Ինչու՞ է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է

08/04/2025 schedule11:40

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը ոչ թե հանվել կամ դադարեցվել է, այլ որոշակի փոփոխությունների ենթարկվել, որի մասին հայտարարվել է դեռ ամիսներ առաջ:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արցախցիները բողոքներ և հանրահավաքներ են կազմակերպում բնակվարձի փոխհատուցման ծրագրի դադարեցման պատճառով:

«Իրականում ծրագիրը չի հանվել: Մենք ընդամենը ամիսներ առաջ՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, պայմաններում փոփոխություններ ենք կատարել: Որպեսզի հիմա ես կարողանամ ճիշտ բացատրել իրավիճակը, պետք է մի քիչ նախապատմությունը հիշեցնեմ. այս ծրագիրը կա դեռևս 2023 թվականի հոկտեմբեր ամսից, սկզբից կառավարությունը այն հաստատել էր վեց ամսով, որպես իրականում ժամանակավոր միջոցառում, որովհետև մենք նախատեսում էինք երկարաժամկետ բնակարանային  ապահովության կամ աջակցության ծրագիրն անել։ Այնուհետև մենք շարունակեցինք մինչև 2024 թվականի տարեվերջ՝ հաշվի առնելով, որ բնակարանային ապահովության զուգայնակաբար գործարկված ծրագիրը դեռևս մեկնարկել է, և ժամանակ կպահանջվի, որ մարդիկ դիմեն և դառնան այդ ծրագրի շահառու, հետո նախորդ տարվա նոյեմբերին հայտարարեցինք, որ այս ծրագրի պայմանները վերանայվելու են, ինչու՞, ուզում եմ բացատրել։

Կա այսպիսի ընթացք. պարզ բառերով՝ 50 հազարական դրամներ էինք հատկացնում յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ամեն անդամի՝ անկախ այն հանգամանքից, այդ անդամը երեխա է, թոշակառու է, աշխատանքային տարիքի մարդ, աշխատանք ունի՞, թե՞ ոչ։ Իմաստն այն է, որ մարդիկ վճարեն տան վարձը։ Այո՛, և մենք լավ հասկանում էինք, որ մեր աջակցությունն ավելին է, քան տան վարձը, ես դա ուզում եմ պարզ ասել, որովհետև մենք դա գիտեինք, հասկանում էինք, որ այդ միջոցների մի մասը մարզերում բնակվողները հատկապես կարող են նաև օգտագործել իրենց առօրյա կենցաղային ծախսերը հոգալու համար, ինչին դեմ չենք եղել, որովհետև որևէ դեպքում մենք չենք պահանջել նաև կամ պայման չենք սահմանել, որ բերեն բնակարանային վարձի վճարումը հաստատող փաստաթղթեր, բայց դա ժամանակի ընթացքում ընկալվեց որպես սոցիալական օգնություն։

Եվ ավելին ասեմ, մենք ունենք կարծիք, որ այս սոցիալական օգնության տպավորություն թողնող միջոցառումը ժամանակի ընթացքում դարձավ գործոն, որով մարդիկ նախընտրում են այդ ծրագրի աջակցությունից օգտվել, բայց չդիմել երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագրին, որտեղ մենք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3, 4 կամ 5 միլիոն դրամ աջակցություն ենք ցուցաբերելու, որպեսզի մարդիկ վերջնականապես որոշեն իրենց բնակության վայրը և տեղը»,- նշել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝  հասկանալով, որ ժամանակավոր սոցիալական բնույթ ունեցող բնակարանային վարձի աջակցության ծրագիրը դարձել է խանգարող գործոն երկարաժամկետ աջակցության ծրագիրը իրականացնելու հարցում, կառավարությունը 2024-ի նոյեմբերին կայացրել է որոշում և նշել, որ 2025 թվականի ապրիլից աջակցությունը կնվազի, սակայն դա կլինի փուլային և կպահպանվի որոշ խմբերի համար:

Փոխվարչապետի վստահեցմամբ՝ ապրիլից մինչև տարեվերջ աշխատանքային տարիքի մարդկանց համար այդ աջակցությունն այլևս չի գործի, կգործի երեխաների, կենսաթոշակային տարիքի անձանց համար, հաշմանդամություն ունեցողների՝ առաջին և երկրորդ խմբի և կերակրողին կորցրած ընտանիքների համար։

«Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք իրականում խոցելի են, մենք նրանց շարունակում ենք պահել մինչև տարվա վերջ շահառու, մեկ մարդու հաշվով աջակցության չափը 50,000-ի փոխարեն սահմանելով սկզբից 3 ամիս 40,000, հետո հուլիսից մինչև տարեվերջ 30,000 դրամ, որպեսզի մարդիկ այս ժամանակավորությունը, այս աջակցությունը ևս մեկ անգամ վերագնահատեն և մտածեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու և իրենց տները կառուցելու կամ ձեռք բերելու մասին»,- նշել է փոխվարչապետը:

Նա կրկնել է, որ եթե բնակվարձերի փոխհատուցման ծրագիրը մնար ու պահպանվեր, մարդիկ չէին դիմի բնակապահովման ծրագրի համար:

«Մեր աջակցությունը հենց նպատակ ուներ այս ժամանակահատվածում, քանի դեռ նրանք բնակարանի սեփականություն չունեն, չունեն իրենց մշտական բնակվելու տեղը, ապահովել բնակարանային վարձը վճարելու հնարավորություն։ Երբ որ կառավարության աջակցության ծրագրով մի ընտանիք ձեռք է բերում իր բնակարանը, էլ ինչպե՞ս անվանենք այն լրացուցիչ դրամական հատկացումը, որ այդ ընտանիքը պետք է շարունակի ստանալ«- ասել է Խաչատրյանը:

Խոսելով գումարի՝ քիչ լինելու մասին՝ փոխվարչապետը նշել է, որ համաձայն չէ կարծիքին, թե բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագրով նախատեսված միջոցները բավարար չեն:

Ըստ նրա կատարած ուսումնասիրությունների ու հաշվարկների՝ այդ միջոցները բավարար են մարզերում բնակարանների ձեռքբերման համար, օրինակ՝ Վանաձորում, Հրազդանում կամ Արմավիրում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1540 դիտում

Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին

Հայտնի է Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանի խափանման միջոցը

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեի նիստ է տեղի ունեցել

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ լեռնային գոտիներում թաց ձյուն, հովիտներում՝ անձրև կտեղա

ՀՀ քարտեզ-կրծքանշան, խաղաղության խոհրդանիշի պատկերով թխվածքաբլիթ․ վարչապետը շնորհավորել է նորապսակներին

Արգելեք եռագլուխ հրեշներին մասնակցել ընտրությանը, պետություն հազիվ ես ստեղծել. քաղաքացին՝ վարչապետին

Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին

Մաֆիայի հետ կռիվ ենք տալիս՝ էսքան բանի մեջով անցնելով, ոչ մի հետքայլ չենք արել. վարչապետը՝ քաղաքացուն

Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ

Երկրաշարժ Հայաստանում

Վերահաստատվել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ

«Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել, հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա

Շուտով գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք․ վարչապետը՝ քաղաքացուն․ տեսանյութ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետը վարել է «Խաղաղության ավտոմեքենան»․ տեսանյութ

Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին

Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին

Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ

Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը

Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի

«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու

Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ

Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն