Առաջարկում եմ անցնել համապատասխան միջոցների կիրառմանը․ Ավինյանը՝ երթևեկելու համար չվճարողների մասին

17/02/2025 schedule11:05

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ որոշ քաղաքացիներ շարունակում են չվճարել ուղևորափոխադրման համար։

«Քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց տարբեր դրդապատճառներով՝ մարդ կա, իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա՝ ուղղակիորեն առիթից օգտվում է, և դա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին։ Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց պայմանագրով նախատեսված է՝ պետք է հետևեն, որ վճարումները կատարվեն»,- ասաց նա։

Ավինյանն ավտոբուսների վարորդներին իր աջակցությունը հայտնեց՝ հավելելով, որ լինում են միջադեպեր, երբ վարորդների կողմից արձագանքը մի փոքր կոշտ է լինում։

«Ծանր աշխատանք է, անընդհատ լարման մեջ լինելիս որոշ դեպքերում նյարդերը կարող են տեղի տալ, բայց մի տեսահոլովակ իմ աչքով ընկավ, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող անձը, ով միգուցե տեղեկացված չէ, որ իր ուղևորափոխադրումը վստահորեն անվճար կարող է լինել, ու քանի որ տեղեկացված չէ, նաև չի ստացել համապատասխան իր քարտը տրանսպորտային, որը կապահովի իր անվճար երթևեկությունը։ Մենք պետք է կրկին և շարունակաբար տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար այսուհետ Երևան քաղաքում վերգետնյա տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոպոլիտենից, օգտվելն անվճար է, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, անհետ կորածների ընտանիքի բոլոր անդամների համար տրանսպորտից օգտվելն անվճար է, և որպեսզի այս փաթեթներից կարողանան օգտվել, ընդամենը պետք է վերադառնան «ԹելՍելի» գրասենյակներ, վարչական շրջաններ, որտեղ կստանան իրենց քարտերը և կկարողանան անվճար երթևեկել»,- զգուշացրեց քաղաքապետը։

Անդրադառնալով չվճարողների մեկ այլ խմբի, որոնք, ըստ քաղաքապետի, այս կամ այն պատրվակով չվճարելու ինչ-որ արդարացում գտնում են, Ավինյանը հորդորեց՝ նրանք էլ գիտակցեն, որ 850 հազար մարդու համար՝ ոչ միայն երևանցիների, այլև ՀՀ 850 հազար բնակչի համար, Երևան քաղաքի ավագանին սահմանել է արտոնություն: Դրանք սահմանվել են՝ ըստ կարիքի, սոցիալական խնդիրների, տարբեր չափորոշիչների, և ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մի փոքր ավել է վճարում, իսկ դրանք մարդիկ են, որ ոչ հաճախ են օգտվում, հաճախ օգտվողները փաթեթ են գնում, այդ մարդիկ պետք է իմանան, որ իրենք վճարում են նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողի համար, որ զոհված զինծառայողների ծնողները, երեխաները, այրիները տրանսպորտից անվճար օգտվեն։

«Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ այս չվճարումով իրենք ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի եկամուտների հավաքագրման առումով։ Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3440 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում