Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները, հայտնում են Դատախազությունից:
Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում Զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78):
2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):
2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։

2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեական գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ):
Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ):
Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է քվեարկությանը
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ․ ինչ հարցեր են քննարկվել
Ձեր վարչապետության նոր շրջանում մեր երկրների հարաբերությունների դինամիկ ընթացքը ավելի կզարգանա․ Փեզեշքիան
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության․ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ
Խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա, անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն․ Չախոյան
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի
Գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան բախվել է բետոնե քարին, կողաշրջվել և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասերում ավելացան 650-ով․ Ալեքսանյան
Հունաստանը հույս ունի ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը․ Միցոտակիսը՝ Փաշինյանին
Ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել Կառավարության քաղաքականությունը․ Միրզոյան
Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ․ հայտնի է՝ երբ
Շնորհակալությամբ հիշենք բոլորին, ովքեր մեզ՝ կանանցս, ընտրելու և այդ ընտրությունը պաշտպանելու իրավունք են տվել
Մոսկվան կպատժի Քոչարյանին ու Կարապետյանին. Պուտինը հանուն հաճույքի չէր ուզում, որ պրոռուսական ուժերը հետ գան
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարությունը, խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել է»` ինչպես լուսաբանել ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA
Լոռիում գրանցվեց ջախջախում, բայց եռագլուխների ողնաշարի․ Արեն Մկրտչյան․ տեսանյութ
Թուրքիան աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել ՌԴ-ից քվեարկության եկած Հովհաննես Սահակյանի նկատմամբ
Սերժ Սարգսյանը հրահանգել է կոչ անել չվերցնել մանդատները․ հետաքրքիր է՝ Ծառուկյանն իրեն ինչպես կդրսևորի
Տաշիրում խմած քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանություն է կատարել, միջամտել պաշտոնատար անձի գործունեությանը
Ավստրիան ՀՀ-ի կողքին է խաղաղության, տարածաշրջանային կայունության, ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների ճանապարհին
Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին. Պեդրո Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին
Կալուգացիք արդյունքները լավ չեն ընկալում, քանի որ ձայնագրությունները ուշադիր չեն լսել․ Ալեքսանյան
ՀՀ քաղաքացիներն իրենց մասնակցությամբ վերահաստատեցին՝ ժողովրդավարությունը մեր պետության անշրջելի ընտրությունն է
«Ուժեղ Հայաստան»-ի համակիր Սարատովկայի ղեկավար Գառնիկ Մարդոյանին պատկանող ապօրինի ռազմամթերքը հայտնաբերվել է
Ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի խաղաղ, ժողովրդավարական ապագայի մասին․ Ֆինլանդիայի ԱԳ նախարար
ՌԴ-ն սպասում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին
Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
Հայաստանն ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Տուսկը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Չկա գեթ մեկ քվե կեղծված լինելու արժանահավատ ահազանգ, բոլոր տեղերում իրենց վստահված անձինք են եղել. Իոաննիսյան
Նոր Արեշում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առաջիկա օրերին գործարարներն ու հանրությունը կոնկրետ կլսեն. Միրզոյանը՝ դեպի ԵՄ երկրներ արտահանումների մասին
Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ափսոսանք հայտնել
Կարապետ Պողոսյանը կալանավորվել է
Սրտանց շնորհավորում եմ ՀՀ ընտրությունների հաղթանակի առթիվ՝ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտության. Սանդու
Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին
Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նոր տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT