Մերձավանում 2025-ի փետրվարի 5-ի սպանության գործն ամիսներ առաջ է հանձնվել դատարան. Գլխավոր դատախազություն

27/09/2025 schedule16:35

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն քննադատությունների, թե Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում 2025 թվականի փետրվարի 5-ին կատարված սպանության դեպքով «լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննություն չի իրականացվել կամ քննությունը դանդաղ է ընթացել»՝ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված քրեական վարույթի նյութերը՝ 15 մեղադրյալների վերաբերյալ, դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնված են դատարան:

«Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված թիվ 57118925 քրեական վարույթով՝ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության, ծանրացնող հանգամանքներով ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացված Արսեն Նորիկի Մարդոյանին, Գառնիկ Սամվելի Մաթևոսյանին, Գեորգի Ավետիքի Մանուկյանին, Տիգրան Քաջիկի Մանուկյանին, Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանին, Վահրամ Կոստանի Նահապետյանին, Անդրանիկ Ռազմիկի Բրուզյանին, Արսեն Կոստանի Նահապետյանին, Արտյոմ Արթուրի Հակոբյանին, Սևակ Սուրենի Գալստյանին, Պայքար Լևոնի Գրիգորյանին, Վլադիմիր Արմենի Խդրյանին, Մարզպետ Արմենի Գալստյանին և Արթուր Արմենի Գալստյանին:

Արսեն Մարդոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Մեղադրյալ Գառնիկ Մաթևոսյանի, Գեորգի Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Մարտիկ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Վահրամ Նահապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Անդրանիկ Բրուզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը, վարույթն իրականացնող մարմնի կողմից ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Արսեն Նահապետյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Արտյոմ Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Սևակ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի, ընտրվել են վարչական հսկողություն և 3 միլիոն դրամ գրավը:

Մարզպետ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի՝ ընտրելով տնային կալանքը և 3 միլիոն դրամ գրավը:

Արթուր Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է մասնակի և խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի՝ ընտրելով վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները:

2025 թվականի ապրիլի 29-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ըստ էության քննելու:

2025 թվականի մայիսի 27-ին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանը մեղադրյալ Պայքար Լևոնի Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 10 մլն 500 հազար դրամի չափով և բացակայելու արգելքը:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ դատարանը մեղադրյալ Վլադիմիր Արմենի Խդրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 1 մլն 500 հազար դրամի չափով և բացակայելու արգելքը:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ դատարանը մեղադրյալներ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի, Մարզպետ Արմենի Գալստյանի, Արսեն Նորիկի Մարդոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկրարաձգել է 3 ամիս ժամկետով, իսկ բացակայելու արգելքը թողել է անփոփոխ:

Նշված որոշումները դատախազությունում ստացվել են 2025 թվականի հունիսի 4-ին: Պայքար Լևոնի Գրիգորյանի և Վլադիմիր Արմենի Խդրյանի վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան. բողոքները մերժվել են:

Թիվ 57118925 քրեական վարույթից անջատված մեկ այլ քրեական վարույթի՝ ըստ մեղադրանքի Արմեն Արամի Ղազարյանի Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննությունն ավարտվել է, և 2025 թվականի հունիսի 9-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան: Արմեն Արամի Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնել էր, որ հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել ընտանիքի ընկերը: Միջադեպի հետևանքով զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրը՝ Նարեկ Օհանյանը, մանրամասներ էր հայտնել՝ ասելով, որ զինված հարձակմանը նախորդել է կոնֆլիկտ գյուղի տղաների միջև, իսկ տան վրա կատարված զինված հարձակումը նախապես ծրագրված է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3545 դիտում

Սամվել Կարապետյանի քարոզչությունն իրականացնող ավտոբուսի վարորդը վարել է խմած. մանրամասներ. ՆԳՆ

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց վերադարձը հավանական է միայն խաղաղության դեպքում, ոչ թե պատերազմի

44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է իր հետ բերած զենք-զինամթերքի մասին, ասել գտնվելու վայրը․ լուսանկարներ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան․ լուսանկարներ

Կալանավորվել է «օրենքով գող» Էրեբունեցի Պիստը

ՀՀ-ն հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում, արդյունավետ կառավարում և պահպանություն

Մենք հաղթեցինք պատերազմում. Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում գործողությունը դադարեցնելու հարցը

Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք, ժողովուրդը ձեր կողքին է․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով․ տեղումներ կլինեն

Այս ընտրությունների արդյունքներով ՀՀ քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տեր է կանգնում խաղաղությանը, թե՞ ոչ

ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում

Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը և ծաղիկներ նվիրեցին Ուրախ ավտոբուսի կանանց

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով․ ՄԻՊ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակում է եղել Նաթանզի ուրանի հարստացման համալիրի վրա

Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը չի բավարարվել

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանի պաշտոնական բացումը

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր․ ինչպես գրանցվել հանդիպման համար

Թեհրանը հանդես է գալիս ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ պատերազմի ամբողջական և վերջնական ավարտի օգտին․ Արաղչի

«Օրենքով գող»-ի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող է կալանավորվել․ տեսանյութ

Բարով եք եկել մեր Վարդենիս, հայ ժողովուրդը ձեր հետ ա, պարոն վարչապետ․ տեսանյութ

Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որն առաջնորդում է դեպի ներքին ազատություն․ նախարար

Նոր կյանք և զարթոնք խորհրդանշող տոնը թող բարօրություն բերի Իրանի բարեկամ ժողովրդին․ վարչապետը ուղերձներ է հղել

«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ

Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել, կամ պարել, բայց չհրապարակել․ վարչապետ

Հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն

Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան

Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել

Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան

91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան

Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան

Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով

Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան

Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել