Երևան
12 °C
Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ «ՄԱՆ», «Ժոնգ Տոնգ» և «Գազել Սիթի» մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
«Հայկական ժամանակ»-ը հարցում է անցկացրել՝ հասկանալու համար՝ արդյոք հասարակությունը պատրա՞ստ է նոր փոփոխությանը, թե՞ ոչ: Մեր անցկացրած հարցումը վկայում է, որ քաղաքացիների մի մասը պատրաստ է, ողջունում է այն, իսկ մի մասին էլ դեռ պատրաստ չէ, կարծում է, որ հավելյալ բարդություններ և անհարմարություններ է պատճառելու:
Քաղաքացի Դոնարա Միքաելյանը մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սխալ է պարտադրել հանրությանը վճարել միայն մի տեսակ դրամամիջոցով, տվյալ դեպքում՝ 100 դրամանոցով:
«Ի վերջո, որտեղի՞ց այդքան 100 դրամանոց գտնենք, ստացվում է, որ 100 դրամ չունենալու պատճառով կարելի է ուշանալ կարևոր գործնական հանդիպումներից, աշխատանքից, դասից և այլն: QR կոդի մասին էլ չեմ խոսում. չեն մտածել տարեցների մասին»,- դժգոհում է նա:
Քաղաքացիներից մեկի խոսքով էլ, որը չի ցանկացել ներկայանել, վաղուց օգտվում է վճարման նոր՝ QR կոդով տարբերակից, ու թեև ունի դժգոհություններ, սակայն ընդհանուր առմամբ գոհ է:
«Որպես կանոն՝ միշտ «Թել-Սել»-ով գնված տոմս եմ ունենում, որ 100 դրամանոց չունենալու պարագայում վճարեմ, բայց շատ վատ է աշխատում. կա՛մ անիմաստ մերժում է գործարքը, կա՛մ ընդհանրապես միացված չի լինում, իսկ հետադարձ կապը «Թել-Սել»-ի հետ Շենգեն վիզա ստանալուց բարդ է, պետք է վճարման հավելվածների բազմազանություն լինի, ոչ թե «Թել-Սել»-ի մենաշնորհ»,- ասում է նա:
«Հայկական ժամանակ»-ը հարցի առնչությամբ զրուցել է նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի հետ:
Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին՝ Հարությունյանը նկատում է՝ նոյեմբերի 1-ից ներդրովող փոփոխություններով իրականում քաղաքացիների կյանքում առանձնապես փոփոխություն չի լինելու:
«Որովհետև քաղաքացին ունի մի քանի այլընտրանք տրանսպորտի վճարման մասով, մասնավորապես՝ 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, կարող է վճարահաշվարկային տերմինալից ձեռք բերել, այսպես կոչված, QR տոմս, բջջային հավելվածի կիրառմամբ տրանսպորտի վճարում կատարել: Եթե նայենք, մի քանի տարբերակ կա, ու քաղաքացիների համար անհարմարություն չի ստեղծելու»,- ընդգծում է նա:
Վերջինիս խոսքով՝ միակ փոփոխությունն այն է, որ վարորդը այլևս գումար չի վերցնելու: Նրա նկատառմամբ՝ այս փոփոխությունը երկու նպատակ ունի. նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելը և վարորդներին իրենց հիմնական գործից չշեղելը. «Սա նաև կարևոր քայլ է դեպի միասնական տոմսային համակարգ, որպեսզի հետագայում, երբ ամբողջական միասնական տոմսային համակարգին անցում կատարվի, քաղաքացիները պատրաստ լինեն դրան»:
Հարցին՝ կան պնդումներ, որ տարեցների համար դժվար կլինի նոր պահանջներին ընտելանալը, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարն ասում է՝ ներկայումս նոր տեխնոլոգիաներից օգտվելու ոչ մի փոփոխություն չի ակնկալվում, որովհետև 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը դեռ տեղում են մնալու:
«Հունվարի 1-ից անցում է կատարվելու միասնական տոմսային համակարգի, քննարկումներ կան, որ 100 դրամանոցներով վճարելու մեթոդը կարող է դուրս գալ, բայց թե ինչ տեսքով վերջնական կներդրվի միասնական տոմսային համակարգը, դրա մասին ավելի ուշ մանրամասն կներկայացվի»,- նշում է քաղաքային իշխանության ներկայացուցիչը:
Հարությունյանի խոսքով՝ փոփոխությունը վերաբերելու է բոլոր այն երթուղիներին, որոնցում մետաղադրամ ընդունող սարքեր կան, այդ թվում՝ օդանավակայնից գործող տրանսպորտին:
«Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է հասարակական տրանսպորտը Երևան քաղաքում, և այս մոտեցումը՝ փուլային տարբերակով անցումը դեպի միասնական տոմսային համակարգ, վերաբերում է բացառապես Երևանի քաղաքապետարանի այն երթուղիներին, որոնք սպասարկում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն: Ունենք մասնավոր երթուղիներ, որոնք սպասարկում ու շահագործում են մասնավոր օպերատորները, այդ երթուղիներին ևս սա չի վերաբերում: Դրանք մինչև տարեվերջ շարունակելու են սպասարկում իրականացնել, տարեվերջից փոխվելու են նոր ներկրված ավտոբուսներով և միանալու են ընդհանուր ռեֆորմին»,- եզրափակում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ
Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն
Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի
Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել
Քննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարները
Վանաձորի Բուլղարական թաղամասում աղջիկը հայտնաբերել է իր 6-ամյա քրոջ մարմինը
Համայնքներին է վերադարձվում հանրային բարիքը՝ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիները
Իշխանություն և առաջընթաց․ վարչապետն ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը
ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որից հետո նորակիչներին տրվում է արձակուրդ
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT