Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:

Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը նախագծվել է որպես Ակադեմիական քաղաք, որովհետև հիմնական ինստիտուցիոնալ կառույցները, որոնք Թամանյանը նախագծել և տեղադրել է Երևան քաղաքի կենտրոնում, եղել են կրթական հաստատություններ: Այս համատեքստում, վարչապետը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման կարևորության մասին, նշել, որ նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:

«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:


«Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում վարչապետը խոսել է նաև կրթական պրոցեսի տեսանելիության, այսինքն՝ միջազգային կրթական միջավայրի հետ հաղորդակցության, Հայաստանում կրթության որակի և միջազգայնորեն մրցունակ լինելու կարևորության մասին:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կրթական համակարգի կարևորագույն խնդիրը ցանկացած ուսանողի՝ իր ընտրած ոլորտում մրցունակ լինելն ապահովելն է, ինչը նույնպես «Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական տրամաբանությունն է: «Նաև չմոռանանք սոցիալական բաղադրիչը՝ մենք այսպիսի սկզբունք ունենք, որ որոշակի ՄՕԳ և ավել ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն»,- հավելել է վարչապետը:

Երկրի ղեկավարի խոսքով, «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:
Վարչապետն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաք»-ում ստեղծվող միջավայրի առանցքային նպատակներից մեկը հետևյալն է՝ ունենալ Հայաստանում և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեկուսացվածության նպատակը կրթական պրոցեսը վերոնշյալ աղմուկից հեռու պահելն է:
Խոսելով նախագծի ինտեգրվածության մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնականում մեր խնդիրը հետևյալն է, որ մենք հանրապետության ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխենք այնտեղ»: Նա նաև արձանագրել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի տարածքը գտնվում է երեք մարզերի և Երևան քաղաքի հատման կետում և ապահովված է լինելու տրանսպորտային զարգացած ենթակառուցվածքով:

Վարչապետը խոսել է նաև «Ակադեմիական քաղաք»-ի կլաստերների մասին, նշել այն հանգամանքը, որը հատկապես էական նշանակություն ունի կրթական կլաստերի համար:
«Մենք մտածում ենք, որ ամեն կլաստերն անպայման ունենա ավագ դպրոց: Դուք գիտեք, որ հանրակրթության կարևոր խնդիրներից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Մենք ավագ դպրոցներում շատ ջանք ենք գործադրում, որպեսզի երեխաներին օգնենք մասնագիտական կողմնորոշում ունենալ»,- նշել է երկրի ղեկավարը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի մեջ կա հետևյալ շատ կարևոր տրամաբանությունը, որ ուսանողների մի զգալի մասն իր աշխատանքային առաջին փորձն ունենա հենց «Ակադեմիական քաղաք»-ում, այսինքն՝ կրթական կլաստերի լավագույն ուսանողներն իրենց առաջին աշխատանքային փորձն ունենան այնտեղ:
Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, նշել, որ «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը նաև արդեն գործող ուսուցիչների համար է, ովքեր պետք է կրթական տեխնոլոգիաներին անընդհատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Վարչապետն ընդգծել է նաև կրթական հետազոտությունների և տվյալների հավաքագրման կարևորությունը, ինչը կրթական պրոցեսի անբաժան և կարևոր բաղադրիչն է:

Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվող արվեստի, ժամանցային, սպորտային կենտրոններին:
Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերն իր հերթին ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:

Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերը պատասխանել են ներկաների հարցերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լուրերը, թե ՌԴ-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը, չեն համապատասխանում իրականությանը
Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի
Մեծ վտանգ, որը պետք է կանխել ամեն գնով. սա ներքին քաղաքական պայքար չէ. մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու
Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել՝ հայտնելով ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասի մասին
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի
Ամեն ինչ անելու եմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ. ՀՀ վարչապետ
Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան
ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել
Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները
Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն
Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են
Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը
Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան
Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել
Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը
Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ
Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է
Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր
Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար
Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում
Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք. Փաշինյան
Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում ժամը 10:00-ին սկսում ենք. վարչապետ
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից
Սահմանվել են պատվովճարի չափեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում
Գրողը տանի, ո՞նց կարելի է էս զինանշանը հրապարակել և ասել, որ «վերջ, զինանշանից խաչը գողացան, տարան, ջնջեցին
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ
Ինչու է արդիականացվել, և ինչ խորհրդանշական տարրեր ունի ԶՈՒ նոր զինանշանը․ ՊՆ-ն մանրամասնել է
ՀԷՑ-ը միջազգային բանկերում ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի մարում է կատարել
Սյունիքն այսօր անվտանգ է ավելի, քան երբևէ, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը
Որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում՝ իբր մայիսի 28-ին մարզերից եկող ճանապարհները փակ կլինեն․ ՊՆ
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ․ 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 1-ի՝ տնային կալանք
Կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT