Ձեզ «տղամարդավարի պահեք», այլապես կխզենք հարաբերությունները. Ադրբեջանից ՌԴ-ին բացահայտ սպառնում են

26/01/2025 schedule11:30

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքը երկրի իշխանությունների բերանով՝ որպես ոչ պաշտոնական, բայց իրենց իսկ խոսքով՝ «հավաստի տեղեկատվություն», կիսասպառնալից հոդված է հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության իշխանություններին:

Խոսքը դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված AZAL-ին պատկանող բրազիլական արտադրության Embraer 190 ինքնաթիռի աղետալի դեպքի մասին է: Ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ էր զոհվել: 

Ինչպես «Կալիբեր»-ին հայտնի է դարձել «վստահելի աղբյուրներից», «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման քրեական գործով Ռուսաստանում անցկացվող հետաքննությունը հաստատել է, որ ինքնաթիռը խոցվել է Pantsir S-1 հակաօդային պաշտպանության համակարգով։ Այս համակարգը Ռուսաստան է առաքվել Սիրիայից։ Նաև, ինչպես հայտնել է լրատվամիջոցը, ռուսական հետաքննությունը հաստատել է ադրբեջանական ինքնաթիռի դեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերի կիրառումը, ինչի հետևանքով օդանավի կառավարման համակարգը խափանվել է։

«Ռուսաստանում հետաքննությունը պարզել է ոչ միայն քաղաքացիական ինքնաթիռի վրա կրակ բացած անձին, այլև հրաման տվողին։ Ավելին, մեր խմբագրակազմն արդեն գիտի այդ մարդկանց անուններն ու կոչումները, և մենք անպայման կկիսվենք այս տեղեկատվությունը ընթերցողների հետ անհրաժեշտ ժամանակին։

Միևնույն ժամանակ մենք դիմում ենք Կրեմլի պաշտոնյաներին. վստահ եղեք, մեզ արդեն հայտնի են ողբերգության անմիջական պատասխանատու զինվորականների անուններն ու կոչումները։ Իհարկե, դուք կարող եք շարունակել հավատարիմ մնալ ճշմարտությունը թաքցնելու գծին՝ փաստացի դառնալով հանցագործության մեղսակից։ Կամ դուք կարող եք անել պատվաբեր գործ՝ չձգձգել գործընթացը և ընդունել ողբերգության պատասխանատվությունը»,- սպառնալիքներով ասվում է լրատվամիջոցի հրապարակման տեքստում:

Բացի սպառնալիքներից, ադրբեջանական ԶԼՄ-ն նաև վիրավորանքներ է հնչեցրել ՌԴ իշխանությունների հասցեին, տեղացել մեղադրանքներ ու բերել Ադրբեջանի գլխավոր բռնապետի՝ Իլհամ Ալիևի օրինակը՝ որպես օրինակելի, պատվաբեր մարդու: «Կալիբեր»-ը ծաղրելով նշել է, թե Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վարքագիծը «անազնիվ է, մանր և ուղղակի ամոթալի»:

«Մենք հասկանում ենք ուրիշներին մեղադրելու, տասնյակ այլընտրանքային տարբերակներ ստեղծելու ձեր ցանկությունը, ինչպես դա եղավ մալայզիական Boeing-ի կամ հարավկորեական ինքնաթիռի դեպքում։ Բայց Ադրբեջանն իրեն երբեք նման կերպ չի պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Անգամ ձեր ռազմական ուղղաթիռի հետ կապված իրավիճակում, որը խոցվել էր ադրբեջանական զինուժի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին (ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած արյունալի գործողությունների ժամանակ -ԽՄԲ.)։ Հիշենք, որ գիշերը ցածր բարձրության վրա, անջատված տրանսպոնդերներով նա ուղեկցել է հայկական շարասյուն սահմանի Նախիջևանի հատվածում։ Նախագահ Ալիևն այն ժամանակ կարող էր պնդել, որ դա օրինական ռազմական թիրախ է եղել, և նա միանգամայն ճիշտ կլիներ, բայց նախագահը տղամարդու պես վարվեց, ներողություն խնդրեց, ուղղաթիռի արժեքը վճարվեց, և փոխհատուցում տրվեց զոհերի ընտանիքներին»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած կայքը:

Շարունակելով ամոթանք տալու և վիրավորանքներ տեղալու շարքը՝ «Կալիբեր»-ը նաև գրել է, թե այդպես է եղել Ղարաբաղում սպանված ռուս խաղաղապահների դեպքում ևս:

«Մենք կփարատենք այդ առասպելը, որոնց լուսանկարները, ի դեպ, համացանցում հայտնվել են ձեր իսկ հատուկ ծառայությունների կողմից։ Ռուսական խաղաղապահ զորախմբին նախապես զգուշացվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հակաահաբեկչական գործողության օրը, իրենց միակ խնդիրը բազայում մնալն ու քիթը դուրս չհանելն էր։ Եվ զորախմբի ճնշող մեծամասնությունը հաջողությամբ հաղթահարեց այս «դժվար» խնդիրը։

Բացառություն են կազմել մի քանի սպաներ, ովքեր որոշել են լքել բազան՝ անտեսելով նախազգուշացումները և չհամակարգելով իրենց գործողությունները ադրբեջանական կողմի հետ։ Մարտական իրավիճակում ցանկացած չհամակարգված մեքենա ինքնաբերաբար դառնում է թիրախ, և, ցավոք, այդ սպաները հայտնվել են կրակի տակ։ Դրա համար հստակ ասվել էր՝ «վիզդ դուրս մի հանիր»։ Չնայած իրավիճակի ողբերգական բնույթին՝ ադրբեջանական կողմը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը, ներողություն խնդրեց և պատասխանատվության ենթարկեց մեղավորներին»,- նշել է լրատվամիջոցը:

Վերջում արդեն երկրի իշխանությունների և ռազմական գերատեսչության խոսափող կայքը ոչ իշխանական բերանով անուղղակիորեն հասկացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների տատանման մասին: Այդ հատվածը ներկայացնում ենք առանց խմբագրման:

«Հիմա հարց՝ ի՞նչ է լինելու հետո ադրբեջանա-ռուսական հարաբերություններում։ Ինչպես մեզ հայտնեցին իրազեկ աղբյուրները, եթե Ռուսաստանը փորձի լռեցնել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Ադրբեջանը կդիմի միջազգային իրավական մարմիններին։ Ավելին, ադրբեջանա-ռուսական հարաբերություններում բեկումնային կետ կդառնա պատասխանատվությունն ընդունելուց հրաժարվելը դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ռուսաստանին այսպես թե այնպես մի քանի բարեկամ պետություններ են մնացել, և շուտով նա կարող է կորցնել ևս մեկը՝ Ադրբեջանը։ Ավելին, Ռուսաստանի առանց այն էլ ցածր իմիջը Ադրբեջանի բնակչության շրջանում զգալիորեն վատթարացել է վերջին իրադարձությունների լույսի ներքո»,- գրել է կայքը:

Ի դեպ, ավելորդ չէ մեկ անգամ էլ նշել, որ Ադրբեջանում համատարած խիստ գրաքննության ֆոնին, երբ իշխանական մաղով են անցնում լրատվամիջոցների բոլոր հրապարակումները, նման բովանդակությամբ հոդվածի հրապարակումը անհնար կլիներ և կարգելվեր անմիջապես, եթե իշխանությունների անմիջական հրահանգով կամ խմբագրմամբ չլիներ:

Ավելին՝ կբանտարկվեին լրատվամիջոցի խմբագրից մինչև թողարկող, այդ մասին կաղաղակվեր մյուս լրատվամիջոցներով ու կհայտարարվեր ռուս-ադրբեջանական հարաբերություններին վնասելու փորձի մասին, օրինակ, Հիքմեթ Հաջիևի կամ Էլչին Ամիրբեկովի շուրթերով:

Հավելենք՝ ռուսական կողմից առայժմ չեն պատասխանել սպառնալիքներով ու վիրավորանքներով հրապարակմանը:

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել: 

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ, սակայն չէր նշել այդ կապակցությամբ ՌԴ մեղավորության մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30921 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին