Երևան
12 °C
Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվել են շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները։ Նրանց թվում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունն է, ինչպես նաև՝ այս կամ այն մեղադրական փնջով անցնող այլ հայեր:
Դատական գործընթացը վերջին օրերին աշխարհի գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցների, քաղաքական վերլուծաբանների, միջազգայնագետների ու թեմայով հետաքրքրված լայն զանգվածների ուշադրության կենտրոնում է. քննարկումները տարբեր են, արդյունքները՝ անորոշ, բայց ենթադրելի:
Նմանօրինակ «դատավարական բեմադրությունները»՝ կազմակերպված Բաքվի իշխանությունների կողմից, նորություն չեն ու շարունակվում են արդեն գրեթե հայտնի սցենարով տարիներ շարունակ: Առանձնահատուկ հնչեղությունն այս անգամ պայմանավորված է տարբեր ժամանակահատվածներում բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցրած, ֆինանսապես ապահովված անձանց փաստով: Աննախադեպ է նաև մեղադրանքների հսկայական տրցակը, որում ներառված է մի քանի հազար հոդված հնարավոր ու անհնար բոլոր հորինվածքներով՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, դրանց ֆինանսավորում ու զանգվածային սպանություններ:
Առաջին նիստը կայացավ Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Մինչ այդ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների՝ շինծու մեղադրանքներով դատավարության մեկնարկի մասին։
Պաշտպանության նվազագույն հնարավորություններից զրկված, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով դատական նիստերի դահլիճ հասած դատավարության ընթացքում 6 ադրբեջանցի դատախազ է պաշտպանում, այսպես կոչված, «պետական մեղադրանքը»։
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նույն ժամանակում և նույն դահլիճում, նույն դատավորի նախագահությամբ սկսվել է նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։
Հյուծված, գունատ մեղադրյալներն ու Բաքվի առաջարկը
Նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց դատական նիստերի դահլիճից հայտնվեցին առաջին կադրերը. հայ նախկին պաշտոնյաներին ու մյուսներին դատարանի դահլիճ էին բերել գրեթե միանման կոկիկ հագուստներով, սափրված, հարդարված մազերով ու արտաքինով, բայց՝ սաստիկ հյուծված, խիստ նիհարած ու գունատ վիճակում՝ նման հալածյալների, ոչ թե մեղադրյալների:
Նրանք ադրբեջանական հասարակությանը և համայն աշխարհին ներկայացվում են որպես «դաժան» հանցագործներ և աններելի մեղավորներ, իսկ իրականում հիշյալ անձանց Բաքվի բռնապետական ռեժիմը դատապարտում և հալածում է միայն այն բանի համար, որ նրանք էթնիկ հայ են և այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցներով հայտարարվում է, թե նրանց բոլորին տրվել են փաստաբաններ, թարգմանչի հնարավորություն, սակայն, իհարկե, չի նշվում, որ այդ ամենն արվել է կոպիտ խախտումներով և թերի:
Թարգմանիչները հաճախ ճիշտ չեն ներկայացնում մեղադրվող հայերի խոսքերը, իսկ փաստաբանները միայն ադրբեջանցիներ են, որոնք ակնհայտ ենթադրելի է, որ գործում են երկրի իշխանությունների հրահանգներով:
Արտասահմանյան որևէ փաստաբանի ներգրավվածություն գործերից որևէ մեկին արգելված է, գործի նյութերին ծանոթություն՝ բացառված: Այդ փաստաթղթերին ծանոթ չեն անգամ հենց մեղադրյալները: Նրանք մեծ մասամբ տեղյակ էլ չեն՝ ինչ է գրված իրենց առնչվող հաստափոր թղթապանակներում կամ սեփական «ցուցմունքներում»:
Միաժամանակ, պահպանելով միջազգային հանրության «աչքին թոզ փչելու» ադրբեջանական հայտնի կանոնը, Բաքուն հայտարարել է, թե Հայաստանին հրավիրում է համագործակցության՝ նշելով, որ «լուրջ հիմքեր ունեն, որ այս հետաքննության հետ կապված բազմաթիվ անձինք, ինչպես նաև վկաներ գտնվում են Հայաստանի տարածքում»։
Այս առաջարկը Բաքուն արել էր, երբ հայտարարել էր ԼՂ նախկին պաշտոնյաների մեղադրական եզրակացությունների՝ զինվորական դատարան ուղարկվելու մասին։ Հայաստանի գլխավոր դատախազությունը և մյուս կառույցները չեն մեկնաբանել Ադրբեջանի այս «առաջարկը»։
Ռուբեն Վարդանյանի ահազանգը, համաժամանակյա մեծ աղմուկն ու լռությունը
Ամենամեծ աղմուկը բարերար, գործարար, միլիարդատեր և ընդամենը 4 ամիս Լեռնային Ղարաբաղի պետական նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանի անվան և դատական գործի շուրջ է:
Դատավարությանը սպասելիս Վարդանյանը, ինչպես մյուս 15 մեղադրյալները, մեկուկես տարի անցկացրել է բանտում։
2022 թվականին Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից և մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ զբաղեցրեց պետական պաշտոն։ Նրա ժամանումից մի քանի ամիս անց Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, որը տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ վիճելի տարածքը հայաթափելու և արյունալի ռազմական գործողության գնով ամբողջությամբ անցավ Բաքվի վերահսկողությանը:
Ադրբեջանցի քննիչները Վարդանյանին մեղադրանք են առաջադրել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմակերպությունների ստեղծման և Ադրբեջան ապօրինի ժամանելու համար։ Այդ ժամանակվանից քաղաքական գործիչը մյուս հայ բանտարկյալների հետ գտնվում է Բաքվի քննչական մեկուսարանում։
Վարդանյանը հունվարի 17-ին մյուսների հետ միասին բերվել է Բաքվի ռազմական դատարան, սակայն նրան վերագրվող գործն առանձնացվել է առանձին վարույթով:
2024 թվականի ապրիլին Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ գտնվելով բանտում։
«Որպես պատիժ դրա համար նա տեղափոխվել է պատժախուց, որտեղ լույսը օրական 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է ծանր քնի պակասի և հյուծվածության»,- ասվում է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարության մեջ, որը վարձվել է Վարդանյանի ընտանիքի կողմից, թեպետ Ադրբեջանի իշխանությունները նրան երբեք թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին:
Բացի այդ, Վարդանյանին հաջողվել է հայտնել, որ իրեն ստիպել են անընդհատ կանգնել և 2 լրիվ օր զրկել ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը լվանալու, փոխելու հնարավորությունից, չեն տվել զուգարանի թուղթ, թույլ չեն տվել գրել-կարդալ, զրկել են սպիտակեղենից, ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա: Վարդանյանի որդու՝ Դավիթի հայտարարությունների համաձայն, հայրը նամակներ է գրում և ուղարկում, բայց դրանք երբեք չեն հասնում իրենց հասցեատերերին։ Ընտանիքին, նրա խոսքով, միայն երբեմն հաջողվում է հեռախոսով խոսել հոր հետ կամ նամակ ուղարկել Միջազգային Կարմիր խաչի միջոցով:
Դատավարության նախօրեին քաղաքական գործիչը կարողացել է հեռախոսով հաղորդագրություն թելադրել իր ընտանիքին։ Նա ասել է, որ չի մասնակցել հարցաքննություններին և քննիչներին, իր անունից բացի, այլ բան չի ասել, սակայն իր և իր փաստաբանի վրա արված «ճնշումներով» ստորագրել են «չեղած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ»։
Վարդանյանին առաջադրված է 42 մեղադրանք, և հենց, նրա փոխանցմամբ, հնարավորություն չի տրվել կարդալ պաշտոնական մեղադրական եզրակացությունը։
«Իմ փաստաբանին և ինձ թույլ են տվել քրեական գործի միայն 422 հատորը թերթել ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ ընդամենը մեկ ամիս ժամանակ է տրվել 422 հատորը կարդալու համար։
Վարդանյանի գերեվարման ու հնարովի մեղադրանքներով գործի մասին ահազանգում են համաշխարհային բազմաթիվ աստղեր, հայտնի գործիչներ, կառույցներ: Ադրբեջանական կողմը, սակայն, «կույր ու խուլ» սկզբունքով անտեսում է բոլոր հորդորներն ու արձագանքները՝ պահպանելով լռություն և Վարդանյանին դիտարկելով որպես «թանկ գերի»-ներից մեկը:
ԼՂ նախկին նախագահների մեղադրանքները
Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահի գործի շուրջ աղմուկը թեև մեծ չէ և զիջում է Վարդանյանի գործին, այդուհանդերձ, բավական հնչեղ իրադարձություն է:
Արայիկ Հարությունյանն, օրինակ, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածով, և նրան, ինչպես Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, սպառնում է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում:
3 նախկին նախագահների մեղադրանքները, ըստ գործի նյութերի, կապված են «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական, ահաբեկչական և այլ հանցանքների հետաքննության հետ, որոնք կատարել են Հայաստանի անօրինական զինված խմբավորումները Ղարաբաղում»:
Արայիկ Հարությունյանին վերագրվող դրվագում նշվում է, թե վերջինս, իբր, «վարձկաններ է հավաքագրել, նրանց հետ վարժանքներ անցկացրել և ֆինանսավորել, կազմակերպել նրանց մասնակցությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին, զինված ընդհարման ժամանակ խախտել է միջազգային իրավունքը և զինված հակամարտության ժամանակ հանցավոր հրամաններ է տվել, ինչպես նաև կազմակերպել է մաքսանենգ ճանապարհով զենքի ներկրում և ֆինանսավորել ահաբեկչություն»։
Նույնաբովանդակ անհասկանալի և ծանր մեղադրանքներով են անցնում նաև Սահակյանն ու Ղուկասյանը:
Ադրբեջանական բանտերում կա առնվազն 23 հայ բանտարկյալ
Ադրբեջանական բանտերում, պաշտոնական տվյալներով, կա առնվազն 23 հայ բանտարկյալ, նրանցից 8-ը կալանավորվել են 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո, երբ Ադրբեջանը լիակատար վերահսկողություն ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Եվս 15-ը ռազմագերիներ են և քաղաքացիական անձինք։
Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը հետաքննություն է անցկացրել ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության և խաղաղության ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով, ինչպես նաև ներառված են բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնք, իբր, կատարվել են Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ։
2024 թվականին, Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ, գլխավոր դատախազությունում, ինչպես նաև հանրապետության տարբեր քննչական մարմիններում ԼՂ նախկին ղեկավարությանը վերագրվող հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1389 քրեական գործ, որոնք թվագրվում են 1988 թվականից մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը և միավորվել են մեկ վարույթում:
Հետաքննությունն իրականացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության գլխավորած խումբը՝ բաղկացած Պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ-ի, Մաքսային պետական կոմիտեի և Զինվորական դատախազության քննիչներից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱննա Հակոբյանը շրջայց է կատարել Qatar Foundation-ում
Նեթանյահուն պատրաստվում է Գազայի հատվածը հանձնել ԱՄՆ-ին. ինչ է ներառում Թրամփի պլանը և ինչու է բարդ իրագործելը
Աշոցքի, Արթիկի, Գորիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
«Իմ քայլը» հիմնադրամի և «Կատարի Սոցիալական Աշխատանքի Հիմնադրամի» միջև հուշագիր է ստորագրվել. տեսանյութ
Բաքուն միայնակ չի կարող հարձակվել. Ալիևը վախենում է տետ ա տետ ՀՀ-ի դիմաց կանգնելուց. Դալլաքյան. տեսանյութ
Տաքսու վարորդը 30 հազար դոլար չվճարած տուգանք ունի և ակնկալում է «անհույս վարկերի» նման մի ծրագիր. Փաշինյան
Վրաստանը հունվարին երկրից արտաքսել է 37 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների
Շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել, բայց դա ոչ թե տնտեսական աճ է, այլ դեգրադացիա. Սարգսյան
Տարհանվել է 11 խոշոր եղջերավոր, 30 ոչխար, 20 թռչուն, 1-ական խոզ և գոճի. անասնագոմի հրդեհը մարվել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
ՀՀ-ում վարակների բարձր ակտիվության շրջան է, մեծ է վարակված երեխաների թիվը. մասնագետը զգուշացնում է. տեսանյութ
Լենինգրադի նավահանգստում նավթատար նավ է խորտակվել. հետաքննվում է շարժիչի պայթյունի վարկածը
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոպեդը. հնդիկ մոպեդավարը հոսպիտալացվել է
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ֆրանսիացի նոր կուրսանտ ունի
Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ
Աննա Հակոբյանը շրջել է Քաթարի մտավոր սահմանափակումներ և աուտիզմ ունեցող անձանց հատուկ կրթության կենտրոնում
Էմմա Մանուկյանը նշել է ծննդյան տարեդարձը. դերասանուհին նոր ֆոտոշարք է հրապարակել
Կցրտի 2-5 աստիճանով, առանձին շրջաններում ձյան տեղումներ են սպասվում
Պեսկովը ոչ հաստատել, ոչ հերքել է Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը
Վահան Տերյանի 140-ամյակի կապակցությամբ Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել բանաստեղծի հիշատակին
Անընդունելի է. ԶՊՄԿ-ն` ընկերության գործունեությունը խոչընդոտելու կոչերի մասին
Ստեփանավանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասի խոշոր հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
«Մերսեդես»-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել
Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե ՀՀ Կառավարությունը նրանց համար բիզնես ծրագրեր նախաձեռնի. վարչապետ
Ինչպիսին են ծառայության կազմակերպումը և պայմանները ՌՈ կայազորային կարգապահական վաշտերում. տեսանյութ
Լիբանանում ձևավորված նոր կառավարության նախարարներից մեկը հայ է
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի բազմաթիվ ավտոճանապարհներ կան
ՀՀ տարբեր հատվածներից մեկ օրում 28 ավտոմեքենա է արգելափակումից դուրս բերվել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Երևանի փողոցներից մեկում կայանված «Լեքսուս»-ից գողություն է կատարվել. տեսանյութ
Նախարարի հրամանով՝ Մինասյանի բուժման ֆինանսական հարցերով զբաղվում է առողջապահության նախարարությունը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղար Ռուբիոյին. բովանդակությունը հայտնի է
Ստեփանավանի հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մասին է հայտնել
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Քատարա արաբական ձիերի միջազգային փառատոնի» փակման արարողությանը. լուսանկարներ
Հիմա էլ փորձում են դավադրություն գտնել վարչապետի՝ ավտոբուս նստելու մեջ. Գալջյանը՝ տարածվող պնդումների մասին
Կապի մեջ ենք Օհանի հարազատների հետ և մեր ուժերի շրջանակներում կփորձենք աջակցել բուժման իրականացմանը. Թորոսյան
«Քատարա» հիմնադրամը հանդիսավոր կերպով բացել է հայկական մշակութային անկյունը. լուսանկարներ
Ստեփանավանի հրդեհից տուժածներին ըստ հրատապության կտրամադրվի անհրաժեշտ օգնություն. անցկացվել է խորհրդակցություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT