է պանելային քննարկումների ձևաչափով, որում շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից բացի՝ ընդգրկված էին նաև երեխաներ:

Համաժողովի նպատակն էր գնահատել ծրագրի արդյունքները, ծավալել կառուցողական քննարկում Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերի վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1228 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը