Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից

11/12/2024 schedule20:58

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտել է և հեռացվեց, քանի որ հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպում, և դա ապացուցված է, իսկ ցանկացած մեկը, ով կպաշտպանի Աղազարյանին, պետք է արժանանար էս ճակատագրին: Նա այլևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ: Մանդատի հարց քննարկել ենք, բայց պարոն Ասլանյանը, որքան նկատել եմ, չի ցանկանում այն վայր դնել»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Հակոբ Ասլանյանին գործընկերային մթնոլորտում հնարավորություն է տրվել բացատել իր գործողությունների տրամաբանությունը, ինչը նա չի կարողացել հիմնավորել:

«Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»,- մանրամասնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ կուսակցական կարգապահությունը խախտելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։

ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն էլ, հակադարձելով այդ հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից:

Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ: Այդ սքրինշոթերից մեկը, որը Ասլանյանը հետագայում հեռացրել էր, վերաբերել էր իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը:

Այս նամակագրության վերաբերյալ էլ պարզաբանում էր տարածել ԲՏԱ նախարարի խոսնակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2056 դիտում

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը