Երևան
12 °C
Հայաստանը ցանկանում է միանալ միջազգային «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
Ամերիկյան կողմն արդեն իսկ ուսումնասիրում է Հայաստանի դիմումը։
Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է ստորագրի ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրներին քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ Ըստ Պետդեպարտամենտի կողմից 2022 թվականին հրապարակված թարմ տվյալների՝ ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների և տարածքների հետ:
Մասնագետները նշում են, որ «123-րդ համաձայնագրին» միանալու դեպքում Հայաստանը կստանա իր տարածքում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու հնարավորություն, որը կփոխարինի Մեծամորի ատոմակայանին:
«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին։ Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Այդուհանդերձ, բանակցությունների ներքին գործընթացի կամ վերոհիշյալ գործարքի հաստատման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել։ Բանակցությունները սովորաբար ձգվում են տարիներ: Անցյալ տարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Ֆիլիպինների հետ մեկ տարի տևած միջուկային բանակցությունները ամենաարագն էին Միացյալ Նահանգների պատմության մեջ նման համաձայնագրի շուրջ համաձայնության գալու առումով:
Սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները կամ Հայաստանը հրապարակայնորեն հաստատում են, որ Երևանը դիմել է ԱՄՆ քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրին միանալու համար: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ամռան սկզբին ասել էր, որ միջուկային հարցերով «գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է»՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ավելի ուշ, էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը դիմել է Միացյալ Նահանգներին խորացնելու միջուկային գործընկերությունը՝ չհստակեցնելով, թե ինչի է ձգտում Երևանը։
Երևանը և Վաշինգտոնը 2022-ին արդեն իսկ ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ըստ Պետդեպարտամենտի կայքի տեղեկանքի՝ դա սահմանում է «համագործակցության շրջանակը», սակայն կանաչ լույս չի վառում միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար, ինչպես «123-րդ համաձայնագիրը»:
Հայաստանը մեծապես կախված է միջուկային էներգիայից։ Ներկայում Մեծամորի ատոմակայանը բավարարում է երկրի էներգիայի ընդհանուր կարիքների մոտ մեկ երրորդը։ Վաղ 1980-ականներին գործարկված կայանի շահագործման ժամկետն ավարտվում էր 2017-ին, սակայն վերազինումից հետո շահագործման ժամկետը երկարացվել է 19 տարով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը անցյալ տարի հայտարարել է, որ Հայկական ատոմակայանը համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին:
Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ամբողջովին կախված է «Ռոսատոմից»՝ Ռուսաստանի պետական միջուկային էներգետիկ կորպորացիայից՝ թե՛ վառելիքի մատակարարման, թե՛ տեխնոլոգիական վերազինումների առումով: Դեռ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը 65 մլն դոլարի արդիականացման և վերանորոգման պայմանագիր է կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ ատոմակայանը մինչև 2036-ը շահագործելու համար: Դրանից հետո այն պետք է շահագործումից հանվի և փոխարինվի:
Կառավարությունն օգոստոսի սկզբին ստեղծեց պետական ընկերություն Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ընկերությունը կներկայացնի իր ծրագիրը, թե որ երկրի տեխնոլոգիայով ու ինչ հզորությամբ կկառուցվի նոր ատոմակայանը։ Հայաստանի պաշտոնյաների կողմից ավելի վաղ եղել էին հայտարարություններ, որ Հայաստանը մտադիր է դիտարկել ատոմակայանի փոխարինման տարբերակներ Չինաստանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից և Միացյալ Նահանգներից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT