Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ

13/01/2025 schedule20:25

Ծննդաբերությունից մի քանի ժամ հետո երիտասարդ կինը կրկին «ծննդաբերել է», սակայն այս անգամ՝ միոմատոզ հանգույց։

Դեպքն անհավանական է թվում, բայց այն տեղի է ունեցել հենց Հայաստանում, ավելի կոնկրետ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Արման Կարապետյանը մանրամասնում է՝ 33-ամյա կնոջ մոտ 9 ամիսների ընթացքում հղիությունը հսկվել է, ամեն ինչ լավ է եղել, ծննդաբերելու օրը կինը ևս իրեն լավ է զգացել, բարեհաջող ծննդաբերել է. «Ծննդաբերությունից 5-6 ժամ հետո կնոջ մոտ նորից ցավեր են սկսվել, արյան արտադրություն է ունեցել։ Բժիշկը զանգեց ինձ, ասաց՝ գերձայնային հետազոտություն է արել, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ միոմատոզ հանգույց: Այն արգանդի խոռոչում էր»:

Հանգույցը եղել է 13 սմ, չափերով նորածին երեխայի գլխի չափ. «Իմ աշխատանքային պրակտիկայում նման դեպք չէի տեսել, առաջին անգամ էր։ Միոմաների մի քանի տիպեր կան, փոքր հանգույցներ եղել են, բայց դրանք ենթալորձային միոմաներ են եղել, թեթև։ Իսկ այս մեկը առաջ է եկել, երբ ծննդաբերությունից հետո կնոջ մոտ արգանդը սկսել է կրճատվել։ Այսինքն՝ ճնշել է արգանդն ու դուրս եկել։ Այն հղիության ընթացքում չի խանգարել, արգանդի խոռոչը չի վնասել, չի անհանգստացրել կնոջը, դրա համար պարզ է եղել, որ կինը կարող է նորմալ ծննդաբերել»։

Սակայն եթե հղիության ժամանակ այդ հանգույցն ի հայտ գար, կառաջանային արդեն իսկ մի շարք դժվարություններ, նկատում է բժիշկը։ Ցուցում կլիներ կեսարյան հատման, ծննդաբերությունը դժվար կլիներ կամ անհնար․ «Միևնույն ժամանակ այդ պարագայում էլ բարդ իրավիճակ էր։ Հարց էր առաջացել՝ պահպանե՞լ արգանդը, թե՞ հեռացնել: Ի վերջո, ընդունվեց որոշում, որ պետք է կատարել օրգանպահպանողական վիրահատություն: Երբ հավաքվեցինք, որոշեցինք, որ կարող ենք միոման տակից հեռացնել, պահպանել արգանդը»։

Կարապետյանի խոսքով՝ բավականին բարդ որոշում է եղել, սակայն կենտրոնի բժիշկներին հաջողվել է իրականացրել վիրահատությունը։ Միոմայի վիրահատությունը կարճ է տևել՝ 20-25 րոպե։ Այն բարեհաջող անցնելուց հետո կինը երեք օր անց, ինչպես սովորաբար լինում է ծննդաբերություններից հետո, դուրս է գրվել հիվանդանոցից և տուն գնացել։

Սա երիտասարդ կնոջ չորրորդ հղիությունն է եղել։

Կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավարն ասում է՝ միոմաների հետ կապված տարեկան մի քանի դեպք է գրանցվում, սակայն առանձնահատուկ դեպքեր չէին արձանագրվել, ինչպես այս մեկը։ Կարապետյանը շեշտում է, որ սա խոսում է ԲԿ-ի բժիշկների մասնագիտական որակների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել լուծել խնդիրը՝ ամենակարևորը պահպանելով կնոջ առողջությունն ու ապագայում մայրանալու հնարավորությունը։ Մեկ տարի հետո կինը կարող է պլանավորել իր հաջորդ հղիությունը։  

Մերի Խաչատրյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5792 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար