Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

17/05/2025 schedule19:15

Դպրոցականների շրջանում թմրանյութերի հնարավոր շրջանառության հարցը խիստ մտահոգիչ է: Սա ավելի ընդգծվեց, երբ հայտնի դարձավ, որ Մխչյան գյուղի դպրոցներից մեկում բարձր դասարանի մի քանի աշակերտ չորս ամիս շարունակ հետապնդել է 4-րդ դասարանի երկու երեխայի, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, լցրել բերանն ու այդպիսով ըստ նախնական տեղեկությունների՝ կախվածություն առաջացրել: Հետո ստիպել են, որ գումար տան իրենց:

4 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, 2-ի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, մեկն էլ տնային կալանքում է: Քննչական կոմիտեն այդ ճերմակ փոշին փորձաքննության է ուղարկել:

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես արձանագրել էր՝ դպրոցներում թմրանյութերի տարածվածության մասով խնդիրը ահագնացող է։ Ըստ նրա՝ ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում, որի արդյունքում քննարկել են մի քանի գործիքակազմ, որոնք կարող են օգնել հաստատություններում կանխարգելիչ աշխատանքներն առավել լավարկելու հարցում։

«Մյուս կողմից պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է։ Կան բազմաթիվ աշակերտներ, որոնք որևէ կերպ նման գործընթացներում ներառված չեն, և նրանց համար կարող է շատ զգայուն լինել նման թեմաների մեջ մտնելը։ Հիմա փորձում ենք գործիքակազմ մշակել, տեսնենք՝ ինչպես կարող ենք ավագ դասարաններում, որոնք առավել ռիսկային են, կանխարգելիչ միջոցառումները խստացնել»,- ասել էր նա։

Վերջինս տեղեկացրել էր նաև, որ աշխատանքներ են իրականացնում դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման ուղղությամբ․ առաջիկայում կմեկնարկի գործընթաց, որով նախատեսվում է ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել, որպեսզի դպրոց ելքն ու մուտքն առավել կառավարելի լինի։ Հստակ տեսանելի կլինի, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, ուշադրության կենտրոնում կլինեն նաև աշակերտների հաճախումները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը նկատում է՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում շրջաբերական է հասցեագրվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, որով տրվել է հանձնարարական՝ թմրանյութերի վերաբերյալ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների ծնողների և մանկավարժական անձնակազմի հետ։

Պետրոսյանը նաև անդրադարձել է հարցին, թե արդյոք ոստիկանության կողմից տարվող աշխատանքների ընթացքում եղե՞լ է դեպք, երբ հայտնաբերվել է անչափահաս, որը դպրոցում թմրանյութեր է շրջանառել կամ օգտագործել․ «Եղել է մի դեպք 2024 թվականին Էրեբունու տարածքում, որի փորձաքննության արդյունքում պարզվել է՝ անչափահասի մոտ եղել է ընդամենը Վիտամին Ց։ Այլ դեպքեր դեռևս չեն գրանցվել»։

Նրա խոսքով՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման նպատակով նախատեսվում է ներդնել մուլտի թեստերի գործածության գործիքակազմ ծնողների ներգրավմամբ, որի արդյունքում կպահպանվի նաև անձնական տվյալների գաղտնիությունը, քանի որ հետագա հետազոտությունների արդյունքները պարունակում են բժշկական գաղտնիք։

«ՆԳՆ ոստիկանության և ՀՈԳՎ և ենթակա տարածքային ստորաբաժանումներն իրականացրել են կանխարգելիչ բնույթի աշխատանքներ՝ ապօրինի թմրաշրջանառության դեպքերի նվազեցման նպատակով, որի շրջանակներում բացառապես անչափահասների ծնողների, ուսումնական հաստատությունների վարչակազմի հետ իրականացվել են իրավական իրազեկման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, վաղօրոք կանխել հնարավոր բացասական հետևանքները»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է տելեգրամյան ալիքներով թմրանյութեր վաճառողների կողմից դրանք դպրոցի տարածքում թաքցնելուն, Պետրոսյանը նկատում է․ «Խնդիրն այն է, որ նպատակը ոչ թե դպրոցներն են, այլ այնպիսի վայրերը, որը տեսադաշտից հեռու է և կողմնորոշիչ բան ունի, օրինակ՝ ծառ։ Այդ նույն հաջողությամբ տեղադրումները կատարվում են այգիներում, պուրակներում»։

Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանի՝ նախարարությունը ԿԳՄՍ նախարարության հետ նաև քննարկում է ուսումնական հաստատություններում անվտանգային համակարգերի տեղադրման գործընթացը։ Նա համոզված է, որ նման համակարգի միջոցով 90 տոկոսով հնարավոր կլինի կանխել դեպքերը, ինչպես, օրինակ, կատարվել են Մխչյան գյուղի դպրոցում։

«Մենք նաև ԿԳՄՍՆ-ին ենք փոխանցել ոստիկանության մոնիթորինգի արդյունքները, թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունում որքանով են դպրոցները հագեցված տեսախցիկներով, դրանցից քանիսն են գործում տեսագրման, քանիսը՝ ուղղակի տեսադիտման կարգով, քանիսն են ձայնով, քանիսը՝ առանց ձայնի։ Այսինքն՝ այդ առումով մոնիթորինգ ենք կատարել և փոխանցել ենք նախարարության գործընկերներին, իրենք պետք է ստեղծեն անվտանգային համակարգ դպրոցներում։ Խնդիրն այն է, որ կանխարգելման համար պետք է կատարել մի քանի քայլ, օրինակ՝ տեսախցիկներ, որոնց տեղակայման վայրերը որոշվելու են ՆԳՆ ոստիկանության համաձայնությամբ, քանի որ կան առավել ռիսկային գոտիներ, որտեղ տեսախցիկների տեղադրումը շատ ավելի կարևոր է։ Պետք են նաև լուսավորություն, ցանկապատում, որ հեշտ չլինի թեկուզ երեկոյան ժամերին այդ տարածքներ թափանցելը»,- ասում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3376 դիտում

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին