Ո՞ր երկիր են ընդդիմադիրներն ուզում տեղափոխել Մայր Աթոռը. ինչո՞ւ են Սփյուռքից հոգևորականներ ժամանում Հայաստան

03/07/2025 schedule21:11

Իրավագետ Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած միտքը, թե այսպես շարունակվելու դեպքում Մայր Աթոռը պետք է տեղափոխել Հայաստանից, համարում է երկրի պետական և հոգևոր հիմքերը սասանող հայտարարություն։

Ըստ նրա՝ թեպետ դա իրականանալի հայտարարություն չէ, սակայն հանրային դիսկուրսում հայտնվող վտանգավոր թեզեր են։

«Պետք է հիշեցնել, որ Մայր Աթոռը Հայաստանից տեղափոխվել է այն ժամանակ, երբ Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, և փաստացի դրանով նպատակ է դրվել ապահովել Մայր Աթոռի՝ որպես հոգևոր կենտրոնի անվտանգությունն ու կենսունակությունը, որովհետև այդ ժամանակ՝ միջնադարում, Հայաստանը գտնվել է օտարերկրյա տիրապետության տակ։ Այժմ նման դիսկուրսի վերակենդանացումը լատենտ նպատակ է հետապնդում իջեցնել ՀՀ ինքնիշխանության նշաձողը կամ հակադրվել ՀՀ գործող իշխանություններին՝ ցույց տալու համար, թե Հայաստանը այսօր գտնվում է օտար պետության օկուպացիայի տակ»,- ասում է նա։

Վերջինս նկատում է՝ նման թեզեր շրջանառողները ժողովրդի մեջ փորձում են սերմանել ապապետական գաղափարներ։

«Փորձ է արվում բացահայտված ահաբեկչական հանցագործության հետքերով ձևավորել քաղաքական դիսկուրս, որն ունի ինքնապաշտպանական նշանակություն։ Այսինքն՝ ժողովրդի մոտ ձևավորել պատկերացում, որ տեղի ունեցողը քաղաքական պրոցես է, կամ գոյաբանական պայքարի պրոցես, և, ըստ էության, փորձում են ցույց տալ, որ առերևույթ ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվող անձինք պարզապես պայքարում են իբրև թե երկրի ազատականացման համար։ Այստեղ կրկնակի վտանգի առաջ ենք կանգնում, քանի որ փորձ է արվում օրինական կարգով ընտրված իշխանությունների դեմ նախապատրաստված հանցագործությունը քաղաքականացնել և դրա կառավարման համար մեղադրվող անձանց ներկայացնել որպես քաղաքական մարտիկներ, գործիչներ կամ երկրի ազատագրման համար պայքարող մարտիկներ և արդարացնել բռնությունը»,- կարծիք է հայտնում նա։

Թե ո՞ր երկիրը նկատի ունի «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչը, Խալաթյանը նկատում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրադարձություններին պաշտոնական արձագանքներ լսվում են միայն Ռուսաստանից. գուցե նրանք հենց այդ երկիրն էլ նկատի ունեն։

Խալաթյանի խոսքով՝ մի խումբ անձանց և բարձրաստիճան հոգևորականների հետ կապված իրադարձությունները ներկայացվում են ամբողջ Եկեղեցու հետ առնչվող գործողություններ, մինչդեռ Եկեղեցին համազգային կառույց է և չի կարող նույնականացվել մի խումբ հոգևորականների հետ. «Եկեղեցու կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ, ակնհայտ է, որ Եկեղեցին չի կարող նույնականացվել որևէ հոգևորականի հետ։ Հետևաբար Եկեղեցու դեմ որևէ պայքար չի մղվում: Որոշ հոգևորականներ չեն պաշտպանում բարեպաշտության հիմնական կանոնները, որոնք բխում են Եկեղեցու կանոնակարգ փաստաթղթերից։ Մենք գործ չունենք Եկեղեցի-պետություն պայքարի հետ, այլ խնդիրը Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին առաջադրվող բարեպաշտության կոնկրետ հարցադրումների մեջ է»։

Այդ պատճառով ըստ նրա՝ առաջադրվող հարցերն ունեն շուտափույթ պատասխան ստանալու անհրաժեշտություն, որովհետև եթե Եկեղեցու ներսում որոշակի հոգևորականների առաջադրվող մեղադրանքների հետ կապված բարոյական ճգնաժամը չհանգուցալուծվի, Եկեղեցին հարվածի տակ կդրվի որպես կառույց, որն ունակ չէ իր ներսում կարգուկանոն հաստատելու։

Անդրադառնալով այն լուրերին, ըստ որոնց՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Սփյուռքի թեմերի առաջնորդները կժամանեն Հայաստան՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու, թեմական խորհրդակցական հավաք իրականացնելու համար՝ զրուցակիցը կարծիք է հայտնում, որ այս հավաքն իրականացվելու է ստեղծված իրավիճակին լուծումներ գտնելու համար։

«Ըստ էության, դա լինելու է Եկեղեցու բարոյական ամրության ստուգատես, և Եկեղեցին պետք է կարողանա ձևավորել հոգևոր, լեգիտիմ իշխանություն և առաջադրված խնդիրներին տա լուծում։ Թե որը կլինի այդ լուծումը, արդեն Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր ներկայացուցիչների պատասխանատվության տիրույթում է։ Չպետք է հանդես գալ պատասխան մեղադրանքներով, որը կսասանի Եկեղեցու բարձր հեղինակությունը։ Այստեղ է, որ Եկեղեցին պետք է ցույց տա, որ ինքը անձերով պայմանավորված որոշումներ չի կայացնում և դիրքորոշում չի որդեգրում։ Կարծում եմ՝ Եկեղեցու առաջնորդները գալիս են Էջմիածին հենց այդ նպատակներով, որովհետև Հայաստանում գտնվող բարձրաստիճան հոգևորականները խնդրին լուծում տալու ունակ չեն»,- եզրափակում է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4882 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին