Օպերային դիվա Ալբինա Շագիմուրատովան հանդես է եկել Երևանում

02/12/2025 schedule13:25

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրընկալել է Գլինկայի անվան Վոկալիստների XXVII միջազգային մրցույթի դափնեկիրներին ականավոր սոպրանո Ալբինա Շագիմուրատովայի գլխավորությամբ (մրցույթի ժյուրիի նախագահ):

image00106.jpeg (2.97 MB)

Նրանց մասնակցությամբ նոյեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգը Շագիմուրատովայի և դափնեկիրների աննախադեպ շրջագայության մի մասն է, որն այժմ տեղի է ունենում Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Բելառուսում և Ղազախստանում:

Գլինկայի հեղինակավոր մրցույթը, որն անցյալ դարում կազմակերպվել էր Ռուսաստանում Իրինա Արխիպովայի անմիջական մասնակցությամբ, այժմ վերածնունդ է ապրում մի քանի տարվա մոռացությունից հետո: Մեծ երգչուհու հոբելյանական տարում հսկայական ջանքեր են գործադրվել միջազգային մակարդակով ցույց տալու նրա աշխատանքի պտուղները և ժամանակակից դասական երաժշտության կատարման լավագույն օրինակները:

WhatsApp Image 2025-11-30 at 05.39.59.jpeg (140 KB)

Գլինկայի մրցույթում ավանդաբար միշտ փայլել և մրցանակների են արժանացել նաև հայազգի օպերային երգիչները, որոնց թվում կարկառուն անուններից են Գեղամ Գրիգորյանը (1975), Արաքս Դավթյանը (1979), Բարսեղ Թումանյանը (1979):

Ալբինա Շագիմուրատովայի խոսքով՝ Գլինկայի մրցույթը որպես մասնակից իր առաջին մրցույթն է եղել:

«Ես Մոսկվայի կոնսերվատորիայի հինգերորդ կուրսի ուսանողուհի էի, և Իրինա Արխիպովան ժյուրիի նախագահն էր։ Իմ առաջին մրցույթը, և անմիջապես՝ առաջին մրցանակ։ Դա մեծ խթան էր իմ կարիերայի համար։ Իրինա Կոնստանտինովնայի հետ hանդիպումը և նրա խոսքերը՝ «Դու կերգես ամբողջ աշխարհում և անպայման կմասնակցես Չայկովսկու մրցույթին», օգնեցին ինձ հավատալ ուժերիս։

WhatsApp Image 2025-11-30 at 05.39.44.jpeg (91 KB)

Ընդհանուր առմամբ Գլինկայի և Չայկովսկու մրցույթները մեր երկրի երկու մեծ մրցույթներ են, որոնք սկիզբ են առնում դեռևս խորհրդային ժամանակներից։ Գլինկայի անվան Վոկալիստների մրցույթը կարևոր դեր է խաղացել շատ անվանի երգիչների կայացման գործում, և սա մեր մեծ պատմությունն է։

WhatsApp Image 2025-11-30 at 05.39.45.jpeg (100 KB)

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացած համերգը մեծ հաջողությամբ անցավ։ Դահլիճում ներկա էին ոչ միայն վոկալիստներ, երաժիշտներ, այլև սովորական հանդիսատես, որոնք մասնագիտական առումով կապ չունեն արվեստի հետ. ներկա էին արտասահմանյան պատվիրակությունների և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ: Ես շատ ուրախ եմ, որ այս մրցույթի անունը հնչեց հայկական հողի վրա։ Դահլիճը լեփ-լեցուն էր, ինչը շատ բանի մասին է խոսում։ Հատկապես ուրախալի է, որ մենք ելույթ ունեցանք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-րդ հոբելյանական համերգաշրջանում: Նվագախմբին մաղթում եմ երկարակեցություն և բարգավաճում, միջազգային նշանակալից շրջագայություններ: Համերգին ռուսական և եվրոպական օպերաների հայտնի արիաներից և զուգերգերից բացի՝ նվագախումբը կատարեց Խաչատրյանի և Միրզոյանի ստեղծագործությունները: Ես ուղղակի զմայլվեցի այդ երաժշտությամբ, որքան նուրբ և խորապես հուզիչ է այն: Նվագախումբը շատ նրբազգաց էր և շատ զգայուն կերպով նվագակցում էր ինձ և իմ գործընկերներին: Սա, իհարկե, Էդուարդ Թոփչյանի մեծ վաստակն է: Երևանյան համերգն արդեն մեր երկրորդ հանդիպումն էր այս նուրբ, զգայուն և ուշադիր դիրիժորի հետ, նման երաժիշտի հաճախ չես հանդիպի: Ուրախ եմ մեր համագործակցության համար, մաղթում եմ և՛ մաեստրոյին, և՛ նվագախմբին շարունակական հաջողություններ»,- ասում է նա:

WhatsApp Image 2025-11-30 at 05.39.50.jpeg (101 KB)

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն այս կարևոր իրադարձության հետ կապված նկատում է. «Ես առաջին անգամ Ալբինա Շագիմուրատովային հանդիպեցի 2022-ին՝ Դմիտրի Խվորոստովսկու փառատոնին: Մենք միասին ելույթ ունեցանք մեծ համերգային ծրագրով: Իհարկե, ես միշտ հիացել եմ նրա արվեստով, բայց այդ համերգն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Շագիմուրատովան օժտված է աստվածային գեղեցկության ձայնով, որին նա տիրապետում է ապշեցուցիչ, կատարյալ կատարողական վարպետությամբ, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է մեր օրերում: Երբ ինձ առաջարկեցին նրան հյուրընկալել Երևանում, ես անմիջապես համաձայնեցի հրաշալի համերգի և այս մեծ երգչուհու արվեստը կրկին հաղորդակցվելու ակնկալիքով: Վստահ էի, որ նրա ղեկավարությամբ ընտրված երգիչները, որոնք Գլինկայի անվան Վոկալիստների միջազգային  մրցույթի հաղթողներ են, նույնպես հիանալի ելույթ կունենան, և ես չսխալվեցի»:

WhatsApp Image 2025-11-30 at 05.39.51.jpeg (101 KB)

Նոյեմբերի 28-ի համերգին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ալբինա Շագիմուրատովան և մրցույթի դափնեկիրներ Իվան Բորոդուլինը, Իոսիֆ Նիկիտենկոն, Միրոսլավ Մոլչանովը և Դանիլ Սախարովը: Ելույթ ունեցավ նաև Բելառուսի Մեծ թատրոնի մեներգչուհի Դարյա Գորոժանկոն։

WhatsApp Image 2025-11-30 at 05.40.08.jpeg (157 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1684 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին