Ժաննա Անդրեասյանը կրթամշակութային մի շարք հաստատություններում հետևել է նորոգման և վերակառուցման աշխատանքներին

28/08/2025 schedule10:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի կրթամշակութային մի շարք հաստատություններում՝ ընթացող շինարարական և վերակառուցման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:  Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: 

Առաջին կանգառը Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ շուրջ 620 ուսանող է սովորում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է վերակառուցված հաստատության ընձեռած հնարավորությունները, տարածքային նպատակահարմարությունները, գույքային հագեցվածությունը, ճաշարանի և բացօթյա մարզումային տարածքի անհրաժեշտությունը:

621.jpg (408 KB)

Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մարիամ Հակոբյանի խոսքով՝ արվեստանոցների նախագծման ու գույքի համալրման աշխատանքներն իրականացվել են անհրաժեշտ չափորոշիչների համաձայն: 

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև Հայաստանի ուշուի հավաքականի անդամներին, որոնք նաև Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներ են և առաջիկայում Բրազիլիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն և հաղթական վերադարձ է մաղթել մարզիկներին:

Հաջորդաբար նախարարն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ ընթացքի մեջ են հիմնանորոգման աշխատանքները։ Պետության աջակցությամբ իրականացվել է լսարանների և մասնագիտական դասարանների ամբողջական վերանորոգում, արդիականացվել են օդափոխության և ջեռուցման համակարգերը, իրականացվել է պատուհանների և դռների փոխարինում, ինչպես նաև նոր գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերում։ Վերանորոգվել են գրադարանը, հրատարակչության սենյակը և ձայնադարանը:

622.jpg (1.08 MB)

Շրջայցի հաջորդ կանգառը Հովհաննես Թումանյանի թանգարանն էր։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ հիմնանորոգման ընթացքում պարզվել է՝ թանգարանի երկրորդ մասնաշենքի մի պատը հնարավոր չէր ամրակայել, ինչի հետևանքով նոր նախագծի անհրաժեշտություն է առաջացել: Առաջին մասնաշենքում ներկայում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ երկրորդ մասնաշենքն ամբողջությամբ վերակառուցվում է։ Նշվել է նաև, որ Թումանյանի թանգարանը ներկայում գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը հաջորդաբար այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք։ Թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է ներքին հարդարման աշխատանքներին և ստեղծված ժամանակակից պայմաններին։ Թատրոնը ապահովված է նոր բեմով, լուսային ու ձայնային համակարգերով և տեխնիկական ժամանակակից հնարավորություններով։ Նախատեսվում է, որ առաջին հարկում գործելու է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում կտեղակայվի մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։ Ավարտվել է նաև հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգումը: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել դահլիճի կահավորումը: Նախասրահում նախատեսվում է ունենալ նաև Սոս Սարգսյանին նվիրված թանգարանային հատված: Ըստ տնօրենի՝ թատրոնի բացումը նախատեսված է աշնան վերջին։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ թատրոնի շահագործումը սպասված իրադարձություն է, քանի որ այն լինելու է Հայաստանում վերջին տարիներին նորակառույց միակ թատրոնը:

Կրթամշակութային հաստատություններ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների պատշաճ իրականացումն ու նախանշված ժամկետների պահպանումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7760 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին