Երևան
12 °C
Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Շուրջ 282 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչև այդ որոնվող տղամարդու դին։
Պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։
Շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող՝ ընթացիկ խնդիրների օպերատիվ կարգավորման նպատակով»,- ասված է գրառման մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Կատարվածի հետևանքով կա 4 զոհ:
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են մուտքին կից բնակարաններ։
Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971թ. ծնված Արթուր Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT