Երևան
12 °C
Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում են իշխանությունները:
«Ավելի վաղ հայտնել էինք երկու զոհի մասին։ Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է հինգի»,- ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։

Նրա խոսքով՝ հրդեհները դեռ տեղայնացված չեն, զոհերի թիվը կարող է աճել։ Իրավիճակը սրում են ուժեղ քամին և չոր եղանակը։
Իշխանությունները նշում են, որ Լոս Անջելեսի տարածքում շարունակում Է մոլեգնել հինգ անտառային հրդեհ միաժամանակ, 150 հազար մարդ ապրում է տարհանման գոտիներում:

Սանտա Մոնիկայի և Մալիբուի միջև Խաղաղ օվկիանոսի Պալիսադես տարածաշրջանում բռնկված է ամենամեծ հրդեհը՝ ներառելով ավելի քան 60 քառակուսի կիլոմետր: Հրդեհը ոչնչացրել է այնտեղ գտնվող առնվազն 1000 շինություն, ասել է Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավար Էնթոնի Մարոնեն։
Լոս Անջելեսի արևմտյան շրջանի Մալիբուի հատվածում շատ հայտնի աստղերի տներ են գտնվում:

Մալիբուի լողափում գտնվող տները գերթանկարժեք առանձնատներ են, դրանցից մեկը, օրինակ, ամբողջությամբ այրվել է, այն պատկանում է դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնին։ Ավելի ուշ դա հաստատել է ինքը՝ Հիլթոնը։

Հիլթոնի առանձնատունը
TMZ-ը հայտնում է նաև այլ հայտնիների տների հրդեհվելու մասին, որոնք գտնվում են Լոս Անջելեսում:
Լոս Անջելեսի Պալիսադես շրջանում բռնկված հրդեհը ստիպել է տարհանել 30 հազար մարդու։ Նրանց թվում է եղել Օրլի Իսրայելը, որը լքել է շքեղ 5 միլիոն դոլար արժողությամբ տունը:

30-ամյա Իսրայելը ստիպված է եղել լքել իր տունը Խաղաղ օվկիանոսի ափին, երբ նա և իր ընկեր Թաներ Չարլզը փորձել են այն պաշտպանել առաջացող անտառային հրդեհից, գրում է Daily Mail-ը: Տարածքի շրջակայքում նրանք հսկա քարեր են տեղադրել, սակայն երեք ժամ անց տան բակը բռնկվել է: Տունը կես ժամվա ընթացքում այրվել է ամբողջությամբ:

Հունվարի 8-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում իշխանությունները հայտնել են, որ հերթական հրդեհն է բռնկվել Հոլիվուդ Հիլզ շրջանում՝ Լոս Անջելեսի ամենահայտնի թաղամասերից մեկում, որտեղ գտնվում է Հոլիվուդի հայտնի նշանը:

Տարհանվածների թվում եղել են նաև այլ հայտնիներ։ Դերասաններ Մարկ Հեմիլը, Յուջին Լևին և Ջեյմս Վուդը նույնպես շտապ լքել են իրենց տները։ Վուդը նույնիսկ կիսվել է իր բնակավայրից ընդամենը երկու թաղամաս հեռավորության վրա գտնվող այրվող տան տեսանյութով:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի նստավայրը ներառվել է տարհանման գոտում։
Հրդեհը ավերել է ռեալիթի հեռուստաաստղ Սպենսեր Պրատի և նրա կնոջ՝ Հայդի Մոնթագի տունը։

Ֆորմուլա 1-ի ժառանգորդ Պետրա Էքլսթոունը և նրա ամուսին Սեմ Փալմերը նույնպես տարհանվել են երեխաների հետ։ Դերասան Սթիվ Գուտենբերգն օգնել է հրշեջներին՝ մեքենաների շարժման միջոցով տեղ բացելով նրանց մեքենաների համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեծ աղետ է հայտարարել Կալիֆորնիայում և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու տեղական ջանքերը՝ անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար:

«Նախագահի հրամանի համաձայն՝ դաշնային ֆինանսավորումը հասանելի է դառնում Լոս Անջելեսի շրջանի բնակիչներին: Աջակցությունը կարող է ներառել դրամաշնորհներ բնակարանների և տների ժամանակավոր վերանորոգման համար, ներելի վարկեր՝ չապահովագրված գույքի դեպքում կորուստները ծածկելու համար և այլ ծրագրեր, որոնք նախատեսված են մարդկանց և բիզնեսի սեփականատերերին օգնելու՝ վերականգնելու բնական աղետի հետևանքները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Բայդենը նաև հետաձգել է առաջիկա այցը Իտալիա՝ կենտրոնանալու հրդեհաշիջման աշխատանքների վրա:
Կալիֆորնիայի մի հատվածը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր սերֆինգի վայրերով, աստղային առանձնատներով ու տներով, ծովափնյա հմայիչ կյանքով, ամբողջությամբ ավերվել է: Վտանգի գոտում է նաև Քարդաշյանների՝ Մալիբուում գտնվող առանձնատունը:

Ներկայիս հրդեհներն արդեն համարվում են ամենաթանկը Լոս Անջելեսի պատմության մեջ։
Լոս Անջելեսի բնակիչները շոկի մեջ են՝ տեսնելով, թե որքանով են վնասվել ամենահայտնի տեսարժան վայրերը: Բոլոր բնակիչները նախազգուշացնող հաղորդագրություններ են ստացել, որում կոչ է արվում պատրաստ լինել ցանկացած պահի տարհանման՝ պատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերով պայուսակները:

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT