Երևան
12 °C
«Բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, ազդարարվեց ներկայացումը, և այդ օրը Գյումրիում համաժողովրդական ցնծություն էր»:
Քաղաքի բնակչությունը թատրոնի ստեղծման համար տրամադրում է 117 ռուբլի: Հեռավոր 1865-ի մայիսի 23-ին այս մասին գրեց ժամանակի մամուլը՝ ազդարարելով Գյումրու թատրոնի ծնունդը: Ժամանակի հրամայականով ծնված թատրոնն այսօր արդեն 160 տարեկան է:



Գյումրիում մեծ հանդիսավորությամբ տրվեց 160-րդ թատերաշրջանի մեկնարկը: Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն ընդգծում է՝ կարծրատիպ են կոտրել:
«Առիթ եմ ունեցել 10 տարի առաջ նշել թատրոնի 150-ամյակը, և ուզեցինք, որ 10 տարի անց փոխվի ձևաչափը: Մենք կոտրեցինք կարծրատիպը և 160-ամյակը տեսանք այլ կերպ․ դերասանները բոլորն էլ բեմում էին, բայց չխաղացին: Սա որպես ներկայացում մտնելու է թատրոնի խաղացանկ»,- ասաց Հարությունյանը:

Թատրոնի շենքի ճեմասրահներում ցուցադրության են ներկայացված տարբեր տարիների ներկայացումների բեմական մակետները, դերասանների հանդերձանքը, 160-ամյա թատրոնի արխիվային լուսանկարները։ Կայացել է նաև «160 ակնթարթ» ֆոտոալբոմի շնորհանդեսը։






Աճեմյանցիները բեմ բարձրացան «Արտիստիկ համերգ» շոու-ներկայացմամբ՝ մասնակցությամբ «Ֆոլկաստիկ բենդ»-ի։ Ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է, պարային հատվածների հեղինակը՝ Արինա Արարատյանը, իսկ զգեստները ձևավորել է Լուսինե Խաչատրյանը։ Երգերի, պարերի, լույսերի ու տրամադրությունների շքեղ հրավառությամբ տրված հոբելյանական թատերաշրջանի մեկնարկով չի սահմանափակվի Գյումրու դրամատիկականը: Հոբելյանական ու տոնական է լինելու ողջ տարին:



Մինչ այս թատրոնն արդեն հասցրել է հյուրախաղերով լինել ԱՄՆ-ում, ԿԳՄՍՆ աջակցությամբ՝ նաև Ղազախստանում, նաև արդեն մեկ առաջնախաղ են ունեցել՝ «Երեք անունով մի աղջիկ»: 160-րդ հոբելյանական թատերաշրջանի առաջին ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական խորհրդական Նիկոլայ Ծատուրյանը:
«Այս թատրոնն արժանի է այս քաղաքին: Ամենադժվար պահերին ինչպես թատրոնն է եղել Գյումրու կողքին, այնպես էլ քաղաքն է թատրոնի կողքին»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը:



Դրամատիկականի կենսունակության աղբյուրը հանդիսատեսն է՝ ազնիվ, հավատարիմ և անդավաճան:
«Շնորհակալ ենք մեր անդավաճան հանդիսատեսին, որոնց բարձր ճաշակի և խստապահանջության շնորհիվ թատրոնը ժամանակ կա փոքր, ժամանակ կա՝ մեծ քայլերով առաջ է գնում։ Թատրոնը լավ ձեռքերում է, առաջընթացի մեջ է, այսօր մենք կերտում ենք գալիքը, ապագան»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը։

Հոբելյանական տոնական երեկոն և դրա շրջանակներում արված բոլոր աշխատանքները իրականություն են դարձել ԿԳՄՍՆ աջակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ շարունակելու են մնալ թատրոնի կողքին:
«Գյումրու թատրոնը մեր ամենադինամիկ զարգացող թատրոններից է, և հատկապես կարևոր է, որ այստեղ գալիս են ներկայացումներ դիտելու ոչ միայն գյումրեցիները, այլև մեր ամենատարբեր բնակավայրերի քաղաքացիները։ Սա նշանակում է, որ թատրոնի ներկայացումները վաղուց դուրս են եկել այս դահլիճի սահմաններից և դարձել սիրված ու պահանջված լայն հանրության համար:
Մենք շարունակելու ենք լինել թատրոնի կողքին, և խոսքը միայն նոր ներկայացումների ստեղծման ու հյուրախաղերին աջակցելու մասին չէ։ Մենք նաև հանձնառություն ունենք վերափոխելու թատրոնի պայմանները. աշխատանքի մեծ մասն արված է։ Ուրախ եմ հայտնել, որ այս տարի էլ պետության աջակցությամբ Գյումրու թատրոնը կունենա ամբողջությամբ նոր լուսային և ձայնային համակարգ, ինչը նոր հնարավորություններ կընձեռի թատրոնի զարգացման համար»,- ասաց նախարարը:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ելույթում մատնացույց անելով բեմին կանգնած դերասաններին և դահլիճում ներկաներին, նշեց՝ սա է Գյումրին, և նրանք են իսկական ու իրական գյումրեցիները, այլ տեսակ չկա:
«160 տարի մեր թատրոնը գյումրեցու մեջ կաթիլ առ կաթիլ մշակույթ, արվեստ է սերմանել, որը «լեգիտիմացնում» է Գյումրին մշակութային մայրաքաղաք կոչելը, «լեգիտիմացնում» է հայրաքաղաք կոչելը, և ինչու ոչ, «լեգիտիմացնում» է մեր գլուխգովանությունը։ Ինձ համար հպարտություն է կանգնել այս բեմին՝ իմանալով ինչ մեծություններ են այստեղ հանդես եկել, և զգացմունքների, հպարտության այս հրավառության մեջ ուզում եմ բոլորին ասել՝ իսկական Գյումրին այստեղ է, իսկական ու իրական գյումրեցին այստեղ է, այլ տեսակ չկա» ,- ընդգծեց մարզպետը:


Որպես տարիների նվիրյալ աշխատանքի գնահատանք՝ նախարարը թատրոնի մի շարք ներկայացուցիչների պարգևներ է հանձնել: Ըստ այդմ՝ Անկախության տոնի առթիվ արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա նվիրումի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Սամվել Գրիգորյանը և Նառա Սանթոյանը:
ԿԳՄՍՆ մեդալներով են պարգևատրվել դերասաններ Հովհաննես Հովհաննիսյանը, Հասմիկ Վիրաբյանը և Արսեն Սաղաթելյանը: Թատրոնի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Գյումրիում ամենաշատը թատրոն հաճախում են բժիշկները. գուցե իրենց հիվանդները շա՞տ են այստեղ
Տարիներ առաջ հնարավոր է եղել հասկանալ՝ ով է այն հանդիսատեսը, որ երբեք որևէ ներկայացում բաց չի թողնում: Այսօր պատկերն այլ է․ մեկ մարդը կարող է նույն ներկայացումը մի քանի անգամ նայել, անգամ Երևանում նույն ներկայացմանը ներկա լինել:
Լյուդվիգ Հարությունյանը նկատում է՝ եթե բնագավառներով առանձնացնի, կարող է ասել, որ Գյումրիում ամենաշատը բժիշկներն են թատրոն հաճախում: Կատակում է՝ գուցե իրենց հիվանդներն այստեղ շա՞տ են:
«Սա միանշանակ: Յուրաքանչյուրս 3 բժիշկ ունենք: Չկա ներկայացում ու առաջնախաղ, որ մեր բժիշկները ներկա չլինեն: Ուրախ եմ, բայց չգիտեմ՝ գալիս են դերասանների խաղը տեսնելո՞ւ, թե՞ իրենց հիվանդներին նայեն՝ ինչպես են: Քաղաքի բոլոր կառույցների հետ էլ թատրոնը համագործակցում է: Մենք սկզբունք ունենք՝ չենք խնդրում, որ գան թատրոն: Կարևոր է, որ հանդիսատեսը մոտենա տոմսարկղին ու տոմս գնի․ դա պահպանված ավանդույթ է, ուրախ եմ, որ գյումրեցիների համար դա կարևոր է»:
Թատրոնում պետք է երիտասարդների շունչ լինի, տեղ ունեն այստեղ. ժամանակին մեզ էլ են այդպես դիմավորել
Գյումրու թատրոնին հաջողվում է ճիշտ ու սահուն սերնդափոխությունը: Վաստակաշատների և հայտնի դերասանների կողքին այստեղ միշտ երիտասարդներ կան: Կա սկզբունք՝ պարտադիր չէ, որ ուսանողը բեմում լինի կրթությունն ավարտելուց հետո: Եթե պետք է, հենց ուսանողական տարիներից է նա այնտեղ:
«Գյումրու թատրոնը շատ ջերմ համագործակցում է ԵԹԿՊ-ի Գյումրու մասնաճյուղի հետ, ինքներս այդ մասնաճյուղի շրջանավարտներ ենք: Այդ կապը պարտադիր է: Երիտասարդների շունչը միշտ պետք է լինի թատրոնում․ դա շատ կարևոր է: Գնահատելով հինը, որը մենք երբեք արմատախիլ չենք անում, կառուցում ենք նորը, իսկ այդ նորը, թարմը պետք է բերի երիտասարդը: Մեզ այդպես են դիմավորել, և մենք էլ կարծում ենք՝ այն երիտասարդը, որը ասելիք ու անելիք ունի, թատրոնի դռներն իր առաջ բաց կգտնի»,- ասաց դրամատիկականի գեղարվեստական ղեկավարը:

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT