Ուշադրության կենտրոնում են դեպքերը, երբ դատական նիստերն անհիմն հետաձգվում են մինչև վաղեմության ժամկետի ավարտ. դատախազ

15/10/2024 schedule15:42

2023 թվականի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 551 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 41 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 7 անձ՝ քրեական պատասխանատվության:

Այս մասին Ազգային ժողովում՝ հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է 68 միջնորդություն, որոնց քննարկման արդյունքում 14 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 1 անձ՝ քրեական պատասխանատվության: 

«2023 թվականի ընթացքում 41 դատախազի նկատմամբ իրականացվել է 29 կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են հանդիսացել քրեական վարույթներով նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ընթացքում թույլ տրված թերացումները, ինչպես նաև նյութական ու դատավարական նորմերի, դատախազի վարքագծի կանոնների պահանջների, աշխատանքային ներքին կարգապահական կանոնների խախտումները և այլն:

  • 9 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել արտահերթ ատեստավորում նշանակելու մասին.
  • 8 դատախազի կողմից թույլ տրված թերացումները քննարկվել են օպերատիվ խորհրդակցություններում.
  • 10 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
  • 5 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ.
  • 1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.
  • 2 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ.
  • 5 դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն.
  • 1 դատախազի նկատմամբ իրականացված կարգապահական վարույթի արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը հաստատված չի համարել կարգապահական խախտման փաստի առկայությունը: 
  • 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարուցվել է 4 կարգապահական վարույթ՝ 5 դատախազի նկատմամբ:

Իրականացված կարգապահական վարույթների արդյունքներով 1 դատախազի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ 4 դատախազ ազատվել է կարգապահական պատասխանատվությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգապահական խախտումը կատարել են առաջին անգամ, զղջացել են դրա համար, կարգապահական խախտման հետևանքներ առկա չեն եղել»,- նշել է Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատախազության կողմից արդարադատության նախարարին է ներկայացվել 25 հաղորդում, որոնցից 13-ի դեպքում մերժվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը, իսկ 12 հաղորդման դեպքում արդարադատության նախարարը հարուցել է 12 կարգապահական վարույթ, որոնցից 2-ը ընթացքի մեջ են, 2-ը կարճվել են, իսկ 7-ի դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ:

«Նշված 7 միջնորդության քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը 1 դեպքում կարճել է գործի  վարույթը, 2 դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները մերժվել են, 2 դատավորի նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» կարգապահական տույժի տեսակը, 1 դատավորի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը, իսկ 1 դատավորի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտում կատարած լինելու հիմքով:

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Դատախազության ուշադրության կենտրոնում են այն դեպքերը, երբ դատական նիստերը անհիմն հետաձգվում են, նշանակվում են երկար ժամանակային միջակայքերով կամ դատական ակտը տրամադրվում է դրա եզրափակիչ մասի հրապարակումից այնքան ուշ, որ հանցանք կատարած անձը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվում է քրեական պատասխանատվությունից կամ նշանակված պատժից»,- մանրամասնել է նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1665 դիտում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ

Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում

Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ

Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը

Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ

Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան

Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել

«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե

Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք

Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր

«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան

«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները

Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում

Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին

Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան

Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ