Երևան
12 °C
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Մոսկվայի մոտ խոցել են մի քանի տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Արտակարգ ծառայություններն աշխատում են ընկած բեկորների վայրում»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում:
Ռուսական ալիքները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է Մոսկվայի մարզի Վիդնոյե քաղաքի բնակելի շենքին, իսկ մյուսը՝ Ռամենսկոեում գտնվող բազմահարկ շենքին։
Անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի շրջանի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նաև, ըստ գերատեսչության, անօդաչու սարքեր են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) շրջաններում։
Ռուսական իշխանությունները հայտնում են նաև Տուլայի և Ռյազանի շրջաններում անօդաչու թռչող սարքերի կործանման մասին:
Սոբյանինի փոխանցմամբ՝ հարձակման և բեկորների ընկնելու հետևանքով մի քանի վայրում վնաս է գրանցվել։
Մասնավորապես, նրանց տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցի բազմահարկ շենքին, Դոմոդեդովո երկաթուղային կայարանի տարածքում, Դոմոդեդովո քաղաքի ավտոկայանատեղին, Վիդնոյե քաղաքի բնակելի շենքերին, ինչպես նաև Ռամենսկին:
Մոսկվայի մարզի Լենինսկի քաղաքային թաղամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
«Ինչպես նաև, անօդաչու թռչող սարքի բեկորներ են ընկել Ռամենսկոեում բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն յոթ բնակարան՝ Սեվերնոյե Շոսսեի շենքի 19-ից 22-րդ հարկերից: Նրանցից 12 մարդ տարհանվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Բժիշկները տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել։ Տարհանվածների մի մասին տեղավորել են մոտակա դպրոցում, մնացածներն այժմ բնակվում են հարազատների մոտ»,- գրել է նա իր ալիքում:
Վորոբյովի խոսքով՝ ընդհանուր առմամբ խոցվել է ավելի քան 60 անօդաչու թռչող սարք։
«ԱԹՍ-ների մասին զանգեր են հնչել Կոլոմնայից, Զարայսկից, Սերեբրյանյե Պրուդիից, Սերպուխովից, Ռամենսկից, Ոսկրեսենսկից, Լուխովիցիից, Բրոնիցիից, Դոմոդեդովոյից, Լենինսկոյից, Պոդոլսկից, Էլեկտրոստալից և Կոտելնիկիից»,- հավելել է նահանգապետը։
Վորոբյովը հրապարակել է նաև հարձակումների հետևանքները հավաստող լուսանկարներ։



Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
Ինչպես կարելի է գտնել աշխատանք e-work.am-ի միջոցով. տեսանյութ
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են, բանակցություններ վարել
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը
Մադրիդում արտակարգ իրավիճակ են հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվում է
Վրաստանում ՀՀ դեսպանը և Գուրջանիի քաղաքապետը քննարկել են Դիլիջանի միջև համագործակցության հնարավորությունը
«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել. երեք մարդ է տուժել
Սևանում՝ հայտնի հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Երևանում «Ֆորդ» մակնիշի մեքենա է այրվել. մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈՒ-ի օրինական թիրախ. Արաղչի
Վարդենիսում ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը և հեղուկ գազի լիզքավորման սարքավորումը կապարակնքել են
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
Փրկարարները վիրավոր արագիլի ձագին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները շարունակվում են 13 օր. Թրամփը առայժմ չի բանակցի Իրանի հետ նոր հրադադարի շուրջ
Գագիկ Ծառուկյանը կրկին Քննչական կոմիտեում է. նա հարցաքննվում է
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին. ինչպես զգուշանալ
Ինչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյանը հիշեցրել է նախընտրական խոստումը
Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ. ՆԳՆ-ի հատուկ միջոցառումը
2026-ի առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով
Որևէ ծառայող չպետք է կաշկանդվածություն ցուցաբերի՝ անկախ նրանից՝ օրինախախտն ինչ պաշտոն կամ դիրք է զբաղեցնում
Պաշտպանի բարձրաձայնած բազմաթիվ հարցեր ստացել են լուծումներ. Անահիտ Մանասյանն ամփոփել է այցը Սյունիքի մարզ
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա և վարորդի մարմինը
Ինչպես են քրեական ոստիկանները ձերբակալում Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների հեղինակներին. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT