ԲՏԱ նախարարը կարևորել է դպրոցներում ԱԲ դասընթացների անցկացումը. STEP.ai-ի ներդրման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

09/10/2024 schedule19:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հոկեմբերի 9-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում, մասնակցել է Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագրի ներդրման վերաբերյալ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

461975514_877104144528554_8686736821325211469_n.jpg (505 KB)

Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, որի հիմքում դրված է նաև Հայաստանում տեխնոլոգիական կրթության, մարդկային ներքին կապիտալի զարգացման, տաղանդների բացահատման փիլիսոփայությունը։ Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածի գործընկերների հետ համահունչ և ներդաշնակ գործունությունը։

Անդրադառնալով STEP.ai ծրագրին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այն երկկողմ պատրաստակամություն է՝ համատեղելու ջանքերը, որպեսզի դեռ դպրոցում՝ հանրակրթության մակարդակում, աշակերտները սկսեն ճանաչել, ծանոթանալ արհեստական բանականության (ԱԲ) գործիքներին:

«Վստահ եմ, որ ԱԲ-ի այս նոր սերունդը գալիս է վերափոխելու ամբողջ տնտեսությունը և նպաստելու է մեր երկրի թվային փոխակերպման քաղաքականության արդյունավետ իրականացմանը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ շատ չեն այն երկրները, որտեղ հանրակրթական մակարդակում ԱԲ բովանդակությամբ մի քանի ծրագիր է գործում:

462089461_877104231195212_6441759167324965897_n.jpg (827 KB)

«Սա թույլ է տալիս Հայաստանն իրապես դիրքավորել որպես մի երկիր, որտեղ տեխնոլոգիական զարգացման նկատմամբ պահպանողական մոտեցումները փոխարինվել են նորարարական, համարձակ և ճկուն մոտեցումներով։ STEP.ai-ը՝ նորարության, մասնավոր և ինդուստրիալ հատվածի, համատեղ աշխատելու և գեղեցիկ համագործակցության մասին է»,- ընդգծել է նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Սինոփսիս» հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումներն ու համագործակցության նոր փուլի մեկնարկը:

«Մենք այն քիչ երկրներից ենք, որ այսօր դպրոցներում արհեստական բանականության դասընթացների տարբեր փորձեր ունենք՝ դարձյալ մասնավոր ոլորտի հետ համագործակցության արդյունքում: Եթե մյուս երկրները մտածում են՝ ինչպես մոտենալ այս հարցին, մենք արդեն ունենք մի քանի մոտեցումներ ու փորձնական ծրագրերի արդյունքներ, և ինքներս կարող ենք համադրել ու հասկանալ ուսուցման առավել արդյունավետ եղանակը: Ընդ որում՝ սա մի դաշտ է, որտեղ կարող ենք տարբեր մոտեցումներ որդեգրել և դրանք կիրառել տարբեր իրավիճակներում»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հավելել, որ արդեն իսկ միջազգային տարբեր հարթակներում հետաքրքրված են Հայաստանի փորձով:

Ներկաներին ողջունել են նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը,ՏՀՏԳ միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև STEP.ai Արհեստական բանականություն ծրագրի առաջին դասընթացն ավարտած ավագ դպրոցների աշակերտների ավարտական նախագծերի ցուցադրությունը և վկայականների հանձնման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ԱԲ ծրագրի հեղինակները, փորձագետները, ծրագրում ընդգրկված դպրոցների աշակերտները, ուսուցիչները, տնօրենները, աշակերտների ծնողները։

STEP.ai ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ին մի շարք դպրոցներում՝ ավագ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը նախաձեռնվել, մշակվել և իրականացվել է «Սինոփսիս» հիմնադրամի, ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղի, «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության» (UEICT), Սինոփսիս Արմենիայի կրթական դեպարտամենտի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համատեղ ջանքերով: ԱԲ ծրագիրը բաղկացած է 3 դասընթացից, իսկ մուլտիմեդիա բովանդակությամբ տեսադասերը հագեցած են հեռավար ուսուցման արդիական լուծումներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5105 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը