Երևան
12 °C
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ այն վերտառելով. «Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա»:
Վերջինս նշել է, որ այս կերպ պատասխանում է ֆեյսբուքյան ընկերների՝ վերջին ժամերի մտահոգությունների կտրուկ աճին և անհատական նամակներին:
Ըստ նրա՝ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան 2020-ից փորձում են տարածաշրջանը իրենց պայմանավորվածությունների շրջանակում կիսել՝ դուրս թողնելով հավաքական Արևմուտքին և ինչ-որ չափով էլ Իրանին:
«Հետևաբար, այսօր արված հայտարարություններում նորություն չկա, ուղղակի իրենց հնարավորությունները և ներուժը այսօր, վստահաբար, ավելի փոքր են, քան նախկինում էր։ Ադրբեջանին որպես ագրեսիայի գործիք ՌԴ-ի կողմից օգտագործելու հնարավորություններն էլ, նախկինի համեմատ, անկասկած նվազել են, ինչպես մինչ այս միմյանց հետ փոխանակված Խաղաղության համաձայնագրի 10 փաթեթները համաձայնեցնելով, այնպես էլ միջանցքային թեմային վերաբերող մի շաբաթ առաջ արված հայտարարությամբ, ըստ որի՝ տարանցիկ ճանապարհների հարցը հանվում է Խաղաղության պայմանագրից և թողնվում հետոյի։
ՌԴ կողմից տնտեսական ճնշումները և Լարսը փակելը ընդհանուր առմամբ ատելությունն են ավելացնելու Կրեմլի նկատմամբ ու ոչ ավելին, և երկրորդ՝ ՌԴ-ի տնտեսությանն էլ կվնասեն։ ՀՀ ներսում ՌԴ հրահանգով գործող 5-րդ շարասյան ազդեցությունը նույնպես մաշվել է, նոր և հույս ներշնչող լիդեր չկա ու չեմ տեսնում այդ կազմում մեկին, ով կարող է ժամանակավոր կառավարություն կազմելու ծրագրով կրիտիկական զանգված հավաքել։
Այո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուզում է մինչև ԱՄՆ ընտրությունները Վրաստանը և Հայաստանը իրենով անել, որպեսզի Հարիսի ընտրության դեպքում ԱՄՆ-ը լծակներ չունենա մեր տարածաշրջանում։ ԱՄՆ-ում էլ, վստահեցնում եմ, հասկանում են, որ ՌԴ-ն անկայունություն կարող է մտցնել միայն Ադրբեջանով և վերահսկողության տակ են պահում Ալիևին։
Մինչև COP 29 Ադրբեջանը արկածախնդրության չի գնա ու ընդհանրապես Ադրբեջանը սպասելու է ԱՄՆ ընտրությունների արդյունքներին, իսկ այսօր զախարովաներով արվող հայտարարությունները հիբրիդային պատերազմի ու սեփական տեղը հիշեցնելու նպատակ ունեն ընդամենը։
Մենք պետք է սևեռվենք մեր անելիքի վրա և անենք քայլեր, որոնցով անգամ Թրամպի ընտրության պարագայում կփոքրացնենք Ադրբեջանի՝ մեզ վրա ազդելու հնարավորությունները։
Օր առաջ ՀՀ-ն պետք է հստակեցնի իր ուղղվածությունը և պաշտոնական հայտ ներկայացնի ԵՄ ընտանիքին անդամակցելու՝ ՀՀ բնակչության որոշման մասին»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին: Դրանք կասկածի տակ դնելու փորձերը, ըստ նրա, չափազանց վտանգավոր են։
Վերջինս պատասխանել է նաև հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ` շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT