Երևան
12 °C
ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ նախաձեռնած «Սրբազան պայքար»-ի հանցավոր խմբի անդամները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները հայտնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ մանրամասնելով, թե այդ խմբի անդամները ինչեր էին պլանավորել իրականացնել:
«Հանցավոր խմբի անդամները պլանավորել էին իրենց գործողությունները, որպեսզի երկրում ստեղծեին անկառավարելի քաոս: Մասնավորապես հավաքագրել էին 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբեր, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ, ընդ որում՝ գործողությունների կատարման ժամանակագրությունը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների։
Հրապարակման մեջ նաև կար տարեթիվ՝ 2024 թվական: Մենք ունենք փաստական տվյալներ, որ 2024 թվականի նոյեմբեր ամսից պլանավորել էի որոշակի գործողություններ, սակայն կախված հանցավոր խմբի համախմբվածության, պատրաստվածության, այլ գործիքներ, միջոցներ ձեռք բերելու հանգամանքից՝ գործողությունների կատարման ժամանակագրությունը անընդհատ փոփոխության է ենթարկվել:
Վերջին տվյալը, որը արդեն մեր քրեական վարույթով որպես փաստական տվյալ արդեն արտացոլված է, հանցավոր խմբի անդամները սպասում էին մի այնպիսի իրավիճակի, կախված երկրի արտաքին և ներքին ընդհանուր ազդակների ազդակներից, որը հանրությանը կմատուցեին իրենց ուզած ձևաչափով, կգեներացնեին դժգոհություն և կսկսեին իրենց գործողությունները»,- ասաց Արթուր Պողոսյանը:
Ըստ Քննչական կոմիտեի նախագահի՝ հանցավոր խմբի անդամները ընդհանուր իրավապահ մարմինների ուշադրությունը շեղելու համար կազմակերպելու էին փոքրաթիվ հանրահավաքներ, բայց հիմնական ուղղությունը վերապահված էր լինելու այդ 20-25 հոգուց բաղկացած թիրախային խմբերի, որոնք պետք է իրականացնեին հստակ գործողություններ:
«Ես կուզեմ թվարկել, թե ինչ գործողություններ էին պլանավորում կատարել հանցավոր խմբի անդամները: Պետք է փակեին Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, Երևան մուտք գործող ճանապարհները, վառել ավտոմեքենաները, ջարդել խանութները, փողոցներում շաղ տալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, որպեսզի ստեղծեին ավտովթարներ՝ այդ կերպ ճանապարհները փակելով, խցանումներ առաջացնելով և այլն:
Պետք է խափանեին ինտերնետային կապի մալուխները, որպեսզի զրկեին, ըստ էության, համացանցի հասանելիությունից, պետք է կատարեին հոսանքազրկումներ, ընդ որում՝ մեր ձեռքի տակ առկա է նաև փաստական տվյալներ, որ իրենց ձեռքի տակ նաև այս տվյալները քարտեզով և այլն, լրիվ իրենց տրամադրության տակ էին:
Այսինքն՝ իրենց հասանելի էր ոչ թե ուղղակի խոսքերով, այլ ձեռք էին բերել համապատասխան տեղեկատվություն:
Պետք է կատարեին հոսանքազրկումներ, որը պիտի բերեր բանկերի և մեծ խանութների աշխատանքի խափանման, պետք է պայթեցնեին սալյուտներ սյուներին, դարպասների պատերին, կիրառեին ծխարձակման միջոցներ, ներկով լցված տարաներ էին ձեռք բերել, որպեսզի նետեին ընթացքի մեջ ավտոբուսների դիմապակիներին, որպեսզի նրանց ընթացքը կանգնեցնեին, խցանումներ առաջացնեին, վնասեին տրոլեյբուսների գծերը, խափանեին ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները, որպեսզի ոստիկանության զորքերը և իրավապահ մարմինը ժամանակին դուրս չգային և չկանխեին այս ամենը:
Պետք է թունելներում վառեին խոտերի տուկեր, որպեսզի դրանով դարձյալ խցանումներ առաջացնեին, հակերների միջոցով պետք է հազարավոր նամակներ ուղարկեին նախարարությունների պաշտոնական կայքերին, Կառավարության պաշտոնական կայքերին, պարալիզացնեին և կոտրեին Կառավարության համապատասխան կայքը, ԱԲ միջոցով պետք է ստեղծեին բարձրաստճան ոստիկանների կեղծ խոսակցություններ և տարածեին:
Հանցավոր խմբի նպատակը մեկն է եղել՝ երկրում ստեղծել քաոսային վիճակ՝ իշխանությունը յուրացնելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է 15 անձ:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:
Վերջինս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT