Երևան
12 °C
Մարտի 2-ին հայտնել էինք, որ Արմավիրի մարզում ամուսինը խանդի հողի վրա անմարդկային քայլեր է կատարել կնոջ նկատմամբ, ընդհուպ՝ հրկիզել նրան։
Մարտի 6-ին Shamshyan.com է զանգահարել տուժող, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ա․ Ա․-ն, որը ցանկացել է ներկայացնել դեպքից որոշ մանրամասներ, մասնավորապես այն, որ դեպքը չի եղել խանդի հողի վրա, այլ, որ իր ամուսնու հետ բռնկված բոլոր վեճերը միշտ ունեցել են նման վերջաբան, ուղղակի այս անգամ գործը հասել է ոստիկանություն, քանի որ ամուսինը հրկիզել է իրեն, սպառնացել, որ երեխաներին կվերցնի իրենից, կվնասի իր հարազատներին և ոչ միայն։
Տուժած կինը պատմել է.
«Լրատվական կայքերում դեպքի մասին տեղեկությունը տարածվում է այնպես, որ այդ ամենը խանդի հողի վրա է եղել։ Շուրջ 11 տարվա ամուսիններ ենք, ու սա առաջին դեպքը չի եղել։ Նա միշտ էլ իր համար ստեղծում էր տարբեր պատճառաբանություններ՝ վեճ սկսելու համար, ու սա էլ հերթականն էր։ Ամեն անգամ ինձ ծեծում էր, դանակ հանում ու սպառնում։ Դեկտեմբերի 15-ի առավոտյան արթնացանք, ու սկսվեց վիճաբանություն, որը հետո ավելի թեժացավ, և նա ինձ տարավ նկուղ։ Ես այդ ընթացքում մտածում էի, որ տանում է այնտեղ հաշտվելու, զրուցելու համար, բայց փաստորեն այդպես չէր։
Իջանք նկուղ, ինձ ստիպեց՝ նստեմ աթոռին, կապեց, որից հետո սկսեց ծեծի ենթարկել, սղոցը մոտեցրեց պարանոցիս, սպառնաց, որ ինձ կմորթի, կվնասի իմ եղբորը, հարազատներիս, երեխաներիս կխլի։ Հետո վերցրեց ներկով լի տարան, լցրեց իմ վրա ու կրակայրիչով այրեց։ Ամբողջ հագուստս բռնկվեց, վազեցի դուրս, սակայն ոչ մեկը չկար, որ օգներ։ Այդպես ինձ տեղափոխեց հիվանդանոց և պահանջեց, որ ոչ մեկի չասեմ, որ այդ ամենի հեղինակը ինքն է, կրկին սպառնալիքներ հնչեցրեց։

Ես հիվանդանոցում խաբեցի, թե իբր վառարանը վառելուց է եղել, չասացի անգամ իմ ծնողներին, հարազատներին։
Երբ արդեն դուրս գրվեցի հիվանդանոցից, որտեղ բազմաթիվ վիրահատություններ էի տարել, կրկին վախի մթնոլորտ ստեղծեց, սպառնաց, որ ես պետք է գնամ իր տուն։ Արդեն մեկ օր անց նա նորից խմեց, ջարդեց դռների ապակիները, հայհոյեց ինձ, և ես հաջորդ առավոտյան իմ ծնողներին զանգեցի ու ասացի՝ իրականում ինչ է եղել, ու որ գան իմ հետևից։ Ծնողներս էլ նախ գնացել էին ոստիկանություն, ապա՝ նոր եկել իմ հետևից։ Այժմ նա կալանավորված է, ու ես մինչև վերջ գնալու եմ, որ արժանի պատիժ ստանա ու օրենքի առջև պատասխան տա ինձ և իմ երեխաներին պատճառված հոգեբանական ու ֆիզիկական մեծ ցավի համար»։
Հիշեցնենք՝ փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ.-ն, խոստովանել է, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո՝ հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Հրապարակումից կարճ ժամանակ անց զանգահարել է նաև փաստաբան Կարեն Ղոնյանը և իր ու փաստաբան Խաչատուր Ղանդիլյանի անունից տեղեկացրել, որ տվյալ նյութում արծարծված ամուսինն իրենց պաշտպանյալն է, և ներկայացրել են հրապարակման վերաբերյալ իրենց տեսակետը, որը ներկայացնում ենք ստորև.
«Էջմիածնի գյուղերից մեկում վառված կնոջ վերաբերյալ Ձեր նյութում նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, Ա.Հ.-ն մեղքը չի ընդունել և հայտել է, որ ինքը չի հրկիզել կնոջը, որևէ փաստ գործում առկա չէ, որ ամուսինն է հրկիզել կնոջը, կնոջը հիվանդանոց է տարել ամուսինը, հիվանդանոցում խնամել է նրան, բուժման ամբողջ ծախսերը ամուսինն է կատարել։ Կինը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո գնացել է ամուսնու տուն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT