Երևան
12 °C
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանում ներքաղաքական որոշ շրջանակներ, վերլուծաբաններ զուգահեռներ են տանում՝ ասելով, թե Թուրքիան նույն սցենարն իրագործելու է նաև Հայաստանում:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցողի ֆոնին ներքաղաքական որոշ շրջանակներ և վերլուծաբաններ կանխատեսումներ են անում, թե Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել նույն սցենարը, որոշ լրատվականներ անգամ նման գլխագրեր են գրում: Այս նարատիվը որքանո՞վ է տեղին, և արդյո՞ք համեմատության եզրեր ունեն Հայաստանն ու Սիրիան:
- Այդ նարատիվները առաջ բերողները մեծ հաշվով խնդիրներ ունեն բարոյականության հետ, իսկ եթե գնամ վերլուծական-փորձագիտական դաշտ, պետք է ասեմ, որ ընդհանրապես աղերս չունի սիրիական և հայկական, կամ արաբական և հայկական հարցը, և Թուրքիան Սիրիայում բոլորովին այլ խնդիրներ է լուծում, բոլորովին այլ նպատակներ ունի, և ընդհանրապես Սիրիա և Հայաստան համեմատությունը վերլուծաբանի, կամ փորձագետի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում:
Այդ տեսակի վերլուծաբանների և փորձագետների մոտ ես այլ խնդիր եմ տեսնում, որ նրանք կառավարվում են մեկ կենտրոնից և փորձում ահուսարսափ տարածել, թե Թուրքիան «այսպես կվարվի, եթե դուք այս կենտրոնի հաճախորդը չդառնաք»: Տվյալ դեպքում ռուսական նարատիվներ սպասարկողները հիմնականում այս թեզն են առաջ տանում, բայց պետք է ասեմ, որ արաբական հարցը Թուրքիայի համար կարևոր հարց է, և նոր չէ, որ նա Սիրիա է մտել:
- Խոսվում է ոչ այնքան Թուրքիայի ուղիղ հարձակման, որքան այն մասին, որ նա դա կարող է իրագործել Ադրբեջանի միջոցով, քանի որ հիմա ստեղծվել են լավագույն նախադրյալները, այսպես կոչված, միջանցքը ստանալու համար: Որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը այս պահին կարող է հարձակվել Հայաստանի վրա:
- Ընդհանրապես Ադրբեջանի միտումները և գործողությունները 2020 թվականից հետո մարման չեն գնացել՝ կապված, այսպես ասած, մտացածին «Զանգեզուրյան միջանցքի» մասով: Սակայն այս փուլում, քանի որ խաղաղության պայմանագրի ակտիվ քննարկման փուլն է, ու թեև ես վստահ եմ, որ այդ պայմանագիրը չի կնքվելու, քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ չկա կոնկրետ պատժամիջոց, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանը և Թուրքիան «Զանգեզուրյան միջանցք» վերցնելու համար այս փուլում չեն դիմի ռազմական գործողությունների, քանի որ կա նաև Իրանի գործոնը:
- Մեր իրականությունում մեկ այլ նարատիվ էլ կա, թե՝ «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի», այսինքն, եթե ՌԴ-ից հեռանանք, ինչպես Սիրիայում վարվեցին, նույնը մեզ հետ կլինի:
- Ռուսը Սիրիայում էր, երբ թուրքը մտավ Սիրիա և «կերավ» սիրիացուն, ռուսական ռազմաբազաները ևս Սիրիայում էին: Այստեղ ոչ թե «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» նարատիվն է, այլ որ եթե թույլ եղանք, թուրքը մեզ միանշանակ կուտի, և չպետք է դնել հանրությանը երկընտրանքի առջև, թե «այ եթե սա չեղավ, սա մեզ կուտի, սա չեղավ՝ նա մեզ կուտի»: Որպեսզի մեզ ոչ մեկը չուտի, պետք է կարողանանք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել բոլորի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ՝ չանցնելով սահմանները: Այսինքն՝ նկատի ունեմ այն, որ մեր տնտեսությունը ամբողջությամբ հանձնվել է Ռուսաստանին, և այդ դեպքում Ռուսաստանը մեզ կօգտագործի որպես մանրադրամ, եթե մենք ամբողջությամբ իր վերահսկողության տակ լինենք:
- Վերջին շրջանում Թուրքիան հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ լավատեսական նոտայով է արտահայտվում: Այս միտումն ինչո՞վ է պայմանավորված:
- Թուրքիայի հայտարարությունները ոչինչ չեն նշանակում, սակայն Թուրքիայի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները ուղիղ կապ ունեն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, և այստեղ չի կարելի առանձին դիտարկել Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները. դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված են:
Օրինակ՝ նույն Թուրքիան այս տարի գարնանը հայտարարեց, որ պատրաստ է Ասադի հետ նստել երկխոսության, սակայն ի՞նչ եղավ: Այսինքն՝ Թուրքիայի հետ բարեկամությունը չի նշանակում, որ տարածաշրջանում կարող է լինել խաղաղություն: Թուրքիայի խաղաղատենչ հայտարարությունները այդքան էլ դրա մասին չեն, պարզապես նա դա անում է՝ Արևմուտքին ցույց տալու համար, որ կողմնակից է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը: Վստահորեն կարող եմ ասել, որ Թուրքիան թույլ չի տալիս, որպեսզի այդ պայմանագիրը կյանքի կոչվի, քանի որ հենց Թուրքիային է հարկավոր միջանցք կոչվածը՝ իր հեռահար նպատակների համար:
- Որո՞նք պետք է լինեն մեր քայլերը՝ չեզոքացնելու այդ վտանգները, որոնց մասին խոսվում է, և մեր դիվանագիտությունը այդ առումով ի՞նչ անելիք ունի:
- Առաջնային պետք է կարողանանք հարաբերությունները կարգավորել, կամ մեր տրամադրությունները պարզեցնել Թուրքիայի հետ, իսկ Թուրքիայի հետ դեմ առ դեմ դա հնարավոր չէ անել, որովհետև Թուրքիան իր նարատիվներն է առաջ տանում, շանտաժի լեզվով խոսում, դրա համար մեզ հարկավոր է և շատ կարևոր է ունենալ ուժեղ միջնորդ, որը կկարողանա Թուրքիայի վրա ազդել: Որքան ճնշումը մեծ լինի Թուրքիայի և Ադրբեջանի վրա, այնքան հավանականությունը մեծ է, որ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կվերանան շանտաժի նարատիվները, որոնք անընդհատ գալիս են նույն կենտրոնից և անընդհատ մեզ վախեցնում են, որ՝ «այ, եթե այսպես անեք, այսպես կլինի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT