Հորեղբորս՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է երկար տարիների երազանք. Նոնո Սարգսյան

08/02/2025 schedule14:40

«Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է ֆիլմի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի մասին:

Տեսանյութում, որը հրապարակվել է Genetic Production-ի «Ֆեյսբուք»-ի էջում, Նոնո Սարգսյանը խոստովանում է՝ փոքր քայլերով գնացել է իր երազանքի ետևից:

«Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Երբ ծնվեց իմ աղջիկը, հասկացա, որ երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել և հիմա պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա:

Հետո սկսվեցին աշխատանքները: Առաջին մարդն, ում հետ կիսվել եմ հարազատներիցս բացի, եղել է Արամ Կարապետյանը, ում շատ սիրում եմ: Ինքը հենց առաջին վայրկյանից ինձ հավատացել է, ոգևորել ու ոգևորվել է:

Երբ հարց առաջացավ, թե ով պիտի լինի ֆիլմի ռեժիսորը, ինձ համար այդ հարցը քննարկման ենթակա էլ չէր, որովհետև ինքը պիտի լիներ: Ինձ համար շատ կարևոր էր, որ ինքը կարողանում է այդ ֆիլմը նայել իմ աչքերով:

2-րդ մարդը, ում մասնակցությունն էլ չի քննարկվել, դա եղել է Խորեն Լևոնյանը: Անգամ հարց չի առաջացել՝ ով պիտի սպարապետի կերպարը ներկայացնի:

Բարդ էր նկարահանման ընթացքը, շատ լարված, թվում էր, թե մենք պատերազմի մեջ էինք: Թիմը շատ լավն էր, պինդ էր, մի ընտանիքի նման էր, բայց պարտավորեցնող էր: Այնքան շատ էր ճիշտ անելու, չսխալվելու ցանկությունը, որ երբեմն թվում էր, թե խտանում է էմոցիաները ու հեսա պիտի պայթի, բայց ի սկզբանե ես ինձ խոսք էի տվել, որ պետք է լինեմ պինդ, ամուր, երբեք, ինչ էլ պատահի, չպետք է խուճապի մատնվեմ, որպեսզի թիմն էլ խուճապ չզգա»,- պատմել է Նոնո Սարգսյանը:

«Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը նկարահանել է Genetic Production-ը։ Սցենարի հեղինակները Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանն են, Կարապետյանը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։

Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։

Սպարապետի մասին պատմող կինոնկարը մեծ էկրան կբարձրանա մարտի 5-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10278 դիտում

Մայիսի 28-ին դուք կտեսնեք բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ և բոլորովին նոր բանակ. վարչապետ

Ավելի մեծ հպարտություն ու երախտիք լինել չի կարող. Միրզոյանը հրապարակել է իր ու քաղաքացիների երկխոսությունը

Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի. իսրայելցի նախարար

Հրդեհ է բռնկվել Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում

Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան

ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան

Առաջիկայում սկսելու ենք Ախուրիկ-Աքյաքա և Երասխի հանգույցի երկաթուղիների նորոգումը. Փաշինյան

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն

Ախուրյանն է, ծփում է. կադրեր՝ քաղաքացիների հետ հանդիպումից

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել է 4 մեքենա

3 պետության քաղաքացի Կարապետյանին ձևիստները դիմում են «պարոն վարչապետ»-ով. լրիվ САМОзванец. Հարությունյան

Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա

ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, 4 կարևոր հարց կա, որոնք բոլորն ինձ հասանելի տիրույթում են

Ես ուզում եմ, որ գնահատենք այս իրավիճակը, որովհետև ՀՀ-ի համար նոր հնարավորություններ են բացվում. Փաշինյան

Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ

Մինչեւ 2031թ.-ը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր

Սառնաղբյուրը ջրի խնդիր ունի, բայց առաջիկայում այն կլուծվի. վարչապետ

Քրեական ոստիկանները հայտնաբերել են Բալահովիտի ՔՊ շտաբի պետի նկատմամբ մահափորձ կատարած անձին

Ուղիղ առևտրի նոր քայլ կարգավորման գործընթացի շրջանակներում. Քըլըչը` Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման մասին

Լեփ-լեցուն Արթիկը. կադրեր՝ արթիկցիների հետ հանդիպումից

Իրանում ավտովթարի հետևանքով մաhացել է Ադրբեջանի հյուպատոսը

Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը

Ոսկեվազում անասնագոմ է հրդեհվել. այրվել են տանիքն ու կառուցատարրերը

Երևանում ավտոմեքենա է հրդեհվել

Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյանը քարտեզ է հրապարակել

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն

System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը

Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին

Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան

System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP

Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է

Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն

Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար

Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է