Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր

19/05/2025 schedule17:04

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Մասնավորապես քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Դրանից հետո տրանսպորտային միջոցի ուղևորը ոստիկանության պարեկային ծառայողի գրպանն է դրել 30․000 ՀՀ դրամ, սակայն պաշտոնատար անձին կաշառք տալու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ապրիլի 30-ին Սյունիքի մարզի գումարտակի պարեկները հանդիպակաց ուղղությամբ երթևեկելու համար կանգնեցրել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող քաղաքացուն, որը սթափության վիճակի զննություն չանցնելու համար պարեկներին կաշառք է առաջարկել, որից հետո հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը)  և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Կոմիտեից հիշեցնում են, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը կամ խոստանալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց համար նախատեսված է ընդհուպ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, հետևապես հորդորում են զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ, իսկ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում զանգահարել Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ՝ 011 900 035 հեռախոսահամարով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4485 դիտում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն

Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան

Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ

Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում

Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է