Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցի, Ադրբեջանի ՊՆ-ից հնչող ապատեղեկատվությունների և այլ հարցերի շուրջ: Այն ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Հովհաննիսյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցին զուգահեռ սկսվեց տեղեկատվական «փոխհրաձգություն»: Նախ՝ պաշտոնական Բաքուն էր հայկական ԶՈՒ-ի հետ կապված տարբեր ապատեղեկատվություններ տարածում, ապա Մոսկվայից եղավ շարունակությունը: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում: Արդյոք Վլադիմիր Պուտինի այցը Բաքու որևէ կապ ունի՞ այդ տեղեկատվական ֆոնի հետ:
- Որքան էլ Պուտինի հայտարարությունները հայ-ադրբեջանական, հայ-ռուսական կամ եռակողմ հարաբերությունների մասով զուսպ էին, այնքան անզուսպ էր Պուտինի մերձավոր շրջապատը, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, և սա բխում է Պուտինի այցից և տրամադրվածությունից:
- Արդյոք պատահակա՞ն էր, որ հենց Պուտինի՝ Բաքու այցի ընթացքում Լավրովը կրկին խոսեց, այսպես ասած, միջանցքի մասին՝ նշելով, որ «հաղորդակցությունների շուրջ համաձայնությունը Երևանն է սաբոտաժի ենթարկում»:
- Սրանք պատահական հայտարարություններ չեն, և, ընդհանրապես, ՌԴ-ն պատահական հայտարարություններ չի անում, և այս հայտարարությունները տեղավորվում են այն համատեքստում, որ փորձում են խաղացող երկրներին, ինչու չէ, նաև ՀՀ-ին ցույց տալ, որ տարածաշրջանում հակամարտությունը չի լուծվել: Չնայած այն բանին, որ Արցախը չկա, բայց, միևնույն է, ըստ իրենց, կա հակամարտությունների մեկ այլ օջախ, որի անունն է կոմունիկացիաների ապաշրջափակում: Սրանով ակնարկում են, որ խաղաղությունը Հարավային Կովկասում դեռ չի եկել, և կան հարցեր, որոնք կապված են ուղիղ ՌԴ-ի հետ, և սրա մասին ուղիղ հենց ինքը Պուտինը ասաց, երբ նշեց, որ ՌԴ-ի ձեռքի տակ կան փաստաթղթեր, որի միջոցով կարող են ՀՀ-ն և Ադրբեջանը սահմանազատում և սահմանագծում իրականացնել: Այսինքն՝ ամեն ինչ անում են և ասում, որ հասկացնեն՝ Հարավային Կովկասում խաղաղության բանալին գտնվում է բացառապես Մոսկվայում:
- Այսքանից հետո, երբ ՌԴ-ն կարծես թե արդեն անկաշկանդ՝ բաց խաղաքարտերով է խաղում, քաղաքական «սիրախաղի» մեջ է Բաքվի հետ, ինչո՞ւ է ՀՀ-ն շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, և ՀԱՊԿ-ում մնալը մեզ ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ վնասում:
- Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը պետք է թողնենք՝ որպես վերջին կրակոց: Հիմա էլ, ըստ էության, մենք, գտնվելով ՀԱՊԿ-ում, որևէ առանցքային միջոցառման չենք մասնակցում, և այդքանով արդեն բավարար է: Հիմա աշխարհն ընդհանրապես ռազմական ալիանսների վրա է հիմնված, և մենք ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո պետք է ունենանք այլընտրանք մեկ այլ ռազմական ալիանսում տեղ գտնելու առումով: Չստացվի այնպես, որ դուրս գանք այս մի ռազմական ալիանսից ու մնանք միայնակ՝ օդի մեջ: Սա շատ կարևոր հանգամանք է, և պետք է կարողանանք սրա հետ հաշվի նստել:
- Սովորաբար, երբ Ադրբեջանը սկսում է ապատեղեկատվական ֆոն ապահովել, դրան հաջորդում են ռազմական սադրանքները կամ գործողությունները. Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունները, ՌԴ-ից, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշեցումները համադրելով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ-ի դեմ հերթական սադրանքն է ծրագրվում:
- Այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի Թուրքիան, և ՌԴ-ն Ադրբեջանի հետ պայմանավորվածություն չունի. «Զանգեզուրյան միջանցքի» առումով ՌԴ պայմանավորվածությունները Թուրքիայի հետ են: Այս փուլում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան չունի ԱՄՆ աջակցությունը այդ հարցում, որ համագործակցի ՌԴ-ի հետ՝ Ռուսաստանը մնացել է միայնակ, և ինչպես Ադրբեջանը, այնպես էլ ՌԴ-ն, որ նախկինում խոսում էին ուժի լեզվով, հիմա սկսել են խոսել փաստաթղթերի լեզվով՝ հիշատակելով Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այն պարագայում, երբ դրա կետերից որևէ մեկը ո՛չ Ադրբեջանը, ո՛չ ՌԴ-ն չեն կատարել: Մյուս կողմից նաև այն սուբյեկտը, որի համար այդ հայտարարությունը կատարվել է, այլևս չկա, գոյություն չունի, խոսքը Արցախի մասին է, և այդ փաստաթուղթը միջազգայնորեն առ ոչինչ է ճանաչվում:
- Այնուամենայնիվ, պատերազմի հավանականություն կա՞, թե՞ ոչ, եթե նման հավանականություն տեսնում եք, ապա ե՞րբ կարող է լինել:
- Ադրբեջանը, այո, պատրաստվում է պատերազմի, ակնհայտ է, և նրա բոլոր զորավարժությունները փաստում են դրա մասին, սակայն հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխություններից ելնելով, որոնցից մեկը իրանա-իսրայելական հակամարտությունն է, հնարավոր է, որ վերանայի իր գործողություններն ու դրա ժամկետները: Սակայն ես ասում եմ, որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը կարող է մինչև տարեվերջ գնալ ռազմական գործողությունների:
- Հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնելու, ապա ի՞նչ ենք անելու, որո՞նք են լինելու մեր գլխավոր անելիքները:
- Մենք պետք է երկու ոլորտում պատրաստ լինենք դրան՝ դիվանագիտական և ռազմական, որովհետև այդ ոլորտները պատերազմի ժամանակ սերտ փոխկապակցված են միմյանց: Պետք է կարողանանք այս փուլում աշխարհին համոզել, որ ՀՀ-ի սուվերենության պահպանության շահերը համընկնում են Իրանի հետ, սա շատ կարևոր ու բարդ դիվանագիտական գործ է, որը մենք պետք է աշխարհին հասցնենք, որ աշխարհը այս առումով գոնե Իրանի նկատմամբ վերապահում ունենա: Եվ եթե մենք կարողանանք սրան հասնել, ապա Իրանից պատերազմի ժամանակ ռեալ աջակցություն կստանանք:
Մյուս մասով մենք պետք է կարողանանք աշխարհի հետ 2020 թվականից հետո ձևավորած հարաբերությունները փաստաթղթավորել, և չստացվի այնպես, որ հանկարծ պատերազմի ժամանակ որևէ պետություն կանգնի ասի՝ ես ՆԱՏՕ-ի անդամ եմ, չեմ կարող քեզ օգտակար լինել, ինչպես, օրինակ, ՀԱՊԿ- դեպքում էր, երբ ասում էին՝ ձեր սահմանները ճշգրտված չեն: Դրա համար պետք է մեր բոլոր հարաբերությունները, պարտականությունները փաստաթղթավորենք, որովհետև պատերազմը սարերի հետևում չէ, իսկ փաստաթղթավորելու պարագայում դա անընդհատ կարող է ձգձգվել, կանխարգելիչ միջոց կարող է լինել:
- Ինչո՞վ է պայմանավորված Ալիևի շտապողականությունը:
- Բաքվի բռնապետը իրականում շտապում է զուտ մի բանի համար, որովհետև ժամանակը աշխատում է Հայաստանի օգտին, և ՀՀ-ն ոչ միայն դիվանագիտական դաշտում է վերականգնվում, այլ նաև ռազմական արսենալում, և սա Ադրբեջանում շատ լավ են հասկանում: Եթե ՀՀ-ն գնում է ուժեղացման ճանապարհով, ապա Ադրբեջանի դիրքերը թուլանում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT