Երևանի և Մարսելի միջև եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր է ստորագրվել

05/05/2025 schedule18:17

Երևան-Մարսել ավելի քան 30-ամյա գործակցությունը նոր թափ կստանա: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանին: Հանդիպման շրջանակում քաղաքապետներն ընդգծել են, որ երկկողմ համագործակցության օրակարգում միանման խնդիրների լուծումներն են. վերաբերմունքը նույնն է առկա մարտահրավերները հաղթահարելու հարցում:

19ae06c815a06093f2f4f16f754213b6f709f44e.jpeg (378 KB)

«Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերություններն ամուր են առավել քան երբևէ, դրանք հիմնված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և արժեքների ընդհանրության վրա, և հետևաբար, Երևան-Մարսել համագործակցությունը և բարեկամությունը ևս ամուր են առավել, քան երբևէ»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու համոզմունք հայտնել, որ երկու քաղաքների միջև հաստատվող նոր գործակցությունը ևս կառանձնանա իր արդյունավետությամբ:

848e772707b28816a562d0d92dcedee81f10b3e2.jpeg (409 KB)

«Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և զարգացման նկատմամբ ընդհանուր պատկերացման վրա։ Մեր քաղաքները կանգնած են միևնույն մարտահրավերների առաջ․ թե՛ Երևանում, թե՛ Մարսելում մենք ձգտում ենք կառուցել արդյունավետ, համերաշխ ու մարդակենտրոն քաղաքային միջավայր։ Հավատացած եմ, որ ստորագրվող հռչակագիրը կդառնա հիմք մի ծրագրի, որը կբացառի ձևականությունը և կդառնա գործնական արդյունքների և փոխշահավետ նախագծերի հարթակ։ Երևանը շարունակում է լինել հուսալի գործընկեր՝ միտված կառուցողական համագործակցությանը»,- նշել է Տիգրան Ավինյանը:

494bd145a7d538b22c58e1427ce156448e734e78.jpeg (472 KB)a38d066bbdd5c128430c4f97f82c83d4c56bf740.jpeg (316 KB)

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն իր հերթին նշել է, որ Երևանն առանձնահատուկ տեղ ունի Մարսելի համար և ընդգծել, որ ստորագրվող փաստաթուղթը հնարավորություն կտա ավելի հեռու գնալու:

«Մեր քաղաքները խոսում են մարդկության ու մարդկայնության հետ, դրանք ունեն խաչված ճակատագրեր: Մենք շարունակելու ենք արարել ձեռք ձեռքի բռնած, միմյանց օգնելով և պետք է կարողանանք առաջ տանել մեր համատեղ լուծումները, որոնք կկերտեն մեր լուսավոր ապագան: Այս հռչակագիրը պետք է կարողանա ապրեցնել Մարսելն ու Երևանը: Մեծ եղեռնից մազապուրծ հայերն իրենց հետ Ֆրանսիա բերեցին ոչ միայն իրենց հավերժական վիշտը, այլև իրենց հավերժական մշակույթը: Հայությունը մեծ հնարավորություն է թե՛ Ֆրանսիայի, թե՛ Մարսելի համար»,- նշել է Մարսելի քաղաքապետը:

173ac83dc8305a45b2490257fec08cf7b488cf33.jpeg (501 KB)

Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Փորձի փոխանակմանն ու երկուստեք կապերի ամրապնդմանն ուղղված այս փաստաթղթին կհաջորդի եռամյա ծրագրի ստորագրումը, որն էլ կդառնա աշխատանքային հստակ օրակարգ Երևանի ու Մարսելի համար:

38262cece4d9ee16f3a9265ef3e01e514f2ccb78.jpeg (352 KB)87dc5e8f58df5c3156041437ddad217b0dd99c88.jpeg (510 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
827 դիտում

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել