«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը». ֆրանսահայ նշանավոր նկարչի 105-ամյակին նվիրված ցուցադրություն Երևանում

24/07/2025 schedule23:09

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։

524339423_1067800055542208_7185454054392575381_n.jpg (183 KB)524150956_1067799732208907_1796816204740185316_n.jpg (137 KB)

Ինչպես հայտնել են ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հյուրեր, արվեստասերներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահի անձնակազմին՝ շարունակական և հետևողական աշխատանքի համար:

Անդրադառնալով վերջին 10 օրում պատկերասրահում կազմակերպված արդեն 3-րդ ցուցադրությանը՝ նախարարն ընդգծել է, որ այս ամենը վկայում է ձևավորված աշխույժ արվեստային միջավայրի մասին:

520812269_1067800018875545_1999567228540587111_n.jpg (232 KB)

«Ապրիլի 15-ին ամբողջական վերաբացումից հետո պատկերասրահը նոր թափով և նոր շնչով շարունակում է իր գործունեությունը՝ բազում առիթներ ընձեռելով շաբաթվա մեջ մի քանի անգամ պատկերասրահ գալու, ամեն անգամ նորովի ծանոթանալու ներկայացված հավաքածուներին և միջավայրին: 10 օրում երեք ցուցադրության իրականացումը ցույց է տալիս, որ անկախ եղանակից և կլիմայական պայմաններից՝ աշխատանքը կանգ չի առնում: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները, զբոսաշրջիկները, հանրությունը հնարավորություն ունեն անդրադառնալու այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին այսօրվա ցուցադրությունն է՝ նվիրված Ժանսեմի 105-ամյակին»,- նշել է նախարարը:

524052015_1067799762208904_826162093320826187_n.jpg (256 KB)520972509_1067800022208878_8451184203766827159_n.jpg (413 KB)

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ժանսեմի ստեղծագործական ժառանգությանը նորովի ծանոթանալու հնարավորությունը. «Ժանսեմի արվեստը ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել։ Սա զգացողությունների այնպիսի ամբողջություն է, որին յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Վստահ եմ՝ այսօր կկարողանանք յուրաքանչյուրս մեր արձագանքն ու առնչությունն ունենալ: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը մեզ թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ շարունակական համագործակցության և ներդրած ջանքերի համար:

520509804_1067799808875566_6742462265443919685_n.jpg (193 KB)523950558_1067799775542236_8455532270812766064_n.jpg (488 KB)

«Հուսով եմ՝ մեր դպրոցականներն արձակուրդների ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կծանոթանան այս ցուցադրությանը, որովհետև արվեստի հետ հաղորդակցումը պետք է լինի կրթության կարևոր մաս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցադրության համադրողներ Նունե Թադևոսյանը և Վիգեն Գալստյանը:

521225103_1067799962208884_186459979382319409_n.jpg (167 KB)523421858_1067799648875582_9137495857480210472_n.jpg (257 KB)

Նախարար Ժաննա Անդրեասյանը տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրված աշխատանքներին, որոնք ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունում ներկայացված է Ժան Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Հանրության համար ցուցահանդեսը կգործի հուլիսի 25-ից հոկտեմբերի 25-ը:

522967095_1067799885542225_6192784220206645884_n.jpg (213 KB)

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի խմբերի պատկերման վրա։ Նրա պատկերների թեմատիկ առանցքում են աղքատները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8686 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին