Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ ռուս-ուկրաինական պատերազմը տեղափոխվել է Ռուսաստանի տարածք, մասնավորապես՝ Կուրսկի շրջանում օգոստոսի 6-ից սկսված մարտերը շարունակվում են, իսկ օգոստոսի 9-ի գիշերն ուկրաինական ստորաբաժանումները ԱԹՍ-ներով մասշտաբային հարձակում են իրականացրել ՌԴ Լիպեցկի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի ուղղություններով։
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ Ուկրաինայի հակահարձակման խնդիրը պետք է դիտարկել ռազմական ու նաև քաղաքական մակարդակում:
«Քաղաքական մակարդակում բացառված չէ, որ աշնանը եթե ոչ հաշտեցման, ապա գոնե պատերազմի սառեցման բանակցություններ կգնան, այդ ֆոնին ուկրաինական կողմը փորձում է լինել հնարավորինս շահեկան դիրքերում: Օրինակ, եթե կարողանա որոշակի տարածքներ գրավել, դրա փոխարեն կպահանջի այն տարածքները, որոնք այս ընթացքում Ռուսաստանն է գրավել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է փորձագետը:
Ըստ Հակոբյանի՝ սա նախաբանակցային ակտիվություն է, որը բնորոշ է պատերազմների ավարտին, այսինքն՝ կողմերը փորձում են հնարավորինս հարմար դիրքավորվել:
«Երկրորդ. ընդհանուր առմամբ, ռուսական կողմը ուժասպառ եղած վիճակում էր, հատկապես մարդկային ռեսուրսի լուրջ պակաս ուներ, արդյունքում՝ հարձակողական ուժերը կենտրոնացրել էր մի շարք ուղղությունների վրա և հիմնական ուղղություները մնացել էին թույլ պաշտպանված. Կուրսկը այդ ուղղություններից մեկն էր և այդ ուղղությամբ ռուսներին ինչ-որ տեղ անակնկալի բերեցին: Ռազմական մակարդակում իր դերը խաղաց նաև այն, որ ինչ-ինչ քաղաքական նկատառումներով Լուկաշենկոն հետ քաշեց Բելառուսի կողմից ուկրաինական սահմանի մոտ կուտակված ուժերը, որոնց դեմ ուկրաինական կողմն իր հերթին ուժեր էր կուտակել, որ անակնկալ հարված չստանա, իսկ այդ քայլը պաշտոնական Կիևին ազատ և թարմ ռեսուրսներ տվեց, որն էլ ինքը այսպես անակնկալ կիրառեց»,- նշում է Մհեր Հակոբյանը:
Ըստ փորձագետի՝ չի բացառվում, որ այս ուղղությամբ ուկրաինական կողմը փորձում է շեղել ռուսական կողմին և մեկ այլ տեղ հարված հասցնել, բայց դա պիտի լիներ երեկ, այսօր կամ գոնե վաղը. նման զարգացման դեպքում, Հակոբյանի խոսքով, հիմա պետք է երկրորդ արարը լիներ, բայց կարծես թե՝ չկա:
Մյուս կողմից, ըստ փորձագետի, սա նաև ռուսական կողմի ծանր դրության մասին է խոսում. «Ռուսական կողմի վիճակը շատ ծանր է, ինչ-ինչ քաղաքական, ներքաղական, ընդուպ մինչև տնտեսական պայմաններից ելնելով Պուտինը չի ուզում համընդհանուր զորահավաք հայտարարել, սրան հակառակ, ուկրաինական կողմը տոտալ մոբիլիզացիա է անում, ասում ենք՝ «փոքր Ուկրաինան, մեծ Ռուսաստանը», բայց եթե կռվող բանակներին նայենք՝ գրեթե հավասար են, ուկրաինական կողմը քանակապես հաճախ ավել է: Հավանաբար մոտ օրերս Կուրսկի սահմանը կվերականգնվի, որը բավականին ծանր արժեցավ ուկրաինական կողմի վրա՝ պատճառելով ռուսներին խայտառակ ռեպուտացիոն կորուստներ»:
Հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն կարող է գնալ համաձայնության, պայմանագրի կնքման, թե՞ դա բացառված է, Մհեր Հակոբյանն արձագանքում է, որ բացառված չէ, ավելին՝ մոտենում է այդ իրավիճակը:
«Ես վաղուց եմ ասել, որ ԱՄՆ-ի ընտրություններն այդ առումով շատ բան կորոշեն, երկու դեպքում էլ հավանականություն կա, որ կռիվը կհանգի, բայց եթե դեմոկրատները հաղթեն, այդ դեպքում գուցե որոշ ժամանակ շարունակվի, Թրամփն իր հանրային խոսքում բազմիցս է ասել, որ 24 ժամվա ընթացքում կկանգնեցնի պատերազմը, հարցն այն է, թե դա ի՞նչ տեսք կունենա: ՌԴ-ն ատոմային գերտերություն է, որը հավակնում է աշխարհի լիդերության, և պատկերացնո՞ւմ եք, որ պատերազմը վերջանա այն վիճակում, երբ իր սահմանադրական տարածքները մնացել են ավելի թույլ ընկալվող հակառակորդի ձեռքին, ինչ ռեպուտացիոն հսկայական կորուստ կունենա»,- ասում է ռազմական փորձագետն ու հավելում, որ, իր կարծիքով, ռուսները որպես «պլան մինիմում» գրավված 5 վարչական տարածքներն են պահանջելու Ուկրաինայից:
Մհեր Հակոբյանը նաև համոզմունք է հայտնում, որ ցանկացած դեպքում ռուսական կողմը արդեն պարտված է:
«Այնքան մարդակային, ֆինանսական, տեխնիկական, ռեպուտացիոն կորուստներ ունեցավ, որ երևի մի 10-15 տարի պետք է, որ սա վերականգնվի: Այսինքն՝ եթե անգամ հիմա իր պահանջած պլան մինիմումն էլ տան՝ այդ 5 շրջանները վերցնեն, Ուկրաինան դառնալու է մի պետություն, որն օրինական հիմք կունենա ՌԴ-ի հետ թշնամություն անել՝ զենք, սերունդ, չարություն և ապագայում Ուկրաինան նորից կկրակի ՌԴ-ի վրա. այսինքն՝ իրենց համար սա այսպես թե այնպես պարտություն է, իրենք չկարողացան Ուկրաինան որպես պետություն վերացնել կամ գոնե այնտեղ լոյալ ռեժիմ դնել, ինչպես Լուկաշենկոյի պարագայում է, իսկ դա պարտություն է, ստացվում է՝ իրենք իրենց հատուկ գործողության կամ պատերազմի խնդիրը չկատարեցին, անգամ պլան մինիմումը չեն կարողացել կատարել»:
Ռազմական փորձագետը վերահաստատում է՝ անկանխատեսելի ծանր տեսք ստացավ ուկրաինական պատերազմը, և եթե պաշտոնական Մոսկվան 2022 թվականին իմանար, որ նման ելք կունենա, հաստատ չէր գնա այդ քայլին.
«Կարծում եմ՝ 2 տարվա բարձրությունից պարզ է, որ պրովոկացիոն ձևով ՌԴ-ին ներքաշեցին պատերազմի մեջ ու լավ «ծեծեցին»»,- նշում է Հակոբյանը:
Իսկ Հայաստանը, ըստ նրա, այս ամենի մեջ պետք է կարողանա սեփական շահերը գտնել և սպասարկել:
«Մեր երկրի արտաքին քաղաքականության առումով, մեծ հաշվով, արվում է այն, ինչ պետք է արվեր, նույնիսկ ռուսամետ ուժերը կամ մեր ընդդիմությունը, որն ասոցացվում է ՌԴ-ի հետ, հիմա ակտիվ ռուսամետություն չեն քարոզում, որովհետև ակնհայտ է, որ ՌԴ-ն հիմա ծայրահեղ թույլ պետություն է: Այս ժամանակը մենք պետք է օգտագործենք ուժեղանալու համար, երբ որ կգա իրական լարումն ու մարտահրավերը, մենք պետք է ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ լինենք»,- եզրափակում է Մհեր Հակոբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT