Երևան
12 °C
2025 թ․ նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։
ՆԳՆ-ն ներկայացրել է գործողությունների ծրագրի հակիրճ նկարագրությունը:
Գործողությունների ծրագիրը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝
1. փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ,
2. սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան,
3. հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը,
4. արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:
Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝
• իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում,
• դրանց գործնական իրականացում և կիրառություն:
Գործողությունների ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղություններից են՝
փաստաթղթերի անվտանգության համալիր էկոհամակարգի ստեղծում, այդ թվում՝ նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրում, անձի նույնականացման մեխանիզմների ամրապնդում,
ՀՀ քաղաքացիության օրենսդրության վերանայում,
սահմանների համալիր (ինտեգրված) կառավարում՝
սահմանային ստուգումների և հսկողության կատարելագործում,
տվյալների փոխանակման և համագործակցության ամրապնդում,
ռիսկերի վերլուծության և պրոֆիլավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում,
սահմանապահ աշխատակիցների կարողությունների զարգացում,
Վերադարձի և վերաինտեգրման համակարգերի ամրապնդում՝
հետընդունման և վերաինտեգրման մեխանիզմների հզորացում
Հայաստանի տարածքում անկանոն կարգավիճակում գտնվող երրորդ երկրների քաղաքացիների վերադարձման արդյունավետ մեխանիզմներ,
Ներքին անվտանգության համակարգերի բարելավում՝
հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունում, իրականացում,
իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացում,
Կոռուպցիայի դեմ պայքարի հզորացում, այդ թվում՝
հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրարկում
կանխարգելիչ և քննչական գործիքակազմի ընդլայնում,
հակախտրականության օրենսդրության հզորացում և կիրառություն՝ ապահովելով համընդհանուր հավասարություն,
անձնական տվյալների պաշտպանության համակարգի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին,
տեղեկատվական փոխանակման և համագործակցության խորացում ԵՄ կառույցների հետ, ներառյալ՝ Եվրոպոլի (Europol), ԵՄ սահմանային և առափնյա գործակալության (Frontex),
Հանրային իրազեկման բարձրացում՝
հանրությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն՝ վիզաների ազատականացման գործընթացի, պարտավորությունների և սահմանափակումների մասին
կանխել ապատեղեկատվության տարածումը,
Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում, հատկապես՝
փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովում,
խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում։
Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքում ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Այս ռեժիմի համաձայն՝ կենսաչափական անձնագրով ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան տարածք՝ կարճաժամկետ այցերի համար։ Իրավակարգավորումը վերաբերելու է C տեսակի կարճաժամկետ շենգեն վիզային յուրաքանչյուր տարվա մեջ 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով:
ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակման նպատակով Հայաստան են ժամանել ԵՄ փորձագիտական երկու առաքելություններ։ Այդ առաքելությունների զեկույցների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը ներկայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատմանը։ ԵՄ անդամ երկրների առաջարկներով փաստաթուղթը վերջնականացվել է և փոխանցվել հայկական կողմին: Վիզաների ազատականացման գործընթացի համակարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՆԳ նախարարության կողմից համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը
Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է
Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին
ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը
ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի
Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել
Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել
Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան
Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է
Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին
Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ
ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել
Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ
Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ
Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ այդ ամենից ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձե
Կայացել է Արման Ծառուկյանի և Մեհդի Բուդուլաևի հայացքների մենամարտը. տեսանյութ
Ինչպես է հաշվարկվելու 500.001-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ապահովագրավճարը. Ավանեսյան
Պեկինի թանգարաններից մեկում երեխան կոտրել է 2 կգ կշռով մաքուր ոսկուց պատրաստված թագը. տեսանյութ
Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը
Խորհրդակցություն ՄԻՊ աշխատակազմում. Անահիտ Մանասյանը հանձնարարականներ է տվել
Անշարժ գույքեր, 22,6 մլն դրամ ապօրինի եկամուտ և այլն. ինչ է դատախազությունը պահանջում նախկին մաքսային տեսուչից
Սյունիքի մարզի մի մասում ձյան տեղումներ են
ԵՄ հայտարարությունից հետո լիքը մարդ նեղսրտել է. Հարությունյան
Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեսանյութ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է
Ուսման Դեմբելեն՝ 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ. ՖԻՖԱ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT